Պատերազմի քարոզչությունը

«Հայոց Աշխարհ» օրաթերթը գրում է. Վերջին օրերին մեր երկրի փորձագիտական շրջանակները լայնորեն քննարկում են մարտի 12-17-ը Ադրբեջանում ընթացող զորավարժությունների սցենարը՝ փորձելով պարզել դրա հիմքում ընկած ռազմաքաղաքական նպատակները։ Անշուշտ դժվար է հարեւան երկրի ՊՆ-ի համառոտ հաղորդագրության հիման վրա լիարժեքորեն բացահայտել նախընտրական շրջանում Ադրբեջանի ժառանգական տիրակալի կողմից բեմականացվող այս ներկայացման իրական նպատակները։ Քանի որ հաղորդագրության մեջ խոսվում է հակառակորդի հարձակումը հետ մղելու, հակահարվածների միջոցով պաշտպանական գիծը վերականգնելու, հետագայում լայնածավալ հակահարձակման անցնելու երեք հանգրվանի մասին, ապա ակներեւ է, որ իրականում գործ ունենք արդեն ծանոթ եւ մեկ անգամ արդեն փորձարկված ռազմական գործողությունների գաղափարախոսականացված տարբերակի հետ։ Այսինքն՝ սրանք ոչ թե մեզ անծանոթ սցենարի մանրամասներն են, այլ մեկ անգամ արդեն տեղի ունեցածի կրկնությունը ավելի լայն ընդգրկմամբ։ Եվ եթե ոմանք դա մոռացել են, ստիպված ենք նրանց հիշեցնել, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկա հաղորդագրության բովանդակությունը 2016 թվականի ապրիլյան պատերազմի սցենարի կրկնությունն է՝ իր հիմնական ռազմական, քաղաքական ու գաղափարախոսական բաղադրիչներով հանդերձ։ Տարբերությունը միայն չափերն ու ծավալներն են, այսինքն՝ 2016 թվականին Ադրբեջանի հատուկ ջոկատայինների ուժերով իրականացված պատերազմական գործողությունները այս անգամ փոխարինվել են 25 հազարանոց բանակի ուժերով իրականացվելիք լայնածավալ պատերազմի սցենարով։ Կարծում ենք, չպետք է շեղվել ներկա զորավարժությունների գնահատման զուտ ռազմագիտական բաղադրիչից, կամ դրա սցենարն անվանել զգուշավոր, կամ պարտվողական՝ ինչպես մտածում են մեր որոշ գործընկերներ։ Առաջիկայում Ադրբեջանում սպասվող նախագահական ընտրությունների նախօրեին կազմակերպվելիք զորավարժությունները մեզ ծանոթ սցենարի բաղադրիչները կամ կրկնություններն են՝ բոլորովին այլ ծավալների ու մարդկային ռեսուրսների շրջագծում։ Մնացյալը նույնն է, քանզի դրանց հաջորդական հանգրվանները բովանդակային առումով. չեն տարբերվում իրարից։ Առանձին հանգրվան – հակառակորդի հարձակման հետ մղում։ Ինչպես 2016 թվականի ապրիլին սկզբում հորինվում է հայերի հարձակման առասպելը՝ որպես միջազգային հանրությանը ապակողմնորոշելու միջոց, ապաեւ զարգացվում է այն վարկածը թե այս անգամ էլ հայերը առաջինն են մի քանի ուղղություններով հարձակման անցել, բայց ավելի լայն ընդգրկմամբ, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով։ Ուստի հասկանալի է, որ այս անգամ նրանց տրվելիքի պատասխանը չպետք է սահմանափակվի պարզ հակահարվածով։ Բնականաբար հիշյալ նպատակով ասպարեզ է նետվելու համապատասխան ապատեղեկատվությունը։ Այնուհետեւ, որպեսզի ցույց տրվի, թե իբր հարձակվողները հայերն են, հնարավոր է, որ տեղի է ունենա անգամ ադրբեջանական բանակի իմիտացիոն նահանջ՝ ռազմական շփման գծի որոշ կրակակետերից եւ նույնիսկ սահմանամերձ որոշ բնակավայրերից։ Այնուհետեւ սկսվելու է իրենց իսկ լքած դիրքերի հրետակոծությունը։ Չմոռանանք, որ 1939-ին հիտլերյան Գերմանիան հենց այս սցենարով հարձակվեց Լեհաստանի վրա՝ օգտագործելով լեհական համազգեստով էսէսականներին։ Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 37 անգամ
Լրահոս
8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար. «Հրապարակ» Գեւորգ Թորոսյանի ծրագիրը դժգոհությամբ է ընդունվել իշխանական վերնախավի կողմից. «Հրապարակ» ՔՊ թիմում խոր անորոշություն է. «Հրապարակ» Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ» Վարչության պետի նշանածին են կալանավորել. «Հրապարակ» ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել Ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ» Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ» Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը Արտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը Կոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Սահմանախախտ ադրբեջանցին հովիվ չի․ նոր մանրամասներ․ hraparak.am Դատարանը կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի Արսեն Գևորգյանին Պարոն Միրզոյան,մի հատ վերհիշեք 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել. Էդուարդ Շարմազանով Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց Ինչ են հայտնում ադրբեջանական ԶԼՄ-ները Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանների հարցով Վրաստանը շարունակում է երկխոսությունը․ Կոբախիձե Նոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ. «Ազատություն» Փորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը Աբովյան քաղաքի տարբեր հասցեներում տեղադրել է 22 փաթեթ Համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել ՇՏԱՊ. Հայաստան ներխուժած ադրբեջանցի հովիվին ուղարկեք Սասուն Միքայելյանի տուն (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am