Նռնականետից Կիևի ռեստորանի գնդակոծությունը կապված է «օրենքով գող» Նեդելյայի հետ

Որոնվում է «Լեո» կիևյան ռեստորանը նռնականետից գնդակոծած անձը: Նրա շարժառիթները դեռևս հայտնի չեն, սակայն, ըստ Strana.ua պարբերականի տեղեկությունների, ռեստորանի գնդակոծությունը կարող է կապված լինել քրեական աշխարհում «ռազբորկաների» հետ: Նշվում է, որ «Լեո» կիևյան ռեստորան հաճախ այցելել է հայտնի ուկրաինական «օրենքով գող» Անդրեյ Նեդզելսկին (Նեդելյա): Նա կենտրոնական ռեգիոնի ու Արևմտյան Ուկրաինայի «նայողն» է: Նա ներկայումս երկրում չէ: Ըստ «Փաստինֆոյի»՝ Նեդելյան սպասում է Հունգարիա էքստրադիցիային Ֆրանսիայում, որտեղ ձերբակալվել է 2017 թ. հուլիսին հունգարական կեղծ անձնագրով, սակայն մինչև վերջերս «Լեո»-ում այցելուներ էր ընդունում Նեդզելսկու «աջ ձեռքը»՝ Դիմա Դոնեցկին: Ըստ «Ստրանա»-ի աղբյուրների, քրեական աշխարհում նռնականետից կրակելու օգնությամբ Նեդելյայի թշնամիները կարող էին նրան ու նրա մարդկանց «ողջույն» փոխանցել: Նույն այդ ուկրաինական պարբերականը 2017թ. դեկտեմբերի վերջին հաղորդել է, որ վերջերս Նեդելյան փորձել է իր ազդեցությունը տարածել երկրի նաև այլ ռեգիոններում: Մասնավորապես, հաղորդվում էր, որ այլ «օրենքով գողից»՝ Դնեպրովսկու ռեգիոնը վերահսկող «Ումկա» մականվամբ Սերգեյ Օլեյնիկից նա պահանջել է «մի փոքր մաս» հատկացնել կիևյան «օբշչակ»-ին: Արդյունքում Նեդզելսկու հետ կոնֆլիկտի մեջ է մտել նաև Ումկայի դաշնակից, Ուկրաինայի ամենահեղինակավոր «օրինականներից» մեկը՝ Սերգեյ Լիսենկոն (Լերա Սումսկոյ): Ուկրաինայի «գողական» աշխարհի ներկայացուցիչները Նեդելյային հարցեր ունեին նաև ուկրաինական գաղութներից մեկում գտնվող իր դրածոյին «թագադրելու» նրա փորձի հետ կապված: Բացի այդ, 2017թ. հունիսին Հունաստանում, որտեղ ներկայումս գտնվում են մի քանի «օրենքով գողեր», «սխոդկայի» ժամանակ Նեդզելսկու «գողական» կարգավիճակը դադարեցվել էր: Պատճառ էր դարձել Նեդելյայի կոնֆլիկտն իր «կնքահոր»՝ Դավիդ Սեբիսկվերաձեի (Դաթո Քութաիսսկի) հետ, ով վերջերս է ազատ արձակվել բանտարկության վայրից: Հաղորդվում էր, որ Դաթո Քութաիսսկին ուկրաինական «օբշչակ» պահողից խոշոր գումար է խնդրել, իսկ Նեդելյան նրան մերժել է: Բացի այդ նա անտեսել է մեկ ուրիշ հունական «սխոդկան», որտեղ ծրագրվում էր քննարկել Նեդզելսկու կոնֆլիկտը ուկրաինական այլ «օրինականների» հետ: Հիշեցնենք, որ մարտի լույս 8-ի գիշերը Կիևի կենտրոնում, Վլադիմիրսկի փողոցում անհայտ անձը նռնականետից գնդակոծել է «Լեո» ռեստորանի տեռասը: Գնդակոծության հետևանքով պայթյունի ալիքով դուրս էին ընկել լուսամուտների ապակիները, ռեստորանի տեռասում տեղի է ունեցել հրդեհ, որի ընթացքում այրվել է մոտ 50 քառ. մ տարածք: Ինչպես հաղորդել են ուկրաինական մայրաքաղաքի ոստիկանության հաղորդակցությունների բաժնից, տուժածներ չկան: Քրեական գործ է հարուցվել գույքը դիտավորյալ ոչնչացնելու կամ վնասելու հատկանիշներով:

դիտվել է 16 անգամ
Լրահոս
8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար. «Հրապարակ» Գեւորգ Թորոսյանի ծրագիրը դժգոհությամբ է ընդունվել իշխանական վերնախավի կողմից. «Հրապարակ» ՔՊ թիմում խոր անորոշություն է. «Հրապարակ» Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ» Վարչության պետի նշանածին են կալանավորել. «Հրապարակ» ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել Ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ» Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ» Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը Արտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը Կոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Սահմանախախտ ադրբեջանցին հովիվ չի․ նոր մանրամասներ․ hraparak.am Դատարանը կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի Արսեն Գևորգյանին Պարոն Միրզոյան,մի հատ վերհիշեք 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել. Էդուարդ Շարմազանով Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց Ինչ են հայտնում ադրբեջանական ԶԼՄ-ները Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանների հարցով Վրաստանը շարունակում է երկխոսությունը․ Կոբախիձե Նոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ. «Ազատություն» Փորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը Աբովյան քաղաքի տարբեր հասցեներում տեղադրել է 22 փաթեթ Համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել ՇՏԱՊ. Հայաստան ներխուժած ադրբեջանցի հովիվին ուղարկեք Սասուն Միքայելյանի տուն (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am