Սերժ Սարգսյանի վերջին կետը. նրա լռության պատճառը

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսական պատվիրակությունը հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը Ցյուրիխում էր եւ այդպիսով իր անուղղակի գնահատականը տվել է գործընթացին, հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման Սերժ Սարգսյանի որոշման վերաբերյալ ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան՝ նշելով, որ ՌԴ-ն կարեւոր է համարում հարաբերությունների կարգավորումը՝ ի շահ երկու երկրների, եւ ամեն ինչ արել է այդ նպատակի համար: Իհարկե, ենթադրվում է, որ Զախարովան նկատի ունի Հայաստանն ու Թուրքիան, բայց այդուհանդերձ հնարավոր է հարցնել, ի շահ հատկապես ո՞ր երկու երկրների, այսինքն՝ ո՞ր երկու երկրներն էին շահում հայ-թուրքական արձանագրություններից: Բանն այն է, որ հայ-թուրքական արձանագրությունների եւ ընդհանրապես «ֆուտբոլային գործընթացի» ամբողջ պատմությունը բավականին բազմաշերտ էր եւ դրանում ուղղակի, թե անուղղակի ներգրավված էին տարբեր կողմեր՝ Հայաստան, Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Շվեյցարիա, Եվրամիություն, Ադրբեջան: Ցյուրիխում, օրինակ, ոչ միայն Լավրովն էր, այլ ԱՄՆ, Ֆրանսիայի արտգործնախարարները, Եվրամիության հանձնակատար Սոլանան, որը հետո շնորհավորելիս քաշել էր Հայաստանի արտգործնախարարի այտերը, ինչը Ցյուրիխի հիշարժան դրվագներից մեկն էր: Արձանագրությունների ստորագրմանն ու ընդհանրապես գործընթացին ներկա, մասնակից, ներգրավված բազմաթիվ այդ սուբյեկտներից յուրաքանչյուրն անկասկած ուներ իր շահը, պատկերացումը, եւ դրանք էլ անշուշտ, մեղմ ասած, տարբեր էին: Հետեւաբար իսկապես բարդ է ասել, թե հատկապես ո՞ր երկու երկրների շահն էր ամենից շատ արտացոլում այդ գործընթացը: Հայ-թուրքական հարաբերության կարգավորումից կարող են շահել բազմաթիվ տանդեմներ՝ կախված այդ կարգավորման բովանդակությունից, պայմաններից: Ավելին՝ շատերը կարող են շահել կարգավորման տապալումից, եւ ըստ այդմ՝ հնարավոր է ամեն ինչ անել այն տապալելու համար: Հավանաբար մի օր հանգամանալից մանրամասներ կհրապարակվեն այդ գործընթացից, ինչը հնարավորություն կտա հասկանալ, թե որքան էր դրանում Ռուսաստանի նախաձեռնող դերը, ինչո՞ւ Սերժ Սարգսյանը Գյուլին հրավիրեց Ռուսաստան այցի ընթացքում՝ Մոսկվայի հայ համայնքի հետ հանդիպմանը, ինչո՞ւ Գյուլը հրավերն ընդունեց միայն մի քանի ամիս անց՝ ռուս-վրացական հնգօրյա պատերազմից հետո, ինչո՞ւ Նալբանդյանը չէր ուզում ստորագրել արձանագրությունները Ցյուրիխում եւ դուրս չէր գալիս հյուրանոցի համարից, ինչպես հիշել էր ԱՄՆ նախկին պետքարտուղար Քլինթոնը: Ի վերջո՝ ինչո՞ւ Անկարան ստորագրեց դրանք, եթե տասը տարի անց էլ չէր վավերացնելու: Ինչուները իսկապես բավականին շատ են: Թվում է, որ գործընթացն արդեն անցյալում է, եւ դրանք կարեւոր կարող են լինել զուտ վիճակագրական կամ պատմագրական հետաքրքրության տեսանկյունից: Բայց թեեւ արձանագրությունները չեղարկվել են, այդուհանդերձ, այդ հարցերը ունեն պրակտիկ քաղաքական կարեւորություն՝ հնարավորինս ամբողջական հասկանալու համար, թե ինչ իրավիճակ է արձանագրությունները չեղարկելուց հետո, եւ արդյո՞ք ստեղծելով այդ իրավիճակը՝ Սերժ Սարգսյանը հետաքրքրել է որեւէ կենտրոնի: Թե՞ ներկայումս որեւէ մեկը չունի Մերձավոր Արեւելքի նոր թեժացումներից ուշադրություն շեղելու եւ հայ-թուրքական ուղղությամբ նայելու ժամանակ ու ցանկություն: Ուժային կենտրոնները, համենայնդեպս նրանք, որոնք Ցյուրիխում էին տասը տարի առաջ, առանձնապես աշխուժություն չցուցաբերեցին Հայաստանի քայլին արձագանքելիս: Ընդ որում՝ տպավորություն է, որ Սերժ Սարգսյանի քայլն ուշացած էր եւ թերեւս մի քանի տարի առաջ այդօրինակ նախաձեռնությամբ հանդես գալը կարող էր ստեղծել ավելի աշխույժ իրավիճակ, քան ներկայումս»։ Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում։

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Սարավանում իրանցի վարորդը «Hyundai»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին․ վիրավորը 11-ամյա երեխա է Փաշինյանը կորցնում է վերջին շանսը (video) Ստեփանավանի քաղաքապետի թեկնածուի, ավագանու 5 թեկնածուի նկատմամբ կիրառվել են կալանք ու տնային կալանք Հոգևորականների նշանակումն ու պաշտոնից ազատումը չեն կարող ենթարկվել դատարանների վերահսկողությանը Սաուդյան Արաբիայի օդանավակայաններից մեկի վրա հարձակման հետևանքով կա 1 զոհ, 8 վիրավոր 44-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ անհայտ անձը հարձակվել է իրենց տան վրա Հայտնաբերվել է համակարգչային հափշտակության, փողերի լվացման մեղադրանքով հետախուզվող 35-ամյա տղամարդը 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար. «Հրապարակ» Գեւորգ Թորոսյանի ծրագիրը դժգոհությամբ է ընդունվել իշխանական վերնախավի կողմից. «Հրապարակ» ՔՊ թիմում խոր անորոշություն է. «Հրապարակ» Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ» Վարչության պետի նշանածին են կալանավորել. «Հրապարակ» ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել Ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ» Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ» Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը Արտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը Կոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Սահմանախախտ ադրբեջանցին հովիվ չի․ նոր մանրամասներ․ hraparak.am Դատարանը կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի Արսեն Գևորգյանին Պարոն Միրզոյան,մի հատ վերհիշեք 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել. Էդուարդ Շարմազանով Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց Ինչ են հայտնում ադրբեջանական ԶԼՄ-ները
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am