ՏԻՄ ընտրություններում Արարատի մարզի ութ համայնքում ընտրվել են գործող գյուղապետերը

Արարատի մարզի ինը համայնքներում՝ Եղեգնավանում, Դարբնիկում, Զորակում, Խաչփարում, Հայանիստում, Նիզամիում, Նորամարգում, Սայաթ-Նովայում եւ Սիսում, մարտի 11-ին անցկացվեցին համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ, Սիփանիկ համայնքում՝ միայն ավագանու ընտրություններ: Ութ համայնքներում առաջադրված էին գործող գյուղապետերը: Նախնական տվյալներով, նրանց օգտին են քվեարկել ընտրությանը մասնակցած քաղաքացիների մեծամասնությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում թիվ 11 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Ավետիս Ավետիսյանը նշեց, որ Նորամարգ համայնքում առաջադրված երեք նոր թեկնածուների ձայները բախշվել են հետեւյալ կերպ. Արման Թադեւոսյանի օգտին է քվերակել 391 քաղաքացի, Արմեն Գեւորգյանի օգտին՝ 382 եւ Արսեն Ղահրամանյանի օգտնին՝ 182 քաղաքացի: Անվավեր է ճանաչվել 33 քվեաթերթիկ: Դարբնիկ համայնքում քվեարկությանը մասնակցած 576 քաղաքացիներից, միակ թեկնածու Դավիթ Գզիրյանի օգտին են քվեարկել 549-ը: Դեմ է քվեարկել 14 քաղաքացի: Անվավեր քվեաթերթիկների թիվը 13 է: Զորակում ընտրելու իրավունք ունեցող1469 քաղաքացիներից միակ թեկնածու, գործող գյուղապետ Մանուկ Մալոյանի օգտին քվեարկել է 561 քաղաքացի, դեմ են քվեարկել 31-ը: Անվավեր է ճանաչվել 8 քվեաթերթիկ: Խաչփար համայնքում Ղազար Մարտիրոսյանի օգտին է քվեարկել ընտրությանը մասնակցած 859 քաղաքացիներից 819-ը: 28 քաղաքացիներ քվեարկել են դեմ, անվավեր է ճանաչվել 12 քվեաթեթիկ: Այստեղ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 1582 է: Հայանիստում Բալաբեկ Սարկիսյանի օգտին է քվեարկել 635 քաղաքացի: Դեմ են քվեարկել 22-ը: Անվավեր ճանաչված քվեաթեթիկների թիվը 14 է:

Նիզամիում ընտրությանը մասնակցած 334 քաղաքացիներից Հարութին Կարապետյանին կողմ են քվեարկել 310-ը, դեմ՝ 11-ը: Անվավեր քվեաթերթիկների թիվը 13 է: Սայաթ-Նովայում առաջադրված էր միակ թեկնածու Ռազմիկ Ալավերդյանը: Նրա օգտին է քվեարկել ընտրությանը մասնակցած 794 քաղաքացիներից 543-ը: Դեմ է քվեարկել 200 քաղաքացի: Անվավեր քվեաթերթիկների թիվը 51 է: Սիսում՝ Արմեն Եղյանի օգտին քվեարկել է 402 քաղաքացի: 40 քաղաքացի քվեարկել է դեմ, իսկ անվավեր քվեաթերթիկների թիվը 19 է: Արարատի տարածաշրջանի Եղեգնավան համայնքում ընտրելու իրավունք ունեցող 1079 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 551-ը: Թիվ 13 Տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Հովիկ Գասպարյանը նշել է, որ միակ թեկնածու, Հովսեփ Ղազարյանի օգտին քվեարկել է 540 քաղաքացի, դեմ են քվեարկել 5-ը: Անվավեր է ճանաչվել 6 քվեաթերթիկ:

դիտվել է 21 անգամ
Լրահոս
8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար. «Հրապարակ» Գեւորգ Թորոսյանի ծրագիրը դժգոհությամբ է ընդունվել իշխանական վերնախավի կողմից. «Հրապարակ» ՔՊ թիմում խոր անորոշություն է. «Հրապարակ» Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ» Վարչության պետի նշանածին են կալանավորել. «Հրապարակ» ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել Ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ» Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ» Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը Արտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը Կոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Սահմանախախտ ադրբեջանցին հովիվ չի․ նոր մանրամասներ․ hraparak.am Դատարանը կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի Արսեն Գևորգյանին Պարոն Միրզոյան,մի հատ վերհիշեք 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել. Էդուարդ Շարմազանով Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց Ինչ են հայտնում ադրբեջանական ԶԼՄ-ները Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանների հարցով Վրաստանը շարունակում է երկխոսությունը․ Կոբախիձե Նոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ. «Ազատություն» Փորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը Աբովյան քաղաքի տարբեր հասցեներում տեղադրել է 22 փաթեթ Համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել ՇՏԱՊ. Հայաստան ներխուժած ադրբեջանցի հովիվին ուղարկեք Սասուն Միքայելյանի տուն (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am