«Ժողովրդին զենքի դիմելու են դրդում բացառապես իշխանություններն իրենց գործունեությամբ». Ալբերտ Բաղդասարյան

Հանուն Հայաստան Պետության ճակատի ստեղծման օրվանից իշխանության սազանդար լրատվամիջոցները, քաղաքական միջոցներն ամեն կերպ փորձում էին այն ներկայացնել որպես Ժիրայր Սեֆիլյանի «վկաների» մի համախումբ, նպատակ ունենալով ճակատի գործունեությունը ուղղորդել իրենց ցանկացած հուն, իսկ հանրությանն ու աշխարհին ներկայացնել որպես քաղաքակիրթ աշխարհի կողմից անընդունելի գործելակերպ որդեգրածների: Այդպիսով մի կողմից մարդկանց համախմբման հեռանկարը պայմանավորել լոկ Ժ. Սեֆիլյան քաղաքական գործչի ու իր գաղափարների նկատմամբ ունեցած սուբյեկտիվ վերաբերմունքով ու հետ պահել համախմբվելուց: Մյուս կողմից էլ աշխարհի ու հայության առաջ Ճակատին ներկայացնել որպես էն գլխից զինված հեղաշրջումների կողմնակից, որը կօգներ իրենց, այսինքն իշխանություններին, այդ հիմնավորմամբ նորից դիմել զենքով Շարժումն ու ժողովրդին ճնշելու փորձված մեթոդին, եթե իրենց իշխանությանը իրական վտանգ սպառնա: Այդ նպատակին էր ծառայում նաև շուրջ մեկ տարի ինձանից վերցվող հարցազրույցներում անընդհատ զենքի հարցը շոշափելը, քրեական մեղադրանք ներկայացնելու հիմքեր ստեղծելու համար: Զավեշտն այնտեղ էր հասել, որ հարցազրույցներից առաջ թղթակցին կատակով հարցնում էի, թե այսօր կա՞ հանձնարարություն զենքի մասին հարցնելու ու պատասխանը լինում էր.- վերջում: Վերջում այդ հարցը, թե ես կամ ճակատը զենքո՞վ ենք լուծելու մեր առաջադրած խնդիրները, տարբեր վարիացիաներով անպայման հնչում էր ու չստանալով բավարարող պատասխան, թողնվում էր հաջորդ հարցազրույցին: Հիմա էլ, հանրահավաքին ընդառաջ, նման քարոզչական զրպարտություն-պնդումներ հնչեցվում են տարբեր հարթակներից, նաև «ընդիմադիր» դաշտից: Ամենացայտունը ԵԼՔ-ի ներկայացուցիչ Գորգիսյանի զրպարտություն-պնդումն էր, որին անդրադարձել եմ նախորդիվ: Բազմաթիվ անգամներ ասել ու կրկնում եմ: Ժողովրդին զենքի դիմելու են դրդում բացառապես իշխանություններն իրենց գործունեությամբ ու ոչ ոք չի կարող գուշակումներ անել, թե ինչ ու երբ կարող է լինել այսպես շարունակվելու դեպքում: Ու ոչ մի նշանակություն չունի, թե ինչ-որ մեկը դրան կողմ է, թե դեմ: Սասնա ծռերն ու մնացածներն էլ օրինակ: Ճակատը դեմ է, որ իշխանությունները մշտապես գնում են հալածանքների ու արյունահեղության, մարդկանց դրդելով անհրաժեշտ ինքնապաշտպանության վերջին միջոցին: Ճակատը համբերատար, վստահ կտանի քաղաքական գործընթաց, որը կբերի համաժողովրդական համախմբման միջոցով համակարգի փոփոխության ու որպես անխուսափելի հետևանք կամ նախապայման՝ այս իշխանությունից ազատման: ՀԱՆՈւՆ ազատ, ինքնիշխան, արդար ու օրինավոր, առանց քաղբանտարկյալների ու արտագաղթի, բոլոր քաղաքացիների արժանապատիվ կյանքի երաշխավոր ՀԱՅԱՍՏԱՆ ՊԵՏՈւԹՅԱՆ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ալբերտ Բաղդասարյանը

դիտվել է 24 անգամ
Լրահոս
8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար. «Հրապարակ» Գեւորգ Թորոսյանի ծրագիրը դժգոհությամբ է ընդունվել իշխանական վերնախավի կողմից. «Հրապարակ» ՔՊ թիմում խոր անորոշություն է. «Հրապարակ» Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ» Վարչության պետի նշանածին են կալանավորել. «Հրապարակ» ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել Ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ» Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ» Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը Արտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը Կոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Սահմանախախտ ադրբեջանցին հովիվ չի․ նոր մանրամասներ․ hraparak.am Դատարանը կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի Արսեն Գևորգյանին Պարոն Միրզոյան,մի հատ վերհիշեք 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել. Էդուարդ Շարմազանով Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց Ինչ են հայտնում ադրբեջանական ԶԼՄ-ները Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանների հարցով Վրաստանը շարունակում է երկխոսությունը․ Կոբախիձե Նոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ. «Ազատություն» Փորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը Աբովյան քաղաքի տարբեր հասցեներում տեղադրել է 22 փաթեթ Համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել ՇՏԱՊ. Հայաստան ներխուժած ադրբեջանցի հովիվին ուղարկեք Սասուն Միքայելյանի տուն (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am