«Ծռությունից» անդին. ո՞րն է ելքը. դասական ընդդիմությո՞ւն, թե լյումպենի պարտադրած էպատաժ

«Ժամանակ» թերթը գրում է. «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ծավալուն հոդվածով հանդես է եկել «Իրատես» թերթում` վերլուծելով «Ելք» դաշինքի շուրջ ստեղծված իրավիճակը երկրում ընթացող քաղաքական զարգացումների համատեքստում: Ինքնին ողջունելի է, թեկուզեւ, ցավոտ խնդիրների հրապարակայնացումը, ինչը, թերեւս, միակ արդյունավետ միջոցն է` առկա խնդիրները լուծել քաղաքական հարթության վրա` կոմպրոմիսների ու բանավեճերի միջոցով: Քաղաքական այս նոր մշակույթն ու բազմակարծության հատկանիշն է, որ «Ելք»-ին շահեկանորեն տարբերում են խորհրդարանական մյուս անձնակենտրոն, ավտորիտար սուբյեկտներից: Իհարկե, ցանկալի կլիներ, որպեսզի Արամ Սարգսյանը հանգամանալից անդրադառնար «Ելք» դաշինքի` այլընտրանք դառնալու սեփական տեսլականին, ինստիտուցիոնալ մեխանիզմներին. դա, անշուշտ, ավելի արժեքավոր եւ պակաս հռետորական կդարձներ նրա հոդվածը: Մյուս կողմից` մեկ հրապարակումը չի կարող պատասխաններ տալ բոլոր հարցերին, մանավանդ, որ Արամ Սարգսյանն ավելի շատ պատասխանել է դաշինքին հասցեագրված մեղադրանքներին, քան խոսել է ապագայի ծրագրերի, տեսլականի մասին:

Արամ Սարգսյանի հոդվածի մեխը, մեր կարծիքով, դասական ընդդիմության ճշգրիտ բանաձեւն է, որի հետ դժվար է չհամաձայնել: «Ընդդիմություն համարվելու համար «Ելք»-ը կհամաձայնի՞, որ միայն զենքով կա հային փրկություն, ու ընդդիմադիրը ոչ թե ազատության մեջ գաղափարական պայքար է վարում, այլ՝ կամ բանտում է լինում, կամ ընդհատակում: Սա՞ է ընդդիմության չափանիշը: Եվ` զենքի՞ կոչի ժողովրդին, որ համարվի հերո՞ս: Ինչո՞ւ են համառորեն «Ելք»-ին պարտադրվում կամ հորինված, կամ սխալ կարծրատիպեր, որ ժամանակի մեջ քանիցս ապացուցել են իրենց անհեթեթությունն ու անարդյունավետությունը, եթե ոչ վտանգավորությունը»,- գրել է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդը:

Մի կողմից՝ խրախուսելի է, որ Սարգսյանն իսկապես խիզախել է հակադրվել ընդդիմության մասին լյումպենի դեգրադացված պատկերացումներին` «Ելք»-ը, ըստ էության, սահմանազատելով «ծռության» դրսեւորումներից, մյուս կողմից` դաշինքն ակնհայտորեն չի կարողանում ձերբազատվել անձնավորված թիրախավորման ծուղակից` ակամայից տեղավորվելով լյումպենի սահմանած օրակարգի եւ չափանիշների շրջանակներում: Հենց այս կետում էլ որոշակի հակասականություն է առաջանում Արամ Սարգսյանի հոդվածում: «Լավ, 2017-ին եղավ ընտրություն ու իրավականորեն ՀՀԿ-ինն են իշխանություն կազմելու իրավունքները` իբրեւ քաղաքական մեծամասնություն: Բայց դա նշանակո՞ւմ է, որ ընդդիմությունն իրավունք չունի մինչեւ նոր ընտրություններ հայտարարելու՝ եթե հասարակությունն ուզում է իշխանությունից ազատվել (առավել եւս, որ 10-20000-ը ծախսվել-գնացել է դեռ անցած ապրիլին), միակ ճանապարհը քաղաքացիական ակտիվությունն է ու լայն զանգվածների մասնակցությունը պայքարին»,- հռետորական հարցադրում է անում Արամ Սարգսյանը` նկատելով, թե «Ելք»-ին չի ներվում, որ համարձակություն ունի ժողովրդին իր այլընտրանք լինելու կարողությունը ներկայացնել: Այս հարցում չենք կիսում Արամ Սարգսյանի կարծիքը, որովհետեւ դաշինքը քննադատվում է հենց այն բանի համար, որ այլընտրանքային իրական երկարաժամկետ օրակարգ ձեւակերպելու փոխարեն` տրվում է «Սերժ, հեռացիր»-ի փակուղային գայթակղությանը, մանավանդ, որ «իրավականորեն ՀՀԿ-ինն են իշխանություն կազմելու իրավունքները»: «Գործող նախագահի վարչապետությանը դեմ լինելու հարցում «Ելք»-ում տարաձայնություն չկա»,-իրավացիորեն նկատում է Արամ Սարգսյանը: Սա արդեն «Ելք»-ի ընդդիմադիր լինելու իրական հատկանիշ է, եւ դաշինքը բնավ անհրաժեշտություն չունի պարտադիր հանձնել ընդդիմություն լինելու լյումպենի թեստը` փողոցային պայքարում «Սերժ, հեռացիր» արհեստական, անիրական գերնպատակի վրա մսխելով իր արժեքավոր ռեսուրսը: Այն, որ այսօր «Ելք»-ը կանգնած է դասական ընդդիմության եւ լյումպենի պարտադրած էպատաժի միջեւ ընտրություն կատարելու երկընտրանքի առջեւ` մամուլի կամ փորձագիտական շրջանակների հորինվածքը չէ: Մեծ հաշվով` պայքար է գնում ընդդիմության հին ու նոր ընկալումների միջեւ եւ ելքն ավելի տեսանելի կլինի, եթե գտնվեն ռացիոնալ լուծումներ: Բազմակարծությունն ինքնին զարգացման բանաձեւ է, երբ դա դարձվում է դաշինքի ինստիտուցիոնալ արժեք, հիմք` մերժելով մեկքայլանոց պրիմիտիվ լուծումներն ու պոպուլիզմը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 55 անգամ
Լրահոս
8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար. «Հրապարակ» Գեւորգ Թորոսյանի ծրագիրը դժգոհությամբ է ընդունվել իշխանական վերնախավի կողմից. «Հրապարակ» ՔՊ թիմում խոր անորոշություն է. «Հրապարակ» Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ» Վարչության պետի նշանածին են կալանավորել. «Հրապարակ» ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել Ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ» Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ» Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը Արտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը Կոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Սահմանախախտ ադրբեջանցին հովիվ չի․ նոր մանրամասներ․ hraparak.am Դատարանը կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի Արսեն Գևորգյանին Պարոն Միրզոյան,մի հատ վերհիշեք 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել. Էդուարդ Շարմազանով Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց Ինչ են հայտնում ադրբեջանական ԶԼՄ-ները Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանների հարցով Վրաստանը շարունակում է երկխոսությունը․ Կոբախիձե Նոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ. «Ազատություն» Փորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը Աբովյան քաղաքի տարբեր հասցեներում տեղադրել է 22 փաթեթ Համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել ՇՏԱՊ. Հայաստան ներխուժած ադրբեջանցի հովիվին ուղարկեք Սասուն Միքայելյանի տուն (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am