Սեւ ակնոց չենք հագնում

«Հրապարակ» թերթը գրում է. «Պարոն Ազիզյան, ԲՀԿ-ում Դուք «սպիտակ ագռավի» կարգավիճակ ունեք` անում եք այն, ինչ Ձեզ պետք է: «Չհասկացա` ինչ ե՞մ»: Դե` էն անգամ ֆրակցիայից տարբերվող քվեարկություն արեցիք։ «Դուք հետո լսե՞լ եք, որ ասել եմ` մատս ա կպել, պատահական ա եղել»: Հասկացանք, իսկ Ձեզ համար ո՞վ է ցանկալի վարչապետը։ «Կուզենամ լինի այն մարդը, որը լավ գիտի, թե ինչ է կատարվում սահմաններում, ինձ համար ամենակարեւորը մեր պաշտպանունակության եւ անվտանգության հարցերն են»:

Երեւի նկատի ունենք Սերժ Սարգսյանին. ինչո՞ւ անունը չեք տալիս։ «Սադրո՞ւմ եք ինձ. չեք կարող սադրել, բայց եթե շատ ուզում եք` սադրեք։ Ես ասում եմ` ով բարձրացրել է մեր բանակի բարոյահոգեբանական մթնոլորտը, նա էլ պետք է դառնա վարչապետ»: Անո՛ւնը:

«Դա ըտենց հարց չի, որ ասեմ` ով. կուրս կա, ծրագիր կա, բարոյահոգեբանական մթնոլորտն ո՞վ է ստեղծում բանակում այսօր»: Ո՞վ է ստեղծում: «Երեւի նախագահը` ո՞վ»: Անո՛ւնը: «Մեր նախագահի անունը չգիտե՞ս»: Գիտեմ` Արմեն Սարգսյան: «Սադրո՜ւմ ես. ճիշտ ես անում, բայց ես խոսում եմ այսօր եղող բարոյահոգեբանական մթնոլորտի մասին, դուք էլ գիտեք, որ հայոց բանակն ամենամարտունակն է տարածաշրջանում»: Լավ, հասկացա՝ Սերժ Սարգսյանին նկատի ունեք. ԲՀԿ ֆրակցիան է՞լ է էդպես մտածում, բա դուք ընդդիմադիր չե՞ք: «Բա իհարկե ընդդիմադիր ենք, բայց, ի տարբերություն ձեր մտածելակերպի, որ եթե մարդն ընդդիմադիր ա, պետք է սեւ ակնոցներ հագնի ու փնովի, մենք սեւ ակնոց չենք հագնում»,- ասաց Նապոլեոն Ազիզյանը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Սարավանում իրանցի վարորդը «Hyundai»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին․ վիրավորը 11-ամյա երեխա է Փաշինյանը կորցնում է վերջին շանսը (video) Ստեփանավանի քաղաքապետի թեկնածուի, ավագանու 5 թեկնածուի նկատմամբ կիրառվել են կալանք ու տնային կալանք Հոգևորականների նշանակումն ու պաշտոնից ազատումը չեն կարող ենթարկվել դատարանների վերահսկողությանը Սաուդյան Արաբիայի օդանավակայաններից մեկի վրա հարձակման հետևանքով կա 1 զոհ, 8 վիրավոր 44-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ անհայտ անձը հարձակվել է իրենց տան վրա Հայտնաբերվել է համակարգչային հափշտակության, փողերի լվացման մեղադրանքով հետախուզվող 35-ամյա տղամարդը 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար. «Հրապարակ» Գեւորգ Թորոսյանի ծրագիրը դժգոհությամբ է ընդունվել իշխանական վերնախավի կողմից. «Հրապարակ» ՔՊ թիմում խոր անորոշություն է. «Հրապարակ» Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ» Վարչության պետի նշանածին են կալանավորել. «Հրապարակ» ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել Ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ» Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ» Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը Արտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը Կոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Սահմանախախտ ադրբեջանցին հովիվ չի․ նոր մանրամասներ․ hraparak.am Դատարանը կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի Արսեն Գևորգյանին Պարոն Միրզոյան,մի հատ վերհիշեք 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել. Էդուարդ Շարմազանով Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց Ինչ են հայտնում ադրբեջանական ԶԼՄ-ները
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am