Առանց առիթի ողբալը ռաբիսության գագաթնակետն է

«Առավոտ»թերթի առաջնորդողը գրում է. «Ես հայկական սերիալներ չեմ նայում և, հետևաբար, Դիանա Գրիգորյանի սցենարներին ծանոթ չեմ: Ենթադրում եմ՝ նա ոչ Շեքսպիրն է, ոչ էլ Բեռնարդ Շոուն: Բայց հաստատ կան հազարավոր մարդիկ, որոնք նրա սցենարով նկարահանված սերիալները նայում և հավանում են: Ամբողջ աշխարհում սերիալները, որպես կանոն, զուտ կոմերցիոն նախագծեր են, տևում են ճիշտ այնքան, որքան ունեն սպառող: Հետևաբար, եթե որևէ հեռուստաընկերություն սցենար գրելու համար վարձում է Դիանային, Պողոսին կամ Ջոնին, ապա ակնկալում է, որ նրանց գրած սյուժեները սպառող կունենան: Ի դեպ, Դիանան Հայաստանում «սերիալային» միակ սցենարիստը չէ՝ կան ևս տասնյակ մարդիկ, որոնք զբաղվում են նույն գործով: Բայց այդ մարդկանց անունները հասարակությանը հայտնի չեն՝ հավանաբար այն պատճառով, որ նրանք բարձրաշխարհիկ կյանք չեն վարում և ֆեյսբուքում թունոտ մեկնաբանությունների չեն արժանանում: Ենթադրում եմ նաև, որ հայկական սերիալներն իրենց որակով զիջում են, ասենք, Netflix-ի արտադրությանը, և դա բնական է՝ տարբեր են լսարանի մասշտաբները, համեմատելի չէ Հայաստանի և զարգացած երկրների տնտեսության և, որպես հետևանք, գովազդային շուկաների վիճակը: (Ճիշտ նույն պատճառով «Առավոտը» երբեք «Նյու Յորք թայմզ» չի դառնա, ինչը, սակայն, չի նշանակում, որ Հայաստանում չպիտի թերթեր լույս տեսնեն: Մենք այն ենք, ինչ կանք, և պետք է աշխատենք մեզ տրված հնարավորությունների սահմաններում): Պատկերավոր ասած՝ Netflix-ի սցենարիստներն աշխատում են «Մերսեդես» ֆիրմայում, իսկ Դիանան և այդ արտադրամասի մյուս հայաստանյան արհեստավորները՝ «Երազ» գործարանում: Արժե՞ արդյոք նրանց պետական պարգևներ տալ: Թերևս, ոչ, որովհետև խոսքը զուտ կոմերցիոն հոսքագծի մի օղակում աշխատող մարդկանց մասին է: Բայց ինձ համար ավելի կարևոր է այն ձևը, այն հնչերանգը, որով խոսվում է այս խնդրի մասին: Եթե մարդիկ պայքարում են անճաշակության և ռաբիսի դեմ, ապա, կարծում եմ, իրենք չպետք է լինեն անճաշակ և ռաբիս՝ սկսած տարրական բաներից, օրինակ՝ չօգտագործեն կնոջ հասցեին գռեհիկ արտահայտություններ: Իսկ ի՞նչ է նշանակում ընդհանրապես՝ «չլինել ռաբիս»: Իմ կարծիքով՝ նշանակում է չլինել մանրախնդիր, չփորձել ինքնահաստատվել՝ ուրիշին ցավ պատճառելով, լինել ներողամիտ և լայնախոհ: Իսկ ամենակարևորը՝ ամեն մի դատարկ պատճառով դարդերի մեջ չընկնել, առավել ևս՝ համազգային ողբ չկապել: Առանց առիթի ողբալը, իմ կարծիքով, ռաբիսության գագաթնակետն է: Մովսես Խորենացու ողբի հիմքերը լուրջ էին: Նա ողբում էր իր ժամանակի հասարակության բարքերի անկման առթիվ, ոչ թե այն պատճառով, որ թագավորը պարգևատրել է գուսաններից մեկին»: Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 34 անգամ
Լրահոս
8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար. «Հրապարակ» Գեւորգ Թորոսյանի ծրագիրը դժգոհությամբ է ընդունվել իշխանական վերնախավի կողմից. «Հրապարակ» ՔՊ թիմում խոր անորոշություն է. «Հրապարակ» Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ» Վարչության պետի նշանածին են կալանավորել. «Հրապարակ» ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել Ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ» Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ» Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը Արտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը Կոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Սահմանախախտ ադրբեջանցին հովիվ չի․ նոր մանրամասներ․ hraparak.am Դատարանը կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի Արսեն Գևորգյանին Պարոն Միրզոյան,մի հատ վերհիշեք 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել. Էդուարդ Շարմազանով Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց Ինչ են հայտնում ադրբեջանական ԶԼՄ-ները Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանների հարցով Վրաստանը շարունակում է երկխոսությունը․ Կոբախիձե Նոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ. «Ազատություն» Փորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը Աբովյան քաղաքի տարբեր հասցեներում տեղադրել է 22 փաթեթ Համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել ՇՏԱՊ. Հայաստան ներխուժած ադրբեջանցի հովիվին ուղարկեք Սասուն Միքայելյանի տուն (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am