Հայ օջախի ամրության անսասան հենասյունը. Տարոն Մարգարյան

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ: Ինչպես հայտնում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, ուղերձում ասված է. «Սիրելի կանայք, մայրեր եւ քույրեր, սրտանց շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ: Կասկածից վեր է, որ այսօր անկեղծ բարեմաղթանքների եւ գնահատանքի, ջերմ վերաբերմունքի եւ ուշադրության պակաս չեք ունենա, ինչին, անշուշտ, արժանի եք, ոչ միայն տոնական, այլեւ տարվա բոլոր օրերին: Եվ սա զուտ խոսքեր չեն, քանզի դարեր շարունակ հայ կինը եղել ու շարունակում է մնալ ավանդական հայ ընտանիքի համերաշխության եւ ավանդապահ հայ օջախի ամրության անսասան հենասյունը: Ձեր փխրուն ուսերին կրելով ընտանեկան առօրյա հոգսերն ու արժանապատիվ սերունդ դաստիարակելու պատասխանատու առաքելությունը՝ բազմիցս նաեւ ապացուցել եք, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ եք զենք բռնելու, ձեր ամուսինների, եղբայրների եւ որդիների հետ կողք կողքի: Անմնացորդ նվիրումով, սրտացավ եւ անձնվեր աշխատանքով ձեր կարեւոր ներդրումն եք ունենում նաեւ մեր երկրի եւ քաղաքամայր Երեւանի զարգացման ու շենացման շնորհակալ գործում, այն հաստատուն համոզումով, որ գալիք սերունդներին հզոր եւ կայացած երկիր փոխանցելը միասնաբար ենք հաջողելու: Ու ես վստա՛հ եմ, որ հաջողելու ենք, քանզի մեր պետության կորիզը հանդիսացող հայ ընտանիքը հենց ձե՛ր շնորհիվ է շարունակում մնալ ավանդապաշտ ու կայուն, դրան զուգահեռ նաեւ ժամանակի ոգին ընկալող ու ապագային միտված: Սիրելի կանայք, մայրեր եւ քույրեր, մեկ անգամ եւս շնորհավորելով այս գեղեցիկ տոնի առթիվ, քաջառողջություն, բարեկեցություն, սեր եւ երջանկություն եմ մաղթում ձեզ եւ ձեր ընտանիքներին: Թող որ միշտ շրջապատված լինեք ձեզ սիրող ու գնահատող հարազատների եւ ընկերների հոգատարությամբ եւ ջերմությամբ, ու յուրաքանչյուր լուսաբաց թող լինի միայն երջանկության, ներդաշնակության սկիզբ՝ ողջ օրվա համար»:

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին Պլանավորված պարտություն․ օր 25 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) Այսօր և վաղը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանումները երկար կաշխատեն Նիկոլենք խմբակային կալանավորումներ են անում․ լայքի համար թեկնածուի հորաքրոջ աղջկան դպրոցից հանում են (video) Թրամփը հերքել է իր առնչությունն Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի սահմանափակումներին Սարավանում իրանցի վարորդը «Hyundai»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին․ վիրավորը 11-ամյա երեխա է Փաշինյանը կորցնում է վերջին շանսը (video) Ստեփանավանի քաղաքապետի թեկնածուի, ավագանու 5 թեկնածուի նկատմամբ կիրառվել են կալանք ու տնային կալանք Հոգևորականների նշանակումն ու պաշտոնից ազատումը չեն կարող ենթարկվել դատարանների վերահսկողությանը Սաուդյան Արաբիայի օդանավակայաններից մեկի վրա հարձակման հետևանքով կա 1 զոհ, 8 վիրավոր 44-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ անհայտ անձը հարձակվել է իրենց տան վրա Հայտնաբերվել է համակարգչային հափշտակության, փողերի լվացման մեղադրանքով հետախուզվող 35-ամյա տղամարդը 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար. «Հրապարակ» Գեւորգ Թորոսյանի ծրագիրը դժգոհությամբ է ընդունվել իշխանական վերնախավի կողմից. «Հրապարակ» ՔՊ թիմում խոր անորոշություն է. «Հրապարակ» Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ» Վարչության պետի նշանածին են կալանավորել. «Հրապարակ» ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել Ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ» Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ» Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը Արտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը Կոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am