Հինգ շրջանների փոխանցման մասին պայմանագիր կա

«Ժամանակ» թերթը գրում է»․ «Ժամանակ» թերթը զրուցել է ռուս հայտնի ազգայնական գործիչ, «Միջազգային եվրասիական շարժման» ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Դուգինը: Ռուսաստան-Թուրքիա-Իրան դաշինքը, որը հաջողությամբ համագործակցում է Սիրիայի հարցի շուրջ, մոտ ապագայում կամ երկարաժամկետ հեռանկարում կարո՞ղ է փորձել նմանատիպ խնդիրներ լուծել նաեւ Հարավային Կովկասում, որպեսզի, օրինակ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը քննարկվի Ռուսաստան-Իրան-Թուրքիա ձեւաչափի շրջանակներում: Նախ, Լեռնային Ղարաբաղի խնդիրը հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների խնդիրն է: Դա ոչ միայն պետությունների, այլեւ ժողովուրդների հարաբերություն է: Այստեղ Թուրքիայի մասնակցությունը պայմանական ասած՝ Ադրբեջանի կողմից, Իրանի մասնակցությունը պայմանական ասած՝ Հայաստանի կողմից եւ Ռուսաստանի մասնակցությունը եւ՛ Ադրբեջանի, եւ՛ Հայաստանի կողմից սկզբունքորեն կարող է աշխատել: Ինչո՞ւ ոչ: Գլխավորը՝ որքան հնարավոր է հեռու քշել Արեւմուտքին, որը, չհասկանալով տարածաշրջանի խնդիրները եւ չկարողանալով նույնիսկ լուծել սեփական ազգային հիմնախնդիրները, մեջ է ընկնում իրենց չափանիշներով, որոնք գործուն չեն, չեն աշխատում: Իսկ եվրասիական տերությունները, ինչպիսիք են Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, բազմազգ պետություններ են, ունեն ազգային եւ կրոնական խմբերի միջեւ հարաբերությունների մեծ փորձ, կարող են փոխլրացնել միմյանց նման հարցերում: Օրինակ՝ Ռուսաստանը միայն քրիստոնեական երկիր չէ: Այո, մենք ուղղափառ երկիր ենք, բայց մեր երկրում ապրում են նաեւ մեծ թվով մուսուլմաններ, ուստի չենք կարող նայել մուսուլմաններին որպես մեր թշնամիների: Թուրքիան եւ Իրանը մուսուլմանական երկրներ են, բայց Թուրքիային ազգային ընդհանրության հիման վրա կապված է ադրբեջանցիների հետ, իսկ Իրանը պատմական արմատների, հնդեվրոպական ընդհանրության հիման վրա՝ հայերի հետ, առավել եւս, որ Իրանն ունի «հարավային Ադրբեջանի» խնդիր: Այսպիսով, այս կոնֆլիկտի, այս եռանկյունու ցանկացած կողմ ունի իր հետաքրքրություններն ու գերակայությունները, եւ դրանց գումարման եւ ուշադիր ու հանգիստ իմաստավորման դեպքում կարող ենք հասնել ղարաբաղյան խնդրի լուծմանը, մանավանդ, որ շրջանների ազատագրման ալգորիթմն արդեն մշակված է: Շատերը դա մեկնաբանում են որպես Ղարաբաղի հանձնում, բայց դա այդպես չէ: Ոչ: Խոսքը Երեւանի եւ Բաքվի միջեւ կառուցողական երկխոսություն սկսելու մասին է: Ես հասկանում եմ, որ թե՛ Երեւանում եւ թե՛ Բաքվում «կառուցողական երկխոսություն» բառից սկսվում է ճիչ ու ոռնոց, եւ դա միանգամայն հասկանալի է: Սա շատ նուրբ խնդիր է:

Բայց ես, որպես ռուս մարդ, կարող եմ ասել, որ մենք շատ կուզենայինք, որպեսզի այդ կառուցողական երկխոսությունը, այնուամենայնիվ, սկսվի: Եվ հայկական կողմից Ադրբեջանի հինգ, ոչ թե յոթ շրջանների վերադարձը՝ որպես բարի կամքի դրսեւորում, կարող է կարեւոր եւ նույնիսկ վճռական քայլ լինել դեպի իրավիճակի դեէսկալացիա, լարվածության թուլացում: Դրանից հետո ռազմական բախման վտանգը էապես կնվազի: Հետո կսկսվի դրանից որոշ օգուտներ ստանալու գործընթացը: Ես ուշադրություն դարձրեցի այն հանգամանքի վրա, որ թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական եւ թե՛ ռուսական մամուլում հինգ շրջանների փոխանցման նախագիծը ադեկվատ կերպով չի մեկնաբանվում: Բայց նման նախագիծ գոյություն չունի: Կան Մադրիդյան սկզբունքները: Ուզում եք ասել, որ նման նախագի՞ծ կա: Այո, հինգ շրջանների փոխանցման մասին պայմանագիրը գոյություն ունի: Այն քննարկվել է մեր երեք պետությունների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների կողմից: Բայց այս երեք երկրներում այն տարբեր կերպ է մեկնաբանվում: Ադրբեջանական մամուլում այն գնահատվում է որպես հաղթանակ՝ «հայերից խլենք այդ հողերը», հայկական մամուլում դա գնահատվում է որպես դավաճանություն, իսկ ռուսական մամուլը բացարձակապես անտարբեր է»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ» Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ» Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը Արտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը Կոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Սահմանախախտ ադրբեջանցին հովիվ չի․ նոր մանրամասներ․ hraparak.am Դատարանը կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի Արսեն Գևորգյանին Պարոն Միրզոյան,մի հատ վերհիշեք 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել. Էդուարդ Շարմազանով Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց Ինչ են հայտնում ադրբեջանական ԶԼՄ-ները Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանների հարցով Վրաստանը շարունակում է երկխոսությունը․ Կոբախիձե Նոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ. «Ազատություն» Փորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը Աբովյան քաղաքի տարբեր հասցեներում տեղադրել է 22 փաթեթ Համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել ՇՏԱՊ. Հայաստան ներխուժած ադրբեջանցի հովիվին ուղարկեք Սասուն Միքայելյանի տուն (video) Շաբաթ-կիրակին հանած՝ Նիկոլայի համար տակը բան չի մնում․․․ Հովհաննես Շահինյան (video) «Սասու՛ն, թուրքը որ մտավ, քեզ գիտե՞ս` ինչ է անելու, էս ո՞վ ես դու»․ ԵԿՄ- ական Ալբերտ Բազեյան (video) Հակակոռուպցիոն կոմիտեն զբաղվել է Տիգրան Ավինյանով․ ինչ է որոշվել (video) Ստեղ խաղեր ա գնում, թողե՛ք, աշխատենք․ «Հրազդան» ցեմենտի աշխատակից (video) Կոչ ենք անում Ստեփանավանի ընտրողներին չվախենա՛լ․ Ուժեղ Հայաստանը՝ ձերբակալությունների մասին Ես Փաշինյանի երկրպագուն եմ եղել, պրյամո դիմում եմ իրեն՝ նայի՛, ժողովուրդը սոված կոտորվում է (video) Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am