«Նա է սարդը սարդոստայնի ու եթե սարդին հեռացնում ես, ոստայնը քանդվում է». Թամար Հովհաննիսյան

Եթե իշխանություններից հետ վերադարձվի ժողովրդից գողացվածը, ապա ՀՀ-ն կարող է փակել իր արտաքին պարտքը, զինել բանակը: Ժիրայր Սեֆիլյանի կոչով ձևավորված «Հանուն Հայաստան պետության» ճակատը «Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպության հետ համատեղ Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց դերասանուհի Թամար Հովհաննիսյանը: «Քիչ ու շատին չենք նայում, որակին ենք նայում, երբեք հույսը կորած չի կարելի համարել, Ազատության հրապարկում ազնվագույն մարդիկ են հավաքվում, ազնվագույն մետաղից սարքված մարդիկ, նրանք, ովքեր չեն կոտրվում: Իշխանությունները մեր հայրենիքը դարձրել են խաղաթուղթ, մեր հայրենիքը դարձրել են թուղթ, ճմռթել և դրել են իրենց գրպանը: Եթե ժողովրդից կեղեքված գողոնը վերադարձվի, դա բավարար կլինի երկրի արտաքին պարտքը մարելու համար: Որտե՞ղ են մեր ազնվագույն ազատամարտիկները, ազնվագույն խառնվածք ունեցող երիտասարդ քաղաքական գործիչները. բանտերում են: Եվ հետո հարցում են՝ ինչո՞ւ չկա ընդդիմություն: Ընդդիմությունը բանտերում է: Եթե մենք այնքան ամրություն ունենանք, որ կարողանանք հեռացնել այս համակարգն իր առանցքով և վերադարձնել այն, ինչ տարել են, մենք կարող են սարքել մի չքնաղ պետություն»,- ասաց նա: Այնուհետև խոսքը շարունակելով ասաց. «Այո՛, Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, բայց ո՞ւմ համար, այն ավազակների, որոնք տասնամյակներ շարունակ թալանով են զբաղվել, և այն գողոնն իրենց ձեռքերում պահողների համար, որոնց հավասարակշռում է Սերժ Սարգսյանը: Նա եղավ ոչ թե նախագահ ժողովրդի համար, այլ թալանված գումարների հասվասարակշռող: Նա է սարդը սարդոստայնի ու եթե սարդին հեռացնում ես, ոստայնը քանդվում է»: Մարտի 16-ին լրանում է Արթուր Սարգսյանի` Հաց բերողի մահվան տարելիցը, և դերասանուհին հիշեցրեց նրա խոսքը, որ կգան լավ, չէ` մենակս կանեմ ու կանխատեսեց՝ միևնույն է՝ այս հրապարակը տեսնելու է մեկ միլիոնանոց ժողովուրդ. որովհետև դանակը ոսկորին է հասել:

դիտվել է 37 անգամ
Լրահոս
8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար. «Հրապարակ» Գեւորգ Թորոսյանի ծրագիրը դժգոհությամբ է ընդունվել իշխանական վերնախավի կողմից. «Հրապարակ» ՔՊ թիմում խոր անորոշություն է. «Հրապարակ» Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ» Վարչության պետի նշանածին են կալանավորել. «Հրապարակ» ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել Ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ» Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ» Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը Արտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը Կոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Սահմանախախտ ադրբեջանցին հովիվ չի․ նոր մանրամասներ․ hraparak.am Դատարանը կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի Արսեն Գևորգյանին Պարոն Միրզոյան,մի հատ վերհիշեք 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել. Էդուարդ Շարմազանով Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց Ինչ են հայտնում ադրբեջանական ԶԼՄ-ները Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանների հարցով Վրաստանը շարունակում է երկխոսությունը․ Կոբախիձե Նոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ. «Ազատություն» Փորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը Աբովյան քաղաքի տարբեր հասցեներում տեղադրել է 22 փաթեթ Համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել ՇՏԱՊ. Հայաստան ներխուժած ադրբեջանցի հովիվին ուղարկեք Սասուն Միքայելյանի տուն (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am