Խոշոր պայթյուն. Nissan-ը վերածվել է մետաղե ջարդոնի. կա վիրավոր

Քիչ առաջ խոշոր պայթյուն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Դեռևս անհայտ պայմաններում պայթյուն է տեղի ունեցել Երևան-Արմավիր ավտոճանապարհի Փարաքար գյուղի վարչական տարածքում գտնվող գազալցակայանի հարևանությամբ գտնվող «Թոնրի լավաշ»-ի հարևանությամբ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունը առաջացել է Nissan մակնիշի 35 OF 192 համարանիշի ավտոմեքենայից։ Ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մետաղե ջարդոնի, իսկ պայթյունի հետևանքով վնասվել են մի քանի շենք-շինությունների ապակիներ։ Պայթած գազաբալոնի բեկորները հայտնաբերվել են պայթյունի վայրից մոտ 200-300 մետր հեռավորության վրա։ Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, լրացուցիչ ժամանել են նաև մի քանի հրշեջ-փրկարարական ջոկատներ։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արսեն Այվազյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության Արմավիրի մարզային տեսչության ծառայողները՝ տեսչության պետ Գարիկ Կոստանյանի գլխավորությամբ։ Տեղում են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։ Այս պահին ոստիկանները դեպքի վայրը սահմանազատել են։ Տեղում դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության և նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները՝ մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Թեմուր Ջնդոյանի և Վաղարշապատի քննչական բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ։ Տեղում փրկարարները նաև օգնություն են ցուցաբերել վարորդի մորը, ում ինքնազգացողությունը վատացել էր։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ փրկարարների ու շտապօգնության ժամանումը, վիրավորին առաջինը օգնության են հասել դեպքի վայրի հարևանությամբ գտնվող հացատան աշխատակիցները։ Վաղարշապատի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված ավտոմեքենան հաշվառված է Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ՝ 39-ամյա Միշա Սողոմոնյանի անվամբ, իսկ հիվանդանոց տեղափոխվածը Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ՝ 35-ամյա Զոհրաբ Սողոմոնյանն է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

դիտվել է 69 անգամ
Լրահոս
8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար. «Հրապարակ» Գեւորգ Թորոսյանի ծրագիրը դժգոհությամբ է ընդունվել իշխանական վերնախավի կողմից. «Հրապարակ» ՔՊ թիմում խոր անորոշություն է. «Հրապարակ» Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ» Վարչության պետի նշանածին են կալանավորել. «Հրապարակ» ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել Ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ» Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ» Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը Արտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը Կոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Սահմանախախտ ադրբեջանցին հովիվ չի․ նոր մանրամասներ․ hraparak.am Դատարանը կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի Արսեն Գևորգյանին Պարոն Միրզոյան,մի հատ վերհիշեք 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել. Էդուարդ Շարմազանով Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց Ինչ են հայտնում ադրբեջանական ԶԼՄ-ները Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանների հարցով Վրաստանը շարունակում է երկխոսությունը․ Կոբախիձե Նոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ. «Ազատություն» Փորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը Աբովյան քաղաքի տարբեր հասցեներում տեղադրել է 22 փաթեթ Համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել ՇՏԱՊ. Հայաստան ներխուժած ադրբեջանցի հովիվին ուղարկեք Սասուն Միքայելյանի տուն (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am