Վագրի և արջի դաժան գոտեմարտը /տեսանյութ/
«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, NDTV հեռուստաալիքին բնագետ Աքշայ Կումարը պատմել է,որ Հնդակստանի Մահարաշտրա նահանգում «Մատկասուր» մականունով 7-ամյա վագրը հարձակվել է ձագի հետ ջուր խմելու եկած էգ արջի վրա:
Կումարի պատմելով, վագրն արջի վրա է հարձակվել ավելի քան հինգ րոպե: Մինչ այդ, արջը շարժվել է վագրի կողմ և ընդունել նրա մարտահրավերը իր ձագին պաշտպանելու նպատակով: Արջը պաշտպանել է իր սերնդին, դրա համար ստիպված է եղել ընդունել ճակատամարտը: Վագրը տապալել է արջին և սեղմել գետնին, օգտվելով իր ուժի գերազանցությունից: Սակայն հետո իրավիճակը փոխվել է:
Երկու գիշատիչներն էլ վնասվածքներ են ստացել, սակայն մնացել են կենդանի: Արջուկը կարողացել է անվնաս փախչել:
