Լոռու մարզում բացահայտել են առեղծվածային դեպքը.29-ամյա կինը գողության հետքերը թաքցնելու նպատակով հրկիզել էր տունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ը փետրվարի 25-ին տեղեկություն էր հրապարակել Լոռու մարզում տեղի ունեցած առեղծվածային դեպքի վերաբերյալ, երբ հրդեհ էր բռնկվել Ալավերդի քաղաքի Երիտասարդական փողոցի թիվ 10 տանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված տունը պատկանել է Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ 2-րդ թաղամասի բնակիչ, 83-ամյա Վարշամ Դավիթավյանին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 8-ին, Ոստիկանության Լոռու մարզային վարչության (վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի) գլխավորությամբ, Ոստիկանության Թումանյանի բաժնի (բաժնի պետ Արտակ Գուրջանյանի) գլխավորությամբ նշված տունը հրկիզելու կասկածանքով բացատրական աշխատանքների շնորհիվ Ոստիկանության Թումանյանի բաժին է մեղայականով ներկայացել Ալավերդի քաղաքի բնակչուհի, 29-ամյա Արփինե Ա.-ն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս հայտնել է, որ Հ. Ասլանյանի կողմից վերոհիշյալ բնակարանից կատարված գողության հետքերը ոչնչացնելու նպատակով փետրվարի 24-ին ժամը 14:00-ի սահմաններում, օգտվելով բնակարանի դռան բաց լինելու հանգամանքից, ինքը մուտք է գործել Վ. Դավիթավյանին պատկանող առանձնատուն և իր հետ նախօրոք բերված պլաստմասե տարայով լցված բենզինը լցել է տան ներսում իրերի վրա և լուցկիով հրկիզել: Արփինե Ա.-ն ստորագրությամբ բաց է թողնվել: Իրավապահներն ունեն նաև կասկածներ, որ գողությունը կատարվել է փետրվարի 27-ին Ալավերդի քաղաքի բնակիչ, 23-ամյա Հ. Ա.-ի կողմից: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 24-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ալավերդի քաղաքի Երիտասարդական փողոցի թիվ 10 տանը: Ժամանել էր Ալավերդու թիվ 40 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով՝ հրամանատար Արմեն Բարսեղյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև Ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Աշոտ Տիտանյանի գլխավորությամբ: Հրշեջ-փրկարարները քաղաքացիների օգնությամբ նախ կանխել էին կրակի տարածումը, այնուհետև մարել այն: Պարզվել էր, որ տան սենյակներից մեկն ամբողջությամբ այրվել է, իսկ մեկ այլ սենյակ էլ՝ մասամբ: Դեպքի վայրում հավաքվածները նշել էին, որ տունը օգտագործվում է որպես ամառանոց, և այդ պահին գազ և էլեկտրաէներգիա սպառող սարքավորումներ միացրած չեն եղել, ինչն էլ կասկածի տեղիք էր տվել ժամանած իրավապահներին ու հրշեջներին, որ հնարավոր է՝ հրդեհը միտումնավոր է եղել: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի

դիտվել է 26 անգամ
Լրահոս
8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար. «Հրապարակ» Գեւորգ Թորոսյանի ծրագիրը դժգոհությամբ է ընդունվել իշխանական վերնախավի կողմից. «Հրապարակ» ՔՊ թիմում խոր անորոշություն է. «Հրապարակ» Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ» Վարչության պետի նշանածին են կալանավորել. «Հրապարակ» ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել Ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ» Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ» Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը Արտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը Կոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Սահմանախախտ ադրբեջանցին հովիվ չի․ նոր մանրամասներ․ hraparak.am Դատարանը կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի Արսեն Գևորգյանին Պարոն Միրզոյան,մի հատ վերհիշեք 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել. Էդուարդ Շարմազանով Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց Ինչ են հայտնում ադրբեջանական ԶԼՄ-ները Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանների հարցով Վրաստանը շարունակում է երկխոսությունը․ Կոբախիձե Նոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ. «Ազատություն» Փորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը Աբովյան քաղաքի տարբեր հասցեներում տեղադրել է 22 փաթեթ Համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել ՇՏԱՊ. Հայաստան ներխուժած ադրբեջանցի հովիվին ուղարկեք Սասուն Միքայելյանի տուն (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am