Ինչպես են մարդկանց գազան դարձնում. ադրբեջանական իրականության դրսևորումները ծայրահեղական են

Առավոտը գրում է, «Դիտելով կադրերը, որոնցում ցուցադրվում էին ադրբեջանական մանկապարտեզում 3-4 տարե­կան երեխաների հետ անցկացվող «ատելության պարտադիր վարժությունները», ես հիշեցի Ջորջ Օրուելի «1984» վեպը, որում կուսակցության անդամներն ամեն օր պետք է նայեին երկու րոպեա­նոց ֆիլմ «կուսակցության թշնամիների» վերա­բերյալ, և հանդիսատեսները պարտավոր էին իրենց ատելությունն արտահայտել ընտրված թի­րախների հանդեպ: Թեև անգլիացի գրողի երևակայությանը և ադրբեջանական իրականության դրսևորումները ծայրահեղական են, բայց ասել, թե դա ինչ-որ արտառոց, պատմության մեջ եր­բևէ չհանդիպած երևույթ է, ցավոք, «լավատեսա­կան չափազանցություն» կլիներ: Վստահ եմ, որ նախորդ դարում նացիստական Գերմանիայի մանկապարտեզներում նույնպիսի «դասընթացներ» էին անցկացնում երեխաների հետ և նույն­պիսի զգացմունքներ էին արթնացնում հրեաների և սլավոնների հանդեպ:

Ծայրահեղական իսլամիստների մեդրեսեներում մանկաց դաստիարակում են նույն տիպի ատելություն «անհավատների» հանդեպ: Եթե գնանք դարերի խորքը, ապա չեմ կասկածում, որ նույնն է արվել տարբեր ազ­գերի պարագայում և նույնիսկ միևնույն ազգի ներսում՝ ասենք, կաթոլիկների և բողոքականների փոխհարաբերություններում:
 Որո՞նք են մարդկանց գազազեցնելու, գազան (կամ երբեմն անասուն) դարձնելու մեխանիզմնե­րը: Գլխավորն, անշուշտ, ապատեղեկատվությունն է: 30 տարի առաջ Սումգայիթ էին գոր­ծուղվել Ադրբեջանի հատուկ ծառայությունների գործակալները և պատմում էին մարդկանց, թե ինչպես են Հայաստանի քաղաքներում զանգվա­ծաբար բռնաբարում ադրբեջանցի աղջիկներին, կամ ինչպես է Կապանից Նախիջևան հասել մի գնացք, որն ամբողջությամբ լցված էր ադրբեջան­ցիների դիակներով: Հասարակ մարդիկ հակված չեն տեղեկատվությունը քննադատաբար ընկալե­լու, հատկապես այն դեպքում, երբ տեղեկատվու­թյունը ներդաշնակ է իրենց մթին բնազդներին: Ինչպիսի՞ «հակաթույն» կա ուղեղների այդ մթագնման դեմ: Իմ պատկերացրած «հակաթույ­նը» հետևյալն է. այդ պահին Ադրբեջանում պետք է հայտնվեին մի քանի հեղինակավոր մտավորա­կաններ և ասեին՝ «ժողովուրդ ջան, մի պահ մտածենք՝ արդյո՞ք այդ տեղեկատվությունը խել­քին մոտիկ է», մտավորականներ, որոնք չէին վա­խենա ամբոխի հաշվեհարդարից:
  Հայաստանում նման՝ «ազգային բնույթի» ապատեղեկատվության համար հող, բարեբախտա­բար, չկա: Մեր հասարակությունն այլ հիվանդու­թյամբ է տառապում, մեր մթին բնազդներն այլ տեղ են՝ սոցիալական ոլորտում: Այդ բնազդները պակաս վտանգավոր են, քան ազգային թշնա­մանքի սերմերը: Բայց ամբոխի ցասումը նույնքան հզոր է: Հատկապես ֆեյսբուքյան ամբոխի»,-գրում է թերթը:   Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Սարավանում իրանցի վարորդը «Hyundai»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին․ վիրավորը 11-ամյա երեխա է Փաշինյանը կորցնում է վերջին շանսը (video) Ստեփանավանի քաղաքապետի թեկնածուի, ավագանու 5 թեկնածուի նկատմամբ կիրառվել են կալանք ու տնային կալանք Հոգևորականների նշանակումն ու պաշտոնից ազատումը չեն կարող ենթարկվել դատարանների վերահսկողությանը Սաուդյան Արաբիայի օդանավակայաններից մեկի վրա հարձակման հետևանքով կա 1 զոհ, 8 վիրավոր 44-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ անհայտ անձը հարձակվել է իրենց տան վրա Հայտնաբերվել է համակարգչային հափշտակության, փողերի լվացման մեղադրանքով հետախուզվող 35-ամյա տղամարդը 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար. «Հրապարակ» Գեւորգ Թորոսյանի ծրագիրը դժգոհությամբ է ընդունվել իշխանական վերնախավի կողմից. «Հրապարակ» ՔՊ թիմում խոր անորոշություն է. «Հրապարակ» Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ» Վարչության պետի նշանածին են կալանավորել. «Հրապարակ» ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել Ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ» Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ» Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը Արտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը Կոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Սահմանախախտ ադրբեջանցին հովիվ չի․ նոր մանրամասներ․ hraparak.am Դատարանը կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի Արսեն Գևորգյանին Պարոն Միրզոյան,մի հատ վերհիշեք 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել. Էդուարդ Շարմազանով Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց Ինչ են հայտնում ադրբեջանական ԶԼՄ-ները
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am