«Երկիր Ծիրանին» «մաքրո՞ւմ» է Քոչարյանին

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւան քաղաքի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունն առաջարկում է Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում՝ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի ետնամասում տեղադրել Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան: Նախագիծը կքննարկվի Երեւանի ավագանու մարտի 19-ին կայանալիք նիստում: Առաջին հայացքից թվում է՝ տեղին, ինչ-որ տեղ ուշացած նախաձեռնություն է, որովհետեւ արյունոտ իրադարձություններից անցել է մի ամբողջ տաս տարի, եւ մայրաքաղաքում չկա գոնե մեկ հուշարձան, որը կարժեւորի Մարտի 1-ի զոհերի հիշատակը: Սակայն արտաքին տպավորությունն ի դերեւ է լինում, երբ ծանոթանում ենք Զարուհի Փոստանջյանի ներկայացրած նախագծի «Քաղաքական հիմնավորում» բաժնին, որտեղից այնպիսի տպավորություն է ձեւավորվում, թե Մարտի 1-ի իրադարձությունների հիմնական պատասխանատուն 1996-ին Վազգեն Սարգսյանի կողմից արված մի հայտարարություն է, որի իմաստն այն էր, թե այդ օրերի ընդդիմությանը իշխանություն վստահել չի կարելի, եթե նույնիսկ վերջինս ստացած լինի 100% քվե: Վազգեն Սարգսյանն այդ միտքն արտահայտել է 1996-ի նախագահական ընտրություններից հետո, երբ Վազգեն Մանուկյանի կողմնակիցները գրոհեցին խորհրդարանի շենքը` պատանդառելով ԱԺ նախագահին եւ նրա տեղակալին: Քսան տարվա վաղեմության իրադարձություններին թերեւս իմաստ չունի անդրադառնալ, սակայն առնվազն զավեշտալի է, որ Զարուհի Փոստանջյանը Մարտի 1-ը, այսպես ասած, «գաղափարապես» կապում է Վազգեն Սարգսյանի համատեքստից կտրված արտահայտության, Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ 1996-ի ընտրությունների հետ: Խնդիրը բազմաշերտ է` բարոյական, քաղաքական բաղադրիչներով: Վերջին մեկ ամսվա մեջ «Երկիր Ծիրանի» խմբակցությունն արդեն երկրորդ նախաձեռնությունն է ներկայացնում Վազգեն Սարգսյանի հիշատակի դեմ: Սկզբում առաջարկում էին վերանվանել նրա անունը կրող փողոցի մի հատվածը, հիմա Մարտի 1-ն են կապում Վազգենի անվան հետ` թեկուզեւ անուղղակիորեն: Նախաձեռնության հեղինակները խնդիր ունեն առնվազն բարոյականության հետ, մյուս կողմից` նրանք, կամա թե ակամա, նույնանում են Ռոբերտ Քոչարյանի եւ նրա արյունոտ ռեժիմի հետ. Երրորդ հանրապետության եւ նրա վերջին թելը հանդիսացող Վազգեն Սարգսյանի դեմ հաշվեհարդար տեսել է հենց Քոչարյանը, իսկ «Երկիր Ծիրանին» շարունակում է կիսատ գործը` կռիվ տալով զոհված Սպարապետի հիշատակի դեմ: Մեծ հաշվով` Մարտի 1-ը Հոկտեմբերի 27-ի շարունակությունն է: Ի՞նչ կապի ունի Մարտի 1-ը, զոհերի հուշարձանը Վազգեն Սարգսյանի, 96-ի ընտրությունների հետ: Ինչո՞ւ է Զարուհի Փոստանջյանը Մարտի 1-ի սլաքները` դրա կազմակերպիչ Քոչարյանից արհեստականորեն ուղղում մահացած Վազգեն Սարգսյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի ուղղությամբ: Ինչպե՞ս չմտածես, որ «Երկիր Ծիրանիի» հետեւում երեւում են Քոչարյանի «ականջները», ով թերեւս մտավախություն ունի, որ մոտ ապագայում կարող է իսկապես հարցաքննվել Մարտի 1-ի գործով: Արդյո՞ք պատահական է, որ այսօր Մարտի 1-ի հարցով Քոչարյանի «անմեղության» թեմայով հայտարարություն է տարածել երկրորդ նախագահի գրասենյակը, իսկ Զարուհի Փոստանջյանը զուգահեռաբար գտել է Մարտի 1-ի նոր «մեղավորի»: Մյուս տարակուսելի փաստն այն է, որ «Երկիր Ծիրանիի» նախաձեռնությունը հերթական վեճն է հարուցել «Ելք»-ում: «Հանրապետություն» կուսակցությունն օբյեկտիվորեն դեմ է առաջարկվող նախագծին` հիմնավոր փաստարկներով, «Քաղաքացիական պայմանագիրը» կողմ է: Առնվազն զավեշտալի է Նիկոլ Փաշինյանի կուսակցության դիրքորոշումը, մանավանդ, որ «Երկիր Ծիրանիի» այսօրվա նախաձեռնությունը «մաքրում» է Ռոբերտ Քոչարյանի արյունոտ հետագիծը, «նշանակում» է նոր «մեղավորներ», որոնց շարքում կարող է լինել նաեւ Նիկոլ Փաշինյանը` ինչպես այսօր պնդել էր Քոչարյանի գրասենյակի ղեկավարը»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 94 անգամ
Լրահոս
8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար. «Հրապարակ» Գեւորգ Թորոսյանի ծրագիրը դժգոհությամբ է ընդունվել իշխանական վերնախավի կողմից. «Հրապարակ» ՔՊ թիմում խոր անորոշություն է. «Հրապարակ» Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ» Վարչության պետի նշանածին են կալանավորել. «Հրապարակ» ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել Ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ» Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ» Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը Արտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը Կոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Սահմանախախտ ադրբեջանցին հովիվ չի․ նոր մանրամասներ․ hraparak.am Դատարանը կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի Արսեն Գևորգյանին Պարոն Միրզոյան,մի հատ վերհիշեք 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել. Էդուարդ Շարմազանով Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց Ինչ են հայտնում ադրբեջանական ԶԼՄ-ները Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանների հարցով Վրաստանը շարունակում է երկխոսությունը․ Կոբախիձե Նոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ. «Ազատություն» Փորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը Աբովյան քաղաքի տարբեր հասցեներում տեղադրել է 22 փաթեթ Համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել ՇՏԱՊ. Հայաստան ներխուժած ադրբեջանցի հովիվին ուղարկեք Սասուն Միքայելյանի տուն (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am