Ինչպես հայ զինվորը փրկեց ԱՄՆ-ի ապագա սենատորի կյանքը

«Կյանքիս փրկության համար պարտական եմ հայ զինվորին»՝ այս բառերով սկսեց իր ելույթը Միացյալ Նահանգների նախկին սենատոր Մարկ Քըրքը, ում ուրբաթ օրը Վաշինգտոնում գտնվող Հայաստանի խորհրդարանականները պատգեւատրեցին Ազգային Ժողովի պատվո մեդալով: Այդ մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»։ Տարիներ առաջ Հայաստան ժամանելով դեռեւս որպես ԱՄՆ-ի Կոնգրեսի շարքային աշխատակից Մարկ Քըրքը այցելել էր սահմանագիծ՝ իրավիճակին ծանոթանալու նպատակով, սակայն, եթե ապագա սենատորի կողքին չլիներ հայ զինվորը՝ այդ այցը կարող էր վերջինը դառնալ, պատմում է նա.

«Մենք խրամատում էինք, Տերտերի մոտակայքում, նայում էինք ադրբեջանական դիրքերի վրա: Ես սխալմամբ գլուխս բարձրացրեցի եւ հենց այդ պահին օձիքիս վրա զգացի հայ զինվորի ձեռքը, որն ինձ հետ քաշեց: Անմիջապես այն տեղով, որտեղ մեկ վայրկյան առաջ գլուխս էր, անցավ ադրբեջանական գնդակը: Հայ զինվորն իմ կյանքը փրկեց, իսկ ինձ համար դաս եղավ, որ չի կարելի գլուխը բարձրացնել խրամատից»:

Այդ այցելությունից սենատորը եւս մեկ դաս քաղեց, նշում է նա: Հայ ժողովրդի նկատմամբ պատմությունն անարդար էր եւ անհրաժեշտ է վերականգնել պատմական արդարությունը, առաջին հերթին ճանաչելով Հայոց ցեղասպանությունը: Ո՞վ է հիշում հայերին, կրկնում է սենատոր Քրքը Ադոլֆ Հիթլերի սարսափելի հարցը. «Ո՞վ է հիշում հայերին՝ ե՛ս եմ հիշում հայերին, եւ մեզանից ոչ ոք չպետք է մոռանա Հայոց ցեղասպանությունը, չպետք է մոռանա հայ ժողովրդին՝ հրաշալի, արարիչ ժողովրդին»: Սենատորի պաշտոնին Մարք Քըրքի հայանպաստ աշխատանքի ծավալն աննախադեպ էր, նշում են ԱՄՆ-ի հայ համայնքի կարեւորագույն կազմակերպությունների՝ Ամերիկայի հայկական համագումարի ու Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչներ Բրայըն Արդունին ու Արամ Համբարյանը: ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանն էլ Հայաստանի անունից է շնորհակալություն հայտնում. «Դուք ձեր ուրույն տեղն եք գրավել մեր սրտներում, մենք էլ հույս ունենք, Հայաստանը ձեր սրտում իր տեղն ունի»: Պատվո մեդալը փոխանցելիս Ազգային Ժողովի փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը նշում է, որ տարիներ առաջ հետեւելով Մարկ Քըրքի գործունեությանը չէր պատկերացնում, որ հենց ինքն է հանձնելու մեդալը. «Ես նույնիսկ չէի կարող երազել, որ պատիվ կունենամ այս մեդալով պարգեւատրել հարգարժան սենատորին»: Տեղեկանալով, որ Արփինե Հովհաննիսյանը ներկայացնում է Հայաստանի խորհրդարանում մեծամասնություն կազմող Հանրապետական կուսակցությունը, սենատոր Քըրքը, ով ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության անդամ է, անմիջապես կատակում է՝ «Եթե ԱՄՆ-ում իրադարձությունները վատ ընթանան եւ Դոնալդ Թրամփի հանրապետական վարչակազմը ձախողվի, մենք՝ ԱՄՆ-ի հանրապետականներս, հավանաբար Հայաստան կտեղափոխվենք՝ ապաստան խնդրելու»:

դիտվել է 64 անգամ
Լրահոս
8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար. «Հրապարակ» Գեւորգ Թորոսյանի ծրագիրը դժգոհությամբ է ընդունվել իշխանական վերնախավի կողմից. «Հրապարակ» ՔՊ թիմում խոր անորոշություն է. «Հրապարակ» Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ» Վարչության պետի նշանածին են կալանավորել. «Հրապարակ» ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել Ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ» Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ» Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը Արտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը Կոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Սահմանախախտ ադրբեջանցին հովիվ չի․ նոր մանրամասներ․ hraparak.am Դատարանը կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի Արսեն Գևորգյանին Պարոն Միրզոյան,մի հատ վերհիշեք 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել. Էդուարդ Շարմազանով Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց Ինչ են հայտնում ադրբեջանական ԶԼՄ-ները Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանների հարցով Վրաստանը շարունակում է երկխոսությունը․ Կոբախիձե Նոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ. «Ազատություն» Փորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը Աբովյան քաղաքի տարբեր հասցեներում տեղադրել է 22 փաթեթ Համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել ՇՏԱՊ. Հայաստան ներխուժած ադրբեջանցի հովիվին ուղարկեք Սասուն Միքայելյանի տուն (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am