«Բանը» հասավ Պուտինի ընդունարան

«Ժամանակ» երթը գրում է. «2Ն Քոմփընի» ընկերության շուրջ առաջացած աղմուկը հասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ընդունարան։ Հիշեցնենք, որ ընկերության համասեփականատեր, ռուսաստանահայ գործարար Ռուբեն Գրիգորյանը տեւական ժամանակ՝ ահազանգում է, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը փորձում է տնօրինել նաեւ ընկերության մյուս՝ իրեն պատկանող հատվածն ու, իր իսկ խոսքերով ասած` դրան հասնելու համար «պատվերով քրեական գործ է հարուցվել»։

90-ականների սկզբին գործարար Ռ. Գրիգորյանը Մոսկվայում որոշել է կառուցել բնակելի եւ առեւտրային մասերից բաղկացած բազմաֆունկցիոնալ մի շենք։ Շինարարությունը սկսվել է 1995 թվականին եւ ընթացքում պարզ է դարձել, որ գումարը բավարար չէ՝ անհրաժեշտ է ներդրող, եւ ըստ հաղորդագրության՝ նման պատրաստակամություն է հայտնել Արա Աբրահամյանը։ Վերջինս առաջարկել է շենքի մի մասը վաճառել ՌԴ նախագահի աշխատակազմին. դրա դիմաց Աբրահամյանը պայման է դրել, որ շենքի ղեկավարման եկամուտների 50%-ը պատկանի իրեն։ Այսպիսով՝ 1998 թվականին շենքի շինարարության ավարտին սեփականատեր է դարձել «2Ն Քոմփընի» ՓԲԸ-ն, որում Արա Աբրահամյանին էր պատկանում բաժնեմասի 50%-ը։ Ավելի ուշ՝ 2016 թվականին, ըստ հայտարարության՝ Արա Աբրահամյանը հարձակման է անցնում մյուս բաժնետերի եւ շենքի ընտրված կառավարման ձեւի նկատմամբ։

«2Ն Քոմփընի» ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Յուրի Սեմյոնովը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքն օրերս եղել է նախագահականի ընդունարանում, իր դիմումն ընդունել են. «Ասել են, որ այն բավականին լուրջ բնույթ է կրում, այդ պատճառով էլ դիմումին պետք է վերաբերել ինչպես հարկն է եւ այն ուղարկվել է ներքին գործերի նախարարություն, հիմա ես այդ հարցը կարգավորում եմ ՆԳՆ-ի միջոցով»,- ասաց մեր զրուցակիցը։ Նրա խոսքերով՝ եթե իր դիմումին անարդար, սխալ արձագանք տրվի կամ սխալ ուղղությամբ գործը տարվի՝ ինքը նորից կդիմի նախագահական նստավայր` ավելի կոնկրետ պահանջներով. «Շատ եմ լսում այս օրերին՝ իբրեւ թե ինձ սպասռնում են եւ այլն, բայց նման բան չկա, ես սպա եմ, ո՞վ կարող է ինձ սպառնալ: Ես ՌԴ քաղաքացի եմ ու իմ երկրի շահերն եմ պաշտպանում նման մարդկանցից, ոչ ոք չի կարող ինձ սպառնալ։ Եթե հանկարծ ինձ սպառնան՝ ամբողջ միջազգային հանրությունը կներգրավվեմ այս հարցում, նույնիսկ Թրամփին (խմբ. ծիծաղում է)»: Մեր այն դիտարկմանը, արդյոք չկա՞ հնարավորություն Արա Աբրահամյանի հետ հարցը լուծել քաղաքակիրթ ճանապարհով, Յուրի Սեմյոնովն արձագանքեց. «Ես որպես ՌԴ քաղաքացի, շատ վրդովված եմ, որ պատվերով քրեական գործեր են հարուցվում, 90-ականները վաղուց ավարտվել են ու ես չեմ ուզում, որ սա շարունակական լինի։ Այո՛, մեզ համար դժվար է, բայց մենք պայքարում ենք այդ արատավոր երեւույթի դեմ. այն սպառնում է մեր պետականությանը։ Ես, իհարկե, շատ վրդովված եմ, բայց հաստատակամ ենք՝ այս պայքարը մինչեւ վերջ տանելու ենք։ Առայժմ որեւէ սպառնալիք չկա, հակառակը՝ մարդիկ զանգում են ու իրենց աջակցությունն են հայտնում»,- եզրափակեց Յուրի Սեմյոնովը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ» Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ» Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը Արտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը Կոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Սահմանախախտ ադրբեջանցին հովիվ չի․ նոր մանրամասներ․ hraparak.am Դատարանը կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի Արսեն Գևորգյանին Պարոն Միրզոյան,մի հատ վերհիշեք 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել. Էդուարդ Շարմազանով Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց Ինչ են հայտնում ադրբեջանական ԶԼՄ-ները Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանների հարցով Վրաստանը շարունակում է երկխոսությունը․ Կոբախիձե Նոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ. «Ազատություն» Փորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը Աբովյան քաղաքի տարբեր հասցեներում տեղադրել է 22 փաթեթ Համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել ՇՏԱՊ. Հայաստան ներխուժած ադրբեջանցի հովիվին ուղարկեք Սասուն Միքայելյանի տուն (video) Շաբաթ-կիրակին հանած՝ Նիկոլայի համար տակը բան չի մնում․․․ Հովհաննես Շահինյան (video) «Սասու՛ն, թուրքը որ մտավ, քեզ գիտե՞ս` ինչ է անելու, էս ո՞վ ես դու»․ ԵԿՄ- ական Ալբերտ Բազեյան (video) Հակակոռուպցիոն կոմիտեն զբաղվել է Տիգրան Ավինյանով․ ինչ է որոշվել (video) Ստեղ խաղեր ա գնում, թողե՛ք, աշխատենք․ «Հրազդան» ցեմենտի աշխատակից (video) Կոչ ենք անում Ստեփանավանի ընտրողներին չվախենա՛լ․ Ուժեղ Հայաստանը՝ ձերբակալությունների մասին Ես Փաշինյանի երկրպագուն եմ եղել, պրյամո դիմում եմ իրեն՝ նայի՛, ժողովուրդը սոված կոտորվում է (video) Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am