ՌԴ նախագահական ընտրությունների վաղաժամ քվեարկությունը Լոս Անջելեսում (տեսանյութ)

Մարտի 11-ին Միացյալ Նահանգներում բնակվող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները Լոս Անջելեսում մասնակցեցին ՌԴ Նախագահական ընտրությունների վաղաժամ քվեարկությանը: Կիրակի օրը՝մարտի 11-ին, Լոս Անջելեսի թիվ 8275 ընտրական տեղամասում անցկացվեց մարտի 18-ին կայանալիք Ռուսաստանի նախագահական ընտրությունների վաղաժամ քվեարկությունը: Ի նշան բողոքի՝ Ռուսաստանի քաղաքացի Վիտալին ընտրական տեղամաս էր ներկայացել իր ուրույն պաստառով: «Ես ոչ մեկի օգտին չեմ քվեարկել և իմ քվեաթերթիկի վրա գրել եմ, որ չեմ հավատում այս կրկեսին: Բոլոր թեկնածուները քաղաքականության մեջ են 30 տարուց ավելի և քաղաքական ասպարեզից չեն հեռանում», – պատմեց Վիտալին: Բնականաբար, ակտիվիստի այս քայլը ջերմեռանդությամբ չողջունվեց Ռուսաստանի ներկայիս իշխանությունների կողմնակից Ռուսաստանի Դաշնության մի քանի քաղաքացիների կողմից: «Մենք հարգում ենք Ամերիկան և ամերիկացիներին, հարգում ենք նաև ազատ ընտրություններին մասնակցելու իրավունքը: Իսկ նման մարդիկ թող չխանգարեն Ռուսաստանում կայանալիք ազատ ընտրությունները», – ասաց Լյուդմիլան: Իրենց նախընտրած թեկնածուի օգտին քվեարկելու համար Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները Լոս Անեջելես էին ժամանել ԱՄՆ-ի տարբեր քաղաքներից: Աննան, ով արդեն երկար տարիներ է՝ բնակվում է Լաս Վեգասում, Վլադիմիր Պուտինի երդվյալ երկրպագուներից է: «Ռուսաստանի լուրերին մենք հետևում ենք ամեն օր ու տեղյակ ենք ամեն ինչից, նույնիսկ ավելի շատ՝ քան ռուսաստանցիները: Մենք հպատանում ենք Ռուսաստանի նախագահով և այս անգամ կրկին բոլորս քվեարկել ենք Վալդիմիր Վլադիմիրովիչի օգտին: Մենք շատ ենք ցանկանում, որ նա վերընտրվի, քանի որ նա ամենաուժեղ և ամենախելացի թեկնածուն է, իսկ Ռուսաստանը ամենահզոր երկիրն է» – ասում է Աննան: Նոր սերնդի ներկայացուցիչները՝ ի տարբերություն ավագ սերնդի, մատնանշում են քաղաքացիական դիրքորոշում ունենալու և համակարգային փոփոխության կարևորությունը: Նրանցից շատերը քվեարկում են առաջին անգամ: «Եթե բոլորը մտածեն, որ ընտրություններին իրենց մասնակցությամբ միևնույն է ոչինիչ չի փոխվելու, այդ դեպքում մեզ մոտ ոչինչ չի փոխվի և մենք միշտ կունենանք նույն նախագահը», – գտնում է Մարինան: Մինչ երիտասարդ սերնդի ներկայացուցիչներից ոմանք նշում էին, որ քվեարկել են փոփոխության, նրանց բառերով՝ Քսենիա Սոբչակի օգտին, նրանց մի մասն էլ հումորով արձանագրում էր, որ Ռուսաստանի նախագահական ընտրությունների բոլոր թեկնածուներն առանց բացառության «կեղծ» են, այլ կերպ ասած՝ ղեկավարվում են Կրեմլի, այն է՝ Վլադիմիր Պուտինի կողմից:

դիտվել է 16 անգամ
Լրահոս
8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար. «Հրապարակ» Գեւորգ Թորոսյանի ծրագիրը դժգոհությամբ է ընդունվել իշխանական վերնախավի կողմից. «Հրապարակ» ՔՊ թիմում խոր անորոշություն է. «Հրապարակ» Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ» Վարչության պետի նշանածին են կալանավորել. «Հրապարակ» ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել Ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ» Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ» Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը Արտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը Կոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Սահմանախախտ ադրբեջանցին հովիվ չի․ նոր մանրամասներ․ hraparak.am Դատարանը կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի Արսեն Գևորգյանին Պարոն Միրզոյան,մի հատ վերհիշեք 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել. Էդուարդ Շարմազանով Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց Ինչ են հայտնում ադրբեջանական ԶԼՄ-ները Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանների հարցով Վրաստանը շարունակում է երկխոսությունը․ Կոբախիձե Նոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ. «Ազատություն» Փորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը Աբովյան քաղաքի տարբեր հասցեներում տեղադրել է 22 փաթեթ Համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել ՇՏԱՊ. Հայաստան ներխուժած ադրբեջանցի հովիվին ուղարկեք Սասուն Միքայելյանի տուն (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am