Եթե չունենանք «հրդեհի օջախներ»,1 կամ 10 ակցիաները չեն փոխի իրավիճակը.Զարուհի Փոստանջյան

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը տոնը նա նշելու է իր ընտանիքի հետ:Այս մասին նա հայտարարեց Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում :«Ինչ վերաբերում է կանանց ներգրավվածությունը քաղաքականության մեջ, ապա դա փոխում է քաղաքականության դիմագիծը, ու մենք կունենանք առաջընթաց, եթե ներգրավվածությունը բարձր լինի։ Մեզ մոտ քաղաքականությունը միօրինակ է, քանի որ կանանց ներգրավվածությունը ցածր է»: «Ներկայիս ԱԺ-ն ոչ օրինական մարմին է, գործող Սահմանադրությունը կեղծված է :Մեր երկրից ապօրինի արտահանվել է շուրջ 30 միլիարդ դոլար, որը դուրս է բերվել երեք նախագահների պաշտոնավորման ընթացքում, ընդերքի թալան է եղել: Միայն Սերժ Սարգսյանը չէ, այս նոր անձը, ում բերեցին, ներգրավված է կոռուպցիոն գործընթացների մեջ։ Այս մարդն ի՞նչ կապ ունի մեր քաղաքական գործընթացների հետ»,-ասաց նա՝ անդրադառնալով ԱԺ կողմից Արմեն Սարգսյանի ընտրությանը ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնում։

«Եթե մենք չունենանք հրդեհի օջախներ ամբողջ հանրապետությունով, ապա մեկ բողոքի ակցիան կամ թեկուզ տասը հնարավորություն չեն տալու փոխել իրավիճակը:Պայքարը պետք է ներառի ոչ միայն Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ հարցը, այլ կետեր, ծրագիր լինի։ Դրանից հետո տասը օր լինում ենք փողոցներով, տապալում ենք այս իշխանությունը և հրավիրում ենք Ազգայի ժողով:Այս համակարգի ներքո երեք նախագահներ են եղել, և կյանքը բոլորի համար նույնն է եղել»-խոսելով «Ելքի» պայքարի մասին ասաց նա: Ինչ վերաբերում է փողոցների անվանակոչությանը, ապա Զարուհի Փոստանջյանը նշեց, որ իրենց կուսակցությունը երկու առաջարկ է ներկայացրել՝ Վիլսոնի հուշարձանի տեղադրման և նրա անունով փողոցի անվանակոչման և «Մարտի 1-ի» զոհերի հիշատակման վերաբերյալ։ «Կարծում եմ, որ մեկ անձի անունով չպետք է երկու փողոց լինի, և եթե կա Վազգեն Սարգսյանի անունով երկու փողոց, մեկը Վիլսոնի անունով կարելի է կոչել»,-ասաց նա։
 Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին խոսելիս, երբ Զարուհի Փոստանջյանը երկու լրատվամիջոցի ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջել էր քաղաքապետարանի տարածքով, որից հետո քաղաքապետարանը որոշել է սահմանափակումներ անել,ասաց .
«Մի տարին դեռ չի լրացել` քաղաքապետարանում մեր մուտքը տոնելու, սակայն այն, ինչ մենք հրապարակել էինք մեր ծրագրում այդ գործընթացի մեջ է մտնում. այն, որ քաղաքապետարանը պետք է թափանցիկ լինի` բոլոր սենյակները, մանավանդ այն, ինչ այնտեղ կատարվում է, քանի որ դա հանրային տարածք է։ Եթե կա կարգ, որ սահմանափակում է մարդու աշխատանքը, ապա դա պետք հրապարակվի, մինչդեռ դա չկա : Սա խոսում է մեր ՏԻՄ չզարգացվածության մասին, բռնապետական երկիր լինելու մասին»: Նա անդրադարձավ նաեւ Փաստաբանների պալատում «Երկիր Ծիրանի»-ի փոխնախագահ Կարապետ Աղաջանյան կողմից Սասնա ծռերի գործը վարող փաստաբանների նկատմամբ վարույթին` նշելով, որ այդ մասին առաջիկայում համապարփակ կանդրադառնա։

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Սարավանում իրանցի վարորդը «Hyundai»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին․ վիրավորը 11-ամյա երեխա է Փաշինյանը կորցնում է վերջին շանսը (video) Ստեփանավանի քաղաքապետի թեկնածուի, ավագանու 5 թեկնածուի նկատմամբ կիրառվել են կալանք ու տնային կալանք Հոգևորականների նշանակումն ու պաշտոնից ազատումը չեն կարող ենթարկվել դատարանների վերահսկողությանը Սաուդյան Արաբիայի օդանավակայաններից մեկի վրա հարձակման հետևանքով կա 1 զոհ, 8 վիրավոր 44-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ անհայտ անձը հարձակվել է իրենց տան վրա Հայտնաբերվել է համակարգչային հափշտակության, փողերի լվացման մեղադրանքով հետախուզվող 35-ամյա տղամարդը 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար. «Հրապարակ» Գեւորգ Թորոսյանի ծրագիրը դժգոհությամբ է ընդունվել իշխանական վերնախավի կողմից. «Հրապարակ» ՔՊ թիմում խոր անորոշություն է. «Հրապարակ» Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ» Վարչության պետի նշանածին են կալանավորել. «Հրապարակ» ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել Ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ» Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ» Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը Արտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը Կոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Սահմանախախտ ադրբեջանցին հովիվ չի․ նոր մանրամասներ․ hraparak.am Դատարանը կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի Արսեն Գևորգյանին Պարոն Միրզոյան,մի հատ վերհիշեք 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել. Էդուարդ Շարմազանով Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց Ինչ են հայտնում ադրբեջանական ԶԼՄ-ները
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am