Իշխանության երերուն հիմքերն ու Ծառուկյան դաշինքի ակնարկը

Ի հեճուկս Սերժ Սարգսյանի՝ ժամանակին արված հորդորի, ՀՀԿ-ում ոչ բոլորն էն պատասխանատու պահերին խրամատներում մնում։ Այսօր Ազգային ժողովում քվեարկությունների օր էր, արտահերթ նիստում քննարկված նախագծերն էին քվեարկության դրվել, ի տարբերություն սովորական նախագծերի, խնդիր առաջացավ սահմանադրական նախագծի քվեարկության ժամանակ։ Իսկ այդ նախագիծը «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական աղմկահարույց փաթեթն էր, որին դեմ էին «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները։ «Հանրաքվեի մասին» սահմանադրական նախագծով կարգավորվում են «հանրաքվե» հասկացությունը և դրա անցկացման սկզբունքները, հանրաքվեի դրվող նախագծերը և այն փաստաթղթերը, որոնք չեն կարող դրվել հանրաքվեի: Հստակեցվում են հարցը հանրաքվեի դնելու կարգի, հանրաքվեի նշանակման, կազմակերպման, քարոզչության իրականացման, քարոզչությունը ֆինանսավորելու նպատակով քարոզչության հիմնադրամ ստեղծելու, այդ հիմնադրամում մուծումներ կատարելու, քարոզչության ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու, հանրաքվեի ամփոփման, օրենքի նախագծի ընդունման նախաձեռնությանը քաղաքացիների միանալու մանրամասները: Հանրաքվեն առանձնացվում է որպես ժողովրդի կողմից անմիջականորեն իր իշխանության իրականացման ձև: Այն նախատեսվում է անցկացնել ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ: Սահմանադրության ընդունման, Սահմանադրության փոփոխությունների կատարման վերաբերյալ հանրաքվեի հարցով կարող են դիմել ոչ միայն պատգամավորների մեկ երրորդը, Կառավարությունը, այլ նաև 200 հազար քաղաքացի: Նախատեսվեց նաև, որ քաղաքացիական նախաձեռնության կարգով օրենքի նախագիծ կարող է ներկայացվել Ազգային ժողով 50 հազար քաղաքացու կողմից, և եթե այդ նախագիծը ԱԺ-ի կողմից չի ընդունվում, ապա 50 հազարին միավորվելով ևս 300 հազար քաղաքացի, նախագիծը դրվում է:Փոփոխություն է կատարվել նաև Հայաստանի` վերպետական կառույցներին անդամակցելու, դրանցից դուրս գալու կարգի մեջ, որի համաձայն` վերպետական կառուցներին ՀՀ անդամակցության հարցերը, ներառյալ նաև` այդ կազմակերպություններին անդամակցությունը դադարեցնելուն, ինչպես նաև ՀՀ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը դրվում են հանրաքվեի: Ինչեւէ, հայտարարվեց քվեարկություն։ Նիկոլ Փաշինյանը արձագանքեց, որ 61 կողմ ձայնի դեպքում օրենքը չի ընդունվում, ինչին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն արձագանքեց, որ գործուղման մեջ գտնվող 3 պատգամավոր գրավոր նշել են, որ իրենց կողմ ձայնը հաշվարկվի, հետեւաբար կողմ ձայների թիվը 64 է: Փաշինյանն ի պատասխան հայտարարեց, որ վերջին շարքում բոլորը կողմ են քվեարկել, սակայն ոչ բոլորն են քվեարկության պահին ներկա եղել: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ նկատեց, որ եթե անգամ 63 կողմ ձայն կա, ապա դա արդեն իսկ ձայների 3/5-րդն է եւ որոշումն ընդունվել է:«Ելքի» պատգամավոր Արարատ Միրզոյանն էլ նշեց. «Մի մտածեք, որ լղոզելով անցնելու ա։ Մեզ հիմարի տե՞ղ եք դնում, չեմ հասկանում։ Ապահովեք ձեր պատգամավորների քանակը, չեք կարողանում` մի՛ քվեարկեք»,- նշեց նա։ Ստացվում է, որ ՀՅԴ-ի կոալիցիոն ընկերակցությունը լիովին չի ապահովում ՀՀԿ-ին, ուշագրավ է նաեւ, որ Ծառուկյան դաշինքը խիստ արմատական է դարձրել իր քվեարկությունը, գուցե սա թափանցիկ ակնարկ է ՀՀԿ-ին ՀՅԴ-ին իրենցով փոխարինելու վերաբերյալ։ Անի Սահակյան

դիտվել է 67 անգամ
Լրահոս
Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye Աշխարհի 3 ամենահզոր միջուկային տերությունների առաջնորդները պետք է խոսեն միմյանց հետ․ Ռուբիո Ո՞վ է ստանալու Ոսկե գնդակը․ աշխարհում միայն մեկ մարդ գիտի 2026 թվականի դափնեկրի անունը Ռուսաստանի բանակը վերահսկողության տակ է վերցրել Զապորոժիեի մարզի Տիմոշևկա բնակավայրը. ՊՆ Ալիևին ու Էրդողանին մեր պատասխանը. Արամ Համբարյան ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքով Հայաստանի համար գազի գինը կարող է աճել 69%-ով Ո՞վ է որոշում, թե քաղաքական որ ուժն է ժողովրդավարական, իսկ որը՝ հակաժողովրդավարական. Սուրենյանց Հոր և որդու կալանավորումը հայի գեն չէ․ վստահ եմ՝ սրա միջով էլ կանցնենք՝ արժանապատվորեն․ Զառա Բադալյան ԵԱՏՄ երկրները կարող են Միությանը Հայաստանի անդամակցությունը կասեցնելու մասին որոշում ընդունել Մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ՝ հայ ժողովուրդը քրիստոնեական իր հավատքով ու լավատեսությամբ հաղթահարել է դարերի փորձությունները. Վեհափառ Հայրապետ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ են պահում քաղաքական խնդիր լուծելու նպատակով․ Մեսրոպ Մանուկյան Էրդողանը ճնշում է զգում Թրամփի կողմից Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու հարցում․ Forbes «TRIPP+» զարգացման հիմնադրամի տնօրենը մտադիր է Հայաստանից պղնձի մատակարարումներն ուղղել դեպի ԱՄՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am