Հայաստանի խաղաղության տեխնոլոգիան. չարդարացնել Ադրբեջանի հաշվարկը

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանը սկսում է հեր­թական լայնամասշտաբ զո­րավարժությունը, որին կմասնակցի երկու տասնյակ հազարից ավելի անձնա­կազմ, մի քանի հազար և հարյուր միավոր տեխնիկայի տեսակներ, հրթիռներ: Զորա­վարժություններին փոր­ձարկվելու է լեռնային պայ­մաններում մարտական գոր­ծողությունների իրականացումը: Ադրբեջանի հերթական լանամասշտաբ զորավարժու­թյունը, անկասկած, Հայաստանում հերթական անգամ կտա հնարավոր պատերազմի անխուսափելիության մասին գնահատականների և հայ­տարարությունների առիթ, որոնք կհնչեն շռայլորեն: Եթե, իհարկե, այդ հայտարարու­թյունները հնչում են աքսիոմատիկ այն ճշմարտության հիմքով, որ խաղաղության համար պետք է պատրաստ լինել պատերազմի, ապա դրանք, իհարկե, կարող են լի­նել հասկանալիության ու ռացիոնալության դաշտում:

 Պարզ պետք է լինի թերևս մեկընդմիշտ, դուր գա դա մեզ, թե ոչ, ուզենք, թե ոչ, երազել ենք հենց այդպիսի խաղաղության մասին, թե այլ, միևնույն է՝ Ադրբեջանն իր որակներով, մտածողու­թյամբ և ագրեսիվությամբ այլ ելք չի թողնում, քան մշտապես պատերազմի պատրաստ լինելու գնով զսպել այդ պատերազմը և Ադրբեջանին թույլ չտալ վայրկյան իսկ մտածելու, որ կարող է պատերազմով լուծել որևէ հարց:
Ընդ որում՝ հենց սրանից է կախված նաև մի­ջազգային հանրության վե­րաբերմունքը, այն իմաստով, որ հենց Հայաստանի պատ­րաստ լինելն ու դիմադրողականությունն է նաև, որ Ադրբե­ջանին զրկելու է պատերազ­մի միջազգային լեգիտիմությունից: Սակայն պատերազմի մա­սին խոսակցությունները Հայաստանում շատ հաճախ ունենում են պարզապես բան­դագուշանքի կամ խուճապա­հարության դրսևորումներ, թեև փորձ է արվում դրանք մատուցել իբրև քաղաքագի­տական և փորձագիտական գնահատականներ: Դա ար­դեն հարված է Հայաստանի ազգային անվտանգությանը, որովհետև, մեծ հաշվով, նա­և այդ հաշվարկները՝ հայաստանյան այդ արձագանքների մասով ունեցած ակնկալիք­ներն են ադրբեջանական վարժանքների հիմքում, Հայաստանում սնուցել խուճա­պային, անկումային, անելա­նելիության և պատերազմի դատապարտվածության տրամադրություններ և այդպիսով ջլատել որևէ կառուցողական և պաշտպանական էներգիա»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 56 անգամ
Լրահոս
8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար. «Հրապարակ» Գեւորգ Թորոսյանի ծրագիրը դժգոհությամբ է ընդունվել իշխանական վերնախավի կողմից. «Հրապարակ» ՔՊ թիմում խոր անորոշություն է. «Հրապարակ» Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ» Վարչության պետի նշանածին են կալանավորել. «Հրապարակ» ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել Ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ» Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ» Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը Արտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը Կոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Սահմանախախտ ադրբեջանցին հովիվ չի․ նոր մանրամասներ․ hraparak.am Դատարանը կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի Արսեն Գևորգյանին Պարոն Միրզոյան,մի հատ վերհիշեք 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել. Էդուարդ Շարմազանով Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց Ինչ են հայտնում ադրբեջանական ԶԼՄ-ները Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանների հարցով Վրաստանը շարունակում է երկխոսությունը․ Կոբախիձե Նոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ. «Ազատություն» Փորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը Աբովյան քաղաքի տարբեր հասցեներում տեղադրել է 22 փաթեթ Համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել ՇՏԱՊ. Հայաստան ներխուժած ադրբեջանցի հովիվին ուղարկեք Սասուն Միքայելյանի տուն (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am