Հաջորդ փուլը կլինի կլինիկական ուղեցույցների ներդրումը

Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Նելսոն Զուլոյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է հանրության քննադատություններին` դեղատոմսով դեղ բաց թողնելու որոշման հետ կապված: «Անկեղծ ասած, չգիտեի, որ մեր երկրում հանրային առողջապահության այսքան գիտակներ կան: Անկախ մասնագիտական կարողություններից, ով ժամանակ ունեցավ, այս ընթացքում հարկ համարեց քննադատել դեղատոմսով դեղեր բաց թողնելու մասին ընդունված կարգը և էլեկտրոնային առողջապահական (e-Health) համակարգի ներդրումը: Իհարկե, ամենահեշտը ուրիշի արած գործը քննադատելն է, եւ մենք ամենեւին վատ չենք զգում, այլ ձգտում ենք գտնել դրանցում ռացիոնալ մտքի հատիկներ՝ փորձելով կիրառել համակարգում՝ ընդունելով նաև բացթողումները:

Նախ կուզենայի անդրադառնալ անհեթեթ այն ձեւակերպումներին, թե e-Health֊ը նախարար Ալթունյանին թույլ է տալիս քաղաքացիների հույժ գաղտնի առողջապահական տվյալներին միանձնյա տիրապետել։ Սա ուղղակի անհեթեթություն է։ Այս համակարգի ներդրումը, որն ի դեպ մեկնարկել է դեռեւս 2008 թվականից, սակայն որն ի գործ է դրվում միայն այսօր, շատ կարեւոր է բոլորիս համար. թափանցիկության, հաշվետվողականության և վստահության ապահովման առումով: Ասեմ, որ Հայաստանում ներդրվող այս ծրագիրն Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետների հավանությանն է արժանացել եւ այն աշխարհում ներկայացվում է որպես հաջողված համապարփակ համակարգ։ Ինչ վերաբերում է սոցցանցերում դժգոհություն հայտնած հայտնի ու անհայտ մարդկանց, ապա հանուն իրենց առողջության նրանք լավ կլինի դեղատան փոխարեն, այնուամենայնիվ, բժշկի դիմեն: Հավատացեք՝ քաղաքակիրթ մարդկությունն իր առողջությունը վստահում է բժիշկներին, այլ ոչ թե կողքից խորհուրդ տվողներին։ Զարգացած բոլոր երկրները գնացել են առողջապահական այս ծրագրերով, ու մենք նույնպես այլընտրանք չունենք: Ավաղ, այսօր, ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում կան մարդիկ, որոնք անձնական շահագրգռվածությունից ելնելով են «մտահոգ հանրային մասնագետ» ձևանում, ինչն ուղղակի անընդունելի է. թերևս ոմանց «ինքնաբացահայտվելու» ժամանակն է: Հարգելիներս, արե՜ք քայլեր, որոնց համար հետո ձեր խղճի առաջ գոնե հաշտ լինեք: Վերջում ուզում եմ, ամեն դեպքում, շնորհակալություն հայտնել մեզ հասկանալու, աջակցելու ու նաև քննադատելու համար: Իսկ հաջորդ փուլը լինելու է կլինիկական ուղեցույցների և գործելակարգերի ներդրումը էլեկտրոնային առողջապահական համակարգում, որի շնորհիվ անգամ ամենահեռավոր մարզային հիվանդանոցում կապահովվի միջազգային չափորոշիչներին համարժեք բուժում»։

դիտվել է 25 անգամ
Լրահոս
8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար. «Հրապարակ» Գեւորգ Թորոսյանի ծրագիրը դժգոհությամբ է ընդունվել իշխանական վերնախավի կողմից. «Հրապարակ» ՔՊ թիմում խոր անորոշություն է. «Հրապարակ» Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ» Վարչության պետի նշանածին են կալանավորել. «Հրապարակ» ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել Ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ» Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ» Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը Արտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը Կոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Սահմանախախտ ադրբեջանցին հովիվ չի․ նոր մանրամասներ․ hraparak.am Դատարանը կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի Արսեն Գևորգյանին Պարոն Միրզոյան,մի հատ վերհիշեք 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել. Էդուարդ Շարմազանով Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց Ինչ են հայտնում ադրբեջանական ԶԼՄ-ները Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանների հարցով Վրաստանը շարունակում է երկխոսությունը․ Կոբախիձե Նոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ. «Ազատություն» Փորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը Աբովյան քաղաքի տարբեր հասցեներում տեղադրել է 22 փաթեթ Համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել ՇՏԱՊ. Հայաստան ներխուժած ադրբեջանցի հովիվին ուղարկեք Սասուն Միքայելյանի տուն (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am