«Շախմատը խաղ է, բայց նաև արվեստ և գիտություն». Սերժ Սարգսյան

Հանրապետության նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 9-ի երեկոյան Բեռլինում ներկա է գտնվել շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը: Նախագահ Սարգսյանն այդ արարողությանը մասնակցել է պատվավոր հյուրի կարգավիճակով` որպես գնահատական այն ներդրման, որ ունեցել է Հայաստանը շախմատի զարգացման և հանրայնացման գործում: Մրցաշարի բացման կապակցությամբ Հանրապետության նախագահը հանդես է եկել ելույթով: Հանդիսավոր արարողության ժամանակ ելույթներ են ունեցել նաև Գերմանիայի շախմատի ֆեդերացիայի նախագահ Ուլրիխ Կրաուզեն, ՖԻԴԵ-ի փոխնախագահ Գեորգիոս Մակրոպուլոսը, մրցաշարի կազմակերպիչներից` «Ուորլդ Չես» կազմակերպության նախագահ Իլյա Մերենզոնը, Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալ Անդրեյ Գուրևը: Միջոցառման ավարտին ներկայացվել են մրցաշարի ութ աշխարհահռչակ մասնակիցները:

Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի բացմանը․ Հարգելի՛ պարոն Մակրոպոլուս, Մրցաշարի հարգելի՛ մասնակիցներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Այսօր մեծ իրադարձություն է համաշխարհային շախմատի համար. մեկնարկում է հավակնորդների մրցաշարը, որին անհամբեր սպասում են միլիոնավոր երկրպագուներ աշխարհի բոլոր անկյուններում: Կարծում եմ՝ սա մի առանձնահատուկ հանգրվան է այստեղ գտնվող շախմատային հսկաների համար, ովքեր ընդամենը ժամեր անց ձեռնամուխ կլինեն տիտանական մրցաշարի՝ աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ մրցամարտի իրավունք վաստակելու համար: Ես հպարտ եմ, նաև՝ երախտապարտ կազմակերպիչներին, որ այս մրցաշարի առաջին խորհրդանշական քայլի հնարավորությունն ընձեռված է ինձ՝ որպես լավագույն գնահատական այն ներդրման, որն ունեցել է մեր երկիրը շախմատի զարգացման և հանրայնացման գործում: Չնայած Հայաստանն իր չափերով ու բնակչությամբ աշխարհի մեծ երկրներից չէ, բայց շատերն այն համարում են շախմատային գերտերություն, քանզի փոքրիկ Հայաստանի ազգային հավաքականը, որի կազմում է նաև ներկայիս հավակնորդ Լևոն Արոնյանը, վերջին մի քանի տարիների ընթացքում երեք անգամ նվաճել է օլիմպիական և մեկ անգամ աշխարհի չեմպիոնի կոչումը: Շախմատն այն եզակի խաղն է, որն անցել է ժամանակի փորձությունը: Այն շատ նման է կյանքին, որտեղ վերջնական արդյունքը մեծապես կախված է կատարված քայլերից, իսկ խաղի ավարտից հետո բոլոր խաղաքարերը, լինի դա թագավոր, թե՛ հասարակ զինվոր, տեղադրվում են նույն տուփի մեջ: Թերևս, դա է պատճառը, որ դարեր շարունակ մարդկությունը սիրում և խաղում է շախմատ, հայտնաբերում է դրա նորանոր, թաքնված կողմերը, փորձում բացահայտել այս իմաստուն խաղի անվերջ գաղտնիքներն ու խորությունը: Շախմատը խաղ է, բայց նաև արվեստ և գիտություն: Այն մարդուն սովորեցնում է մտքի ու ճշգրիտ հաշվարկի, ստեղծագործելու ու ազնիվ պայքարի մշակույթը: Այն պարտադրում է խորապես հարգել խաղընկերոջը: Գիտակցելով շախմատի դրական ազդեցությունը երեխաների տրամաբանության, ճկունության, ստեղծագործական մտքի զարգացման և այլ հատկանիշների վրա՝ Հայաստանը դարձավ աշխարհում առաջին երկիրը, որը շախմատն ընդգրկեց հանրակրթական ծրագրում:
Ուրախությամբ կարող եմ փաստել, որ մեր հասարակությունը դա մեծ ոգևորությամբ ընդունեց, և արդեն զգացվում են դրական արդյունքները: Իհարկե, ուրախ ենք, որ «Շախմատը դպրոցներում» ծրագիրը տարածում է գտնում նաև այլ երկրներում: Այս տարի Հայաստանում բացվեց աշխարհում առաջին շախմատի գիտահետազոտական ինստիտուտը: Հուսով ենք, որ ինստիտուտում շախմատի հիմնա-խնդիրների շուրջ տարվող աշխատանքներն ու ուսումնասիրությունները ի հայտ կբերեն շախմատի դեռևս չբացահայտված կողմերը: Հարգելի՛ բարեկամներ, Շախմատի միջազգային ֆեդերացիան, որն այսօր միավորում է 189 երկիր, լինելով կարևորագույն շախմատային մարմին, կրում է մեծ պատասխանատվություն շախմատի զարգացման և տարածման գործում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՖԻԴԵ-ին՝ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հետ շարունակական և արդյունավետ համագործակցության համար և մաղթել նրան նորանոր հաջողություններ: Օգտվելով առիթից՝ շնորհակալություն եմ հայտնում նաև Բեռլինի քաղաքապետարանին և կազմակերպիչներին այս շախմատային տոնը պարգևելու համար: Մրցաշարի բարձր մակարդակով անցկացումը մեծ ներդրում և խթան կլինի շախմատի զարգացման գործում ամբողջ աշխարհում: Հարգելի՛ շախմատիստներ, Այս մրցաշարն իր բնույթով յուրօրինակ է: Հավակնորդի կոչման համար պայքարում են լավագույններից լավագույնները: Այստեղ առաջին և երկրորդ տեղերի տարբերությունը հսկայական է, քանի որ հաղթողը կշարունակի իր պայքարը շախմատային թագի համար: Սակայն մրցաշարում մասնակցությունն արդեն իսկ մեծ պատիվ է յուրաքանչյուր շախմատիստի համար և խոսում է շախմատային մեծ վարպետության մասին: Շատերի համար երազանք և կյանքի նպատակ է այս 8 ընտրյալների շարքում հայտնվելը: Ձեզնից յուրաքանչյուրն այս տեղը վաստակել է երկարատև և համառ պայքարի արդյունքում՝ հաղթահարելով դժվարին ընտրական փուլեր: Վստահ եմ, որ այս առաջնությունը լինելու է լարված, բայց նաև հետաքրքիր, և մենք ականատես ենք լինելու բազմաթիվ գեղեցիկ և բովանդակալից պարտիաների: Գտնվելով աշխարհահռչակ շախմատիստ, աշխարհի երկրորդ չեմպիոն Էմանուել Լասկերի հայրենիքում, որին շախմատային գահը պատկանել է 27 տարի անընդմեջ՝ ցանկանում եմ խոսքս ավարտել նրա խորհրդով. «Եթե տեսնում եք լավ քայլ, փնտրեք ավելի լավը»: Բոլոր հավակնորդներին մաղթում եմ հաջողություն, և թո՛ղ հաղթի ուժեղագույնը: Շնորհակալ եմ»:

