Երկակի լրտեսի թունավորման հետքերը տանում են դեպի Ռուսաստան/տեսանյութ/

Մեծ Բրիտանիան սպառնացել է խիստ պատասխանով հանդես գալ, եթե պարզվի, որ ռուս երկակի գործակալի սպանության փորձի հետեւում կանգնած է Ռուսաստանը։ Խոսքը Սերգեյ Սկրիպալի մասին է, ում նրա դստեր հետ անգիտակից վիճակում էին գտել Անգլիայի հարավում գտնվող մի քաղաքում։  Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»: Սերգեյ Սկրիպալին ու նրա դստերը կիրակի օրն Անգլիայում հայտնաբերել էին անգիտակից վիճակում՝ թունավորման ախտանիշներով։ Նրանք այժմ պահվում են հիվանդանոցային պայմաններում անվտանգության ուժեղ վերահսկողության ներքո։ Սկրիպալին Ռուսաստանում ձերբակալել էին Մեծ Բրիտանիային պետական գաղտնիքներ փոխանցելու մեղադրանքով ու 2006 թվականին դատապարտել 13 տարվա ազատազրկման։ Սակայն ԱՄՆ-ի հետ լրտեսների փոխանակման արդյունքում նա հանձնվել էր ԱՄՆ-ին ու բնակություն հաստատել Անգլիայում։

Այժմ ահաբեկչության դեմ գործող ոստիկանությունն անցկացնում է հետաքննություն, եւ փակել է այն բոլոր տեղանքները, որտեղ այցելել են հայր եւ դուստր։ Մեծ Բրիտանիայի կառավարությունն ուշադրությամբ հետեւում է զարգացումներին։ Իսկ զարգացումներն աստիճանաբար սկսում են խոսել նրանց թունավորման գործում Ռուսաստանի հնարավոր մասնակցության մասին։ Այդ կապակցությամբ արտգործնախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել է. «Եթե հայտնաբերվեն փաստեր, որոնք ապացուցեն պետական ներգրավվածությունը, Մեծ Բրիտանիայի կառավարությունը կտա պատշաճ ու խիստ պատասխան»։ Այս դեպքը կարծես լինի 2006 թվականին նախկին սպա Ալեքսանդր Լիտվինենկոյի սպանության արձագանքը, որին սպանել էին ռադիոակտիվ պոլոնիումով թունավորված թեյով։ Մեծ Բրիտանիայի հետաքննիչների վերջնական եզրակացությունում ասված է, որ Լիտվինենկոյին սպանելու հրահանգն արձակվել է նախագահ Պուտինի կողմից։ Ինչպես Հենրի Ջեքսոնի անվան վերլուծական կենտրոնի փորձագետներից Էնդրու Ֆոքսալն է ասում, Մեծ Բրիտանիան այժմ պիտի մտածի դիվանագիտական պատժամիջոցները Եվրոպայի ու Միացյալ Նահանգների հետ համակարգելու մասին։ «Հաշվի առնելով այն հանգամանքը, թե Պուտինի քանի մերձավորներ ունեն ներդրումներ Լոնդոնում, քանի տներ ունեն նրանք այստեղ, քանիսի կանայք ու ընկերուհիներն են բնակվում այստեղ, քանիսի երեխաներն են հաճախում ուսումնական հաստատություններ այստեղ, կարելի է ենթադրել, թե միակողմանի ինչ քայլերի կարող է դիմել Մեծ Բրիտանիան»։ Ռուսաստանը հերքում է նախկին գործակալի թունավորման հարցում ներգրավվածության մասին լուրերը եւ հայտարարել է հետաքննությանը մասնակցելու պատրաստակամության մասին։ Իսկ Անգլիայի հետաքննիչներն այս պահին զբաղված են թունավոր նյութի բաղադրությունը պարզելու աշխատանքներով։

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին Պլանավորված պարտություն․ օր 25 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) Այսօր և վաղը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանումները երկար կաշխատեն Նիկոլենք խմբակային կալանավորումներ են անում․ լայքի համար թեկնածուի հորաքրոջ աղջկան դպրոցից հանում են (video) Թրամփը հերքել է իր առնչությունն Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի սահմանափակումներին Սարավանում իրանցի վարորդը «Hyundai»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին․ վիրավորը 11-ամյա երեխա է Փաշինյանը կորցնում է վերջին շանսը (video) Ստեփանավանի քաղաքապետի թեկնածուի, ավագանու 5 թեկնածուի նկատմամբ կիրառվել են կալանք ու տնային կալանք Հոգևորականների նշանակումն ու պաշտոնից ազատումը չեն կարող ենթարկվել դատարանների վերահսկողությանը Սաուդյան Արաբիայի օդանավակայաններից մեկի վրա հարձակման հետևանքով կա 1 զոհ, 8 վիրավոր 44-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ անհայտ անձը հարձակվել է իրենց տան վրա Հայտնաբերվել է համակարգչային հափշտակության, փողերի լվացման մեղադրանքով հետախուզվող 35-ամյա տղամարդը 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար. «Հրապարակ» Գեւորգ Թորոսյանի ծրագիրը դժգոհությամբ է ընդունվել իշխանական վերնախավի կողմից. «Հրապարակ» ՔՊ թիմում խոր անորոշություն է. «Հրապարակ» Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ» Վարչության պետի նշանածին են կալանավորել. «Հրապարակ» ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել Ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ» Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ» Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը Արտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը Կոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am