«Lutik» ապրանքատեսակի թթու վարունգի մեջ կրկին սպիտակ որդեր են հայտնաբերվել

«Lutik» ապրանքատեսակի թթու վարունգի մեջ վերջին մեկ ամսում արդեն երկրորդ անգամ քաղաքացիները սպիտակ որդեր են հայտնաբերում: Այս անգամ խնդրի մասին ահազանգել էր ֆեյսբուքյան օգտատեր Արա Վարդանյանը: Նրա հրապարակած լուսանկարներում երևում է, որ «Lutik» ապրանքատեսակի թթու վարունգի մեջ սպիտակ որդեր կան: Քաղաքացին գրել էր, որ թթու վարունգը գնել է «Երևան Սիթի» սուպերմարկետից: Փետրվարի 19-ին նմանատիպ հրապարակում էր արել օգտատեր Էլեն Գրիգորյանը: Ըստ նրա՝ թթու վարունգը ժամկետի մեջ է եղել, որն էլ նա գնել է «Կայզեր» սուպերմարկետից: «Lutik» ապրանքանիշը ներկրող «Մինի Բասկոնիա» ՍՊԸ տնօրեն Եղիազար Գաբուզյանը ծանոթ չէր երկրորդ դեպքին, բայց նշեց, որ քայլեր են ձեռնարկելու ապրանքը շուկայից հետ կանչելու համար: «Ենթադրաբար այս ապրանքաքանակի մեջ է այս խնդիրը առաջացել: Այս պարագայում մենք դառնում ենք անմեղ մեղավորներ: Մենք 19 տարի ջանք ենք ներդրել, որակյալ ապրանք ենք բերել, մի քանի տարաներում նման բան է լինում, և դառնում ենք անմեղ մեղավորներ: Սա ազդում է մեր իմիջի վրա, և մենք կփորձենք այդ ժամկետում արտադրված ապրանքաքանակը հետ կանչել շուկայից»,- հայտնեց տնօրենը: Եղիազար Գաբուզյանը տեղեկացրեց, որ առաջին դեպքից հետո արտադրողից պարզել է սպիտակ որդերի առկայության պատճառը: «Մեզ ասացին, որ բերքահավաքի ժամանակ անձրև է եղել, և այդ անձրևի կապակցությամբ որդերը մտնում են մեջը, և աչքի համար տեսանելի չեն: Ամենավատը դա է, որ մթերքն արդեն պետք է տեղադրվի բանկաների մեջ, այնքան փոքր է այդ անցքը, որ ինչքան էլ ուզում է իրեն զտեն, նայեն, ամեն դեպքում աչքի համար տեսանելի չէ»,- ասաց նա: Ընկերության տնօրենը վստահեցրեց, որ սպիտակ որդերն ընդհանրապես վտանգավոր չեն առողջության համար. ապրանքը տարվել է փորձաքննության: «Այն էսթետիկապես բավականին տհաճ բան է: Պրոբլեմ կա էսթետիկայի առումով, բայց պրոբլեմ չկա առողջության մասով: Եթե մարդը պատահաբար դա ուտի էլ, բացառված է, որ նրան ինչ-որ բան լինի: Այս որդերից լինում են նաև ձմերուկի, սեխի, ծիրանի մեջ և այլն»:

դիտվել է 66 անգամ
Լրահոս
8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար. «Հրապարակ» Գեւորգ Թորոսյանի ծրագիրը դժգոհությամբ է ընդունվել իշխանական վերնախավի կողմից. «Հրապարակ» ՔՊ թիմում խոր անորոշություն է. «Հրապարակ» Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ» Վարչության պետի նշանածին են կալանավորել. «Հրապարակ» ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել Ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ» Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ» Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը Արտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը Կոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Սահմանախախտ ադրբեջանցին հովիվ չի․ նոր մանրամասներ․ hraparak.am Դատարանը կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի Արսեն Գևորգյանին Պարոն Միրզոյան,մի հատ վերհիշեք 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել. Էդուարդ Շարմազանով Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց Ինչ են հայտնում ադրբեջանական ԶԼՄ-ները Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանների հարցով Վրաստանը շարունակում է երկխոսությունը․ Կոբախիձե Նոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ. «Ազատություն» Փորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը Աբովյան քաղաքի տարբեր հասցեներում տեղադրել է 22 փաթեթ Համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել ՇՏԱՊ. Հայաստան ներխուժած ադրբեջանցի հովիվին ուղարկեք Սասուն Միքայելյանի տուն (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am