Հրապարակում հավաքի, ասենք, ընդամենը մի 2-3 հազար մարդ, հետո ասի՝ «դե ես ի՞նչ անեմ, որ ժողովուրդը չի պայքարում» ու գնա տուն

«Ելքի» (կամ միայն «Քաղաքացիական պայմանագրի») դիրքորոշումը մի կողմ թողնենք եւ հարցին նայենք իշխանությունների տեսանկյունից։ Սերժ Սարգսյանն ակնհայտ կեղծիքներով փոխել է Սահմանադրությունը՝ նախապես հրապարակավ հայտարարելով, որ վարչապետի պաշտոնին չի հավակնելու, հետո ակնհայտ կեղծիքներով խորհրդարանում բացարձակ մեծամասնություն է ստացել, հիմա էլ մտադիր է դրժել խոստումն ու երրորդ անգամ անընդմեջ ստանձնել պետության միանձնյա ղեկավարի պաշտոնը (ձևակերպումներն էական չեն)։ Հասկանալի է, որ ինչ «կռուտիտներ» էլ հորինեն նրա թիմակիցները՝ հասարակության մեջ դժգոհության վիթխարի ալիք կա, եւ այդ հարցը պետք է ինչ-որ ձեւով լուծել։ Բայց ինչպե՞ս։ Ցանկացած շատից-քչից գրագետ քաղտեխնոլոգ կառաջարկի ամենապարզ լուծումը՝ պետք է ցույց տալ, որ իրականում դժգոհության ալիքն այնքան էլ մեծ չէ, եւ դա պետք է ցույց տալ հրապարակայնորեն՝ այնպես, որ բոլորը տեսնեն։ Իդեալական տարբերակը հետեւյալն է՝ իշխանությունները պիտի ամեն ինչ անեն, որ որեւէ քաղաքական ուժ բողոքի շարժում սկսի, հրապարակում հավաքի, ասենք, ընդամենը մի 2-3 հազար մարդ, հետո ասի՝ «դե ես ի՞նչ անեմ, որ ժողովուրդը չի պայքարում» ու գնա տուն։ Մնացածն արդեն իշխանությունների անելիքն է։ Հետո նրանք ցանկացած պահի կհիշեն այդ ձախողված շարժումը, անհրաժեշտության դեպքում կադրեր կցուցադրեն սակավամարդ հանրահավաքներից եւ այդ ամենը կներկայացնեն որպես անհերքելի ապացույց՝ «տեսեք, 3 միլիոնանոց Հայաստանում ընդամենը 3 հազար մարդ է դեմ արտահայտվում Սերժ Սարգսյանի վարչապետությանը»։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Սարավանում իրանցի վարորդը «Hyundai»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին․ վիրավորը 11-ամյա երեխա է Փաշինյանը կորցնում է վերջին շանսը (video) Ստեփանավանի քաղաքապետի թեկնածուի, ավագանու 5 թեկնածուի նկատմամբ կիրառվել են կալանք ու տնային կալանք Հոգևորականների նշանակումն ու պաշտոնից ազատումը չեն կարող ենթարկվել դատարանների վերահսկողությանը Սաուդյան Արաբիայի օդանավակայաններից մեկի վրա հարձակման հետևանքով կա 1 զոհ, 8 վիրավոր 44-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ անհայտ անձը հարձակվել է իրենց տան վրա Հայտնաբերվել է համակարգչային հափշտակության, փողերի լվացման մեղադրանքով հետախուզվող 35-ամյա տղամարդը 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար. «Հրապարակ» Գեւորգ Թորոսյանի ծրագիրը դժգոհությամբ է ընդունվել իշխանական վերնախավի կողմից. «Հրապարակ» ՔՊ թիմում խոր անորոշություն է. «Հրապարակ» Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ» Վարչության պետի նշանածին են կալանավորել. «Հրապարակ» ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել Ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ» Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ» Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը Արտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը Կոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Սահմանախախտ ադրբեջանցին հովիվ չի․ նոր մանրամասներ․ hraparak.am Դատարանը կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի Արսեն Գևորգյանին Պարոն Միրզոյան,մի հատ վերհիշեք 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել. Էդուարդ Շարմազանով Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց Ինչ են հայտնում ադրբեջանական ԶԼՄ-ները
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am