Պուտինի անուղղակի «ցուցմունքը» Մարտի 1-ի գործով

«Ժամանակ» թերթը գրում է. «Վլադիմիր Պուտինի` լրագրող Վլադիմիր Սոլովյովին տված մի քանի հարցազրույցների հիման վրա նկարահանվել է «Աշխարհակարգ-2018» վավերագրական ֆիլմը: Այն արժեքավոր է այն իմաստով, որ Պուտինն անդրադառնում է գլոբալ քաղաքականության կարևոր հարցերին, նաև բացահայտում է իր արժեքային կողմնորոշումները, հետխորհրդային երկրների հանդեպ իր քաղաքականությունը: Պուտինը մի կարևոր դիտարկում է արել` պնդելով, թե Վաշինգտոնը 2014-ի ուկրաինական իշխանափոխությունից մեկ օր առաջ «կոպիտ և ստորաբար խաբել» է Մոսկվային: Պուտինն անկեղծորեն բացահայտել է նաև ամերիկյան «ստորության» բովանդակությունը. Վաշինգտոնը խնդրել է Մոսկվային օգտագործել իր ազդեցությունը, որպեսզի Յանուկովիչը ցուցարարների դեմ բանակ կամ ուժ չկիրառի և, քանի որ դրանից ընդամենը մեկ օր հետո Ուկրաինայում իշխանափոխություն է եղել, Պուտինը եզրակացնում է` ԱՄՆ-ն իրեն խաբել է:

Պուտինը գուցե ակամայից խոստովանել է, որ իր սատելիտ ռեժիմները պահպանվում են միայն ուժի և բռնության միջոցով: Սակայն Ռուսաստանի գործող նախագահը, ըստ էության, ավելի կարևոր բացահայտում է արել. նա գրեթե բաց տեքստով ակնարկել է, որ հետխորհրդային ռուսամետ ռեժիմները իրենց ժողովրդի դեմ ուժ են կիրառում Մոսկվայի «դաբրոյով»: Պուտինի այս բացահայտումների ֆոնին ժամացույցի սլաքները տաս տարով հետ տանենք և վերադառնանք Հայաստան: Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի արյունոտ իրադարձություններից երկու օր առաջ, փաստորեն, Մոսկվա էր գնացել` բանակը ժողովրդի դեմ օգտագործելու «դաբրոն» ստանալու նպատակով: Լևոն Տեր-Պետրոսյանի շարժումը համաժողովրդական էր, սակայն, մեծ հաշվով, գործում էր, այսպես կոչված, ռուսական դաշտում, ինչի հետևանքով չուներ միջազգային աջակցություն: Հենց այդ պատճառով Հայաստանում Պուտինը չի բախվել ամերիկյան «ստորության» հետ և ճիշտ հակառակը` Քոչարյանը Պուտինից ստացել է ցուցարարներին գնդակահարելու քարտ-բլանշ: Ներկայումս Հայաստանում իրադարձություններն այնպես են զարգանում, որ գուցե Ռոբերտ Քոչարյանը առաջիկայում ցուցմունք տա Մարտի 1-ի գործով: Չի էլ բացառվում, որ այդ պարագայում բոլորը տեղեկանան Պուտինի քաղաքականության ավելի «նուրբ» դրվագների մասին»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Սարավանում իրանցի վարորդը «Hyundai»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին․ վիրավորը 11-ամյա երեխա է Փաշինյանը կորցնում է վերջին շանսը (video) Ստեփանավանի քաղաքապետի թեկնածուի, ավագանու 5 թեկնածուի նկատմամբ կիրառվել են կալանք ու տնային կալանք Հոգևորականների նշանակումն ու պաշտոնից ազատումը չեն կարող ենթարկվել դատարանների վերահսկողությանը Սաուդյան Արաբիայի օդանավակայաններից մեկի վրա հարձակման հետևանքով կա 1 զոհ, 8 վիրավոր 44-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ անհայտ անձը հարձակվել է իրենց տան վրա Հայտնաբերվել է համակարգչային հափշտակության, փողերի լվացման մեղադրանքով հետախուզվող 35-ամյա տղամարդը 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար. «Հրապարակ» Գեւորգ Թորոսյանի ծրագիրը դժգոհությամբ է ընդունվել իշխանական վերնախավի կողմից. «Հրապարակ» ՔՊ թիմում խոր անորոշություն է. «Հրապարակ» Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ» Վարչության պետի նշանածին են կալանավորել. «Հրապարակ» ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել Ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ» Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ» Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը Արտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը Կոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Սահմանախախտ ադրբեջանցին հովիվ չի․ նոր մանրամասներ․ hraparak.am Դատարանը կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի Արսեն Գևորգյանին Պարոն Միրզոյան,մի հատ վերհիշեք 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել. Էդուարդ Շարմազանով Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց Ինչ են հայտնում ադրբեջանական ԶԼՄ-ները
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am