«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանության ներսում մտահոգված են, որ վարչապետի ընտրություններին ընդառաջ՝ քաղաքական դաշտում կարող են անսպասելի, տհաճ անակնկալներ տեղի ունենալ:
Մասնավորապես՝ չի բացառվում, որ Սարգսյանի վարչապետ դառնալը բողոքի ալիք բարձրացնի, և ընդդիմադիր որոշ ուժեր գնան քաղաքական սրացումների ճանապարհով: Եվ հենց այս պատճառով, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, օպերատիվ աշխատանքի լիազորություն ունեցող կառույցներին հրահանգվել է «զբաղվել» այս օրերին արդեն հանրահավաքներին մասնակցած անձանցով:
Ընդ որում, եթե նախկինում քաղաքացիների ակտիվ այս հատվածին փորձում էին պարզապես ահաբեկել, այժմ գտնում են տվյալ մարդկանց մտերիմ անձանց, որոնց միջոցով էլ փորձում են ազդել նրանց վրա՝ համոզելով հետ մնալ բողոքի ակցիաների մասնակցելու մտադրությունից: ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ էդուարդ Շարմազանովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, իհարկե, հերքեց լուրը՝ ասելով «ՀՀԿ-ն շատ ավելի կարևոր արտաքին և ներքին հարցեր ունի, քան զանգել ուժային կառույցներին և ասել՝ միտինգավորներին թողեք կամ մի թողեք»,-գրում է թերթը:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը