Մարտի 11-ին ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ ստացվեցին, որ Արաբկիր վարչական տարածքում սպանություն է կատարվել: Նույն օրը նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկվեց Վարդաշենի 9-րդ փողոցի բնակիչ Ֆելիքս Վարդանյանը: Համապատասխան միջոցառումներից հետո պարզվեց, որ դեպքը տեղի է ունեցել Ազատության պողոտայի 11ա շենքի բնակարաններից մեկում: Րոպեներ անց ոստիկանները նշված հասցեում հայտնաբերեցին տանտիրոջ` 65 ամյա Կարեն Աղաբաբյանի դին՝ գլխի և դեմքի բազմաթիվ վնասվածքների հետքերով: Ըստ նախնական տվյալների` մարտի 3-ին Վարդանյանն ընկերուհու հետ Աղաբաբյանի տուն հյուր է եկել, անձնական հարցերի շուրջ վիճաբանել է միայնակ ապրող տանտիրոջ հետ, բռունցքներով բազմաթիվ հարվածներ հասցրել գլխին, ինչի հետևանքով նա մահացել է: Փաստի առթիվ քրեական օրենսգրքի դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը, հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Դեպքին առավել մանրամասն կանդրադառնանք առաջիկա թողարկումներից մեկում:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը