Ինչ ունի Ռոբերտ Քոչարյանը Արմեն Սարգսյանի դեմ
ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկա չի լինելու Հանրապետության 4-րդ նախագահ՝ Արմեն Սարգսյանի երդման արարողությանը, 2rd.am կայքին ասել է Ռ.Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: «Ոչ, ներկա չի լինելու, քանի որ այդ օրերին Ռոբերտ Քոչարյանը՝ ըստ նախապես ծրագրավորված իր օրակարգի, գտնվելու է արտերկրում», – ասել է Վ.Սողոմոնյանը: ՀՀ 4-րդ նախագահի երդման արարողությունը տեղի է ունենալու ապրիլի 9-ին ԱԺ հատուկ նիստում: Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Արմեն Սարգսյանի մերձավոր շրջապատի ջրերը տարիներ ի վեր մի առվով չեն հոսում։ Հատկապես գործարար, Սարգսյանի ամենամոտ ընկեր, բրիտանահայ Վաչե Մանուկյանի՝ Բոբ մականունով, եւ Քոչարյանի հարաբերությունների մասին բոլորին է հայտնի, տարիներ առաջ Մոնակոյում Բոբին պատկանող շքեղ նավի վրա ծավալված զրույցից հետո, մեր տեղեկություններով, շատերին անհայտ պատճառներով ամբողջությամբ սառել է նրանց հարաբերությունները։
