Ազատության պողոտայում տեղի ունեցած դաժան սպանության մանրամասները. դեպքին կի՞ն է ներկա եղել (տեսանյութ)

Մարտի 11-ին ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ ստացվեցին, որ Արաբկիր վարչական տարածքում սպանություն է կատարվել: Նույն օրը նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկվեց Վարդաշենի 9-րդ փողոցի բնակիչ Ֆելիքս Վարդանյանը: Համապատասխան միջոցառումներից հետո պարզվեց, որ դեպքը տեղի է ունեցել Ազատության պողոտայի 11ա շենքի բնակարաններից մեկում: Րոպեներ անց ոստիկանները նշված հասցեում հայտնաբերեցին տանտիրոջ` 65 ամյա Կարեն Աղաբաբյանի դին՝ գլխի և դեմքի բազմաթիվ վնասվածքների հետքերով: Ըստ նախնական տվյալների` մարտի 3-ին Վարդանյանն ընկերուհու հետ Աղաբաբյանի տուն հյուր է եկել, անձնական հարցերի շուրջ վիճաբանել է միայնակ ապրող տանտիրոջ հետ, բռունցքներով բազմաթիվ հարվածներ հասցրել գլխին, ինչի հետևանքով նա մահացել է: Փաստի առթիվ քրեական օրենսգրքի դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը, հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Դեպքին առավել մանրամասն կանդրադառնանք առաջիկա թողարկումներից մեկում:

դիտվել է 79 անգամ
Լրահոս
Թմրանյութերի գործով ձերբակալված բրիտանացին կարտաքսվի Վրաստանից Վեհափառը Գերմանիայից ժամանած հյուրերի հետ քննարկել է Հայ Եկեղեցու առաքելությունն ու ժառանգությունը Թուրքիան խաղաղության հասնելու համաշխարհային դիվանագիտական կենտրոններից մեկն է. Սիբիհա Վարդանանց փողոցի խաչմերուկում բախվել են «Ford Fusion»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահման Մեքենաներ են բախվել Արագածոտնի մարզում․ վիրավորներ կան Նահատակները կոչվում են վկաներ, իսկ մահը` վկայական մահ, որովհետև մահվամբ վկայում են ճշմարտությունը Եթե Նիկոլը մնաց իշխանությունում, Հայաստանը կորցնելու է ամեն ինչ՝ պատերազմով, թե առանց դրա․ Գասպարյան Հայաստանում այսօր կրթության վրա չկա որևէ շեշտադրում, ընթանում է այդ ոլորտի ֆետիշացում․ Բադալյան Երևանում մասնավոր մանկապարտեզում 6-ամյա տղան մարմնական վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց Վեդիում քույրերի նկատմամբ սեռական բռնություն կատարծ տղամարդկանց կալանքը երկարաձգվել է 2 ամսով «Ռուբեն Վարդանյանը միլիարդների մեջ լող էր տալիս, բռնել տվեցին, մատաղացու սարքեցին»․ Հակոբկոխյան (video) «Նիկո՛լ, էդ 5 միլիարդը ձեր ջեբե՞րն եք կոխել»․ Շաքարյանց (video) Կադաստրի թուղթն ունեմ, մի շաբաթ առաջ էլ 305 հազար գույքահարկ եմ վճարել, այսօր եկել են, որ քանդեն (video) Վարորդը երկարացրել է ձեռքերն ու իրեն անպարկեշտ բազմաթիվ արտահայտություններ թույլ տվել. ահազանգում է իրավապաշտպանը Սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ #ՀԻՄԱ․ «Տականքնե՛ր, Ալիևը մի նախադասությամբ «պայթեցրեց» ձեր դավաճանությունը»․ Շաքարյանց (video) Արա՛, հլը գնա մի տեղ ու ասա՝ Տաշիր Սամվել ու իջևանցի Նիկոլ, տես՝ ինչ կասեն (video) Թուրքիան դեմ է ռուս-ուկրաինական հակամարտության տարածմանը դեպի Սև ծով. Հաքան Ֆիդան Նիկոլին հենց ճանապարհեցինք՝ տեսեք՝ ինչ է լինելու․ հարցում (video) Չախոյան Տարո՛ն, «լափդ լավ ա չէ՞», դե հիմա լսիր՝ ինչ են ասում մարդիկ․ Մանուել Մանուկյան (video) Ռուսաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը. ՌԴ ԱԳՆ «Путин, Вы знаете, на что способны азербайджанцы»․ легендарный боксер Исраел Акопкохян (video) Դու իշխանության ես, որ մեզ պահես պատերազմից, ոչ թե մեզ վախացնես պատերազմով․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Արցախի «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը պատկերող նկարը հեռացվել է մրցույթի տաղավարից․ տնօրենն այն որակել է «հակապետական քայլ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am