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Թուրքիան խաղաղության հասնելու համաշխարհային դիվանագիտական կենտրոններից մեկն է. Սիբիհա Վարդանանց փողոցի խաչմերուկում բախվել են «Ford Fusion»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահման Մեքենաներ են բախվել Արագածոտնի մարզում․ վիրավորներ կան Նահատակները կոչվում են վկաներ, իսկ մահը` վկայական մահ, որովհետև մահվամբ վկայում են ճշմարտությունը Եթե Նիկոլը մնաց իշխանությունում, Հայաստանը կորցնելու է ամեն ինչ՝ պատերազմով, թե առանց դրա․ Գասպարյան Հայաստանում այսօր կրթության վրա չկա որևէ շեշտադրում, ընթանում է այդ ոլորտի ֆետիշացում․ Բադալյան Երևանում մասնավոր մանկապարտեզում 6-ամյա տղան մարմնական վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց Վեդիում քույրերի նկատմամբ սեռական բռնություն կատարծ տղամարդկանց կալանքը երկարաձգվել է 2 ամսով «Ռուբեն Վարդանյանը միլիարդների մեջ լող էր տալիս, բռնել տվեցին, մատաղացու սարքեցին»․ Հակոբկոխյան (video) «Նիկո՛լ, էդ 5 միլիարդը ձեր ջեբե՞րն եք կոխել»․ Շաքարյանց (video) Կադաստրի թուղթն ունեմ, մի շաբաթ առաջ էլ 305 հազար գույքահարկ եմ վճարել, այսօր եկել են, որ քանդեն (video) Վարորդը երկարացրել է ձեռքերն ու իրեն անպարկեշտ բազմաթիվ արտահայտություններ թույլ տվել. ահազանգում է իրավապաշտպանը Սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ #ՀԻՄԱ․ «Տականքնե՛ր, Ալիևը մի նախադասությամբ «պայթեցրեց» ձեր դավաճանությունը»․ Շաքարյանց (video) Արա՛, հլը գնա մի տեղ ու ասա՝ Տաշիր Սամվել ու իջևանցի Նիկոլ, տես՝ ինչ կասեն (video) Թուրքիան դեմ է ռուս-ուկրաինական հակամարտության տարածմանը դեպի Սև ծով. Հաքան Ֆիդան Նիկոլին հենց ճանապարհեցինք՝ տեսեք՝ ինչ է լինելու․ հարցում (video) Չախոյան Տարո՛ն, «լափդ լավ ա չէ՞», դե հիմա լսիր՝ ինչ են ասում մարդիկ․ Մանուել Մանուկյան (video) Ռուսաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը. ՌԴ ԱԳՆ «Путин, Вы знаете, на что способны азербайджанцы»․ легендарный боксер Исраел Акопкохян (video) Դու իշխանության ես, որ մեզ պահես պատերազմից, ոչ թե մեզ վախացնես պատերազմով․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Արցախի «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը պատկերող նկարը հեռացվել է մրցույթի տաղավարից․ տնօրենն այն որակել է «հակապետական քայլ» «Նիկո՛լ, դու սկի մի կնգա կապերը չկարողացար հավաքած պահել, ի՞նչ ես ուզում»․ Իսրայել Հակոբկոխյան (video) Դատախազը «Արարատցեմենտի» դեմ հաղորդում է ներկայացրել քննչական մարմնին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am