Վրաերթի ենթարկվածին օգնության է հասել մանկահասակ երեխան գրկին կինը, ովքեր նույնպես վրաերթի են ենթարկվել

Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Վահե Մարտիրոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ նշված քրեական գործը հարուցվել է երեկ՝ մարտի 9-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած վրաերթի և դեպքի վայրից փախուստի դիմելու փաստով։ Ժամը 20։50-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում բախվել է ճամփեզրին կայանված Երևանի բնակիչ՝ 27-ամյա Լեռնիկ Ձվակիրյանի վարած Mercedes մակնիշի 45 ԼD 500 համարանիշի ավտոմեքենայի ձախ կողային հատվածին։ Բախումից հետո վրաերթի է ենթարկել ավտոմեքենայից դուրս եկած Լ. Ձվակիրյանին և նրան թողնելով անօգնական՝ դիմել է փախուստի։ Լ. Ձվակիրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո նրան տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի գլխավորությամբ։ Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ Աշտարակի ոստիկանապետ Ալբերտ Երիցյանի գլխավորությամբ։ Աշտարակի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են վրաերթը կատարած ու փախուստի դիմած վարորդին ու նրա ավտոմեքենան։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի բնակիչ՝ 22-ամյա Անդրանիկ Կարապետյանն է, ում Աշտարակի ոստիկանները Ա. Երիցյանի գլխավորությամբ հայտնաբերել են գյուղում, իսկ նրա վարած ВАЗ 21013 մակնիշի 35 MD 078 համարանիշի ավտոմեքենան Աշտարակի ոստիկաններն ու ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները հայտնաբերել են Ագարակ գյուղի գերեզմանոցների մոտ։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մինչ ոստիկանները կհայտնաբերեին Ա. Կարապետյանին, դեպքի վայրում վրաերթի են ենթարկվում Լ. Ձվակիրյանի կինը՝ 27-ամյա Լուսինե Աբրահամյանն ու նրա 6 ամսական տղան։ Կինը, նկատելով վրաերթի ենթարկված ամուսնուն, երեխայի հետ վազել է, որպեսզի օգնություն ցուցաբերի, այդ ժամանակ նրանք վրաերթի են ենթարկվում Արագածոտնի մարզի Դաշտադեմ գյուղի բնակիչ՝ 29-ամյա Արտակ Հովսեփյանի վարած Mercedes մակնիշի 54 TT 777 համարանիշի ավտոմեքենայի կողմից։ Այս դեպքում վարորդ Ա. Հովսեփյանը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխել Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղ առաջին անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո երեխային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Այս դեպքի փաստով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչ Հայկ Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ 2 վարորդները ենթարկվել են բժշկական փորձաքննության, պարզվել է՝ փախուստի դիմած Ա. Կարապետյանը եղել է ոչ սթափ (խմած), իսկ Ա. Հովսեփյանը եղել է սթափ վիճակում։ Նշված ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Կարապետյանը սովորում է Հայաստանի Ագրարային պետական համալսարանի 3-րդ կուրսում։

դիտվել է 18 անգամ
Լրահոս
8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար. «Հրապարակ» Գեւորգ Թորոսյանի ծրագիրը դժգոհությամբ է ընդունվել իշխանական վերնախավի կողմից. «Հրապարակ» ՔՊ թիմում խոր անորոշություն է. «Հրապարակ» Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ» Վարչության պետի նշանածին են կալանավորել. «Հրապարակ» ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել Ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ» Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ» Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը Արտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը Կոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Սահմանախախտ ադրբեջանցին հովիվ չի․ նոր մանրամասներ․ hraparak.am Դատարանը կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի Արսեն Գևորգյանին Պարոն Միրզոյան,մի հատ վերհիշեք 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել. Էդուարդ Շարմազանով Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց Ինչ են հայտնում ադրբեջանական ԶԼՄ-ները Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանների հարցով Վրաստանը շարունակում է երկխոսությունը․ Կոբախիձե Նոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ. «Ազատություն» Փորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը Աբովյան քաղաքի տարբեր հասցեներում տեղադրել է 22 փաթեթ Համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել ՇՏԱՊ. Հայաստան ներխուժած ադրբեջանցի հովիվին ուղարկեք Սասուն Միքայելյանի տուն (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am