Սերժ Սարգսյանը ՀՅԴ-ի մարմնի որ մասի վրա կդնի նռնակը

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում անդրադառնալով վարչապետության չհավակնելու մասին Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությանն ու դրան հակառակ՝ իրականում հավակնելու տպավորությանը, հայտարարել է, թե մարդը պետք է լինի խոսքի տերը. «Բնական է, որ ցանկացած մարդ պետք է իր խոսքի տերը լինի, եթե իր խոսքի տերը չէ, ուրեմն ինքն ընդհանրապես անելիք չունի հասարակության մեջ: Իր խոսքը պահելը մարդու ամենակարևոր բարոյական արժեքն է, շատ պիտի մտածես, թե ինչ ասես»: Նա ասել է, որ ամեն մարդ ունի իր բարոյականությունը: ՀՀԿ կոալիցիոն գործընկերոջ գնահատականն իրավիճակին, եթե դա նույնիսկ չի հնչել ուղիղ հարցին որպես ուղիղ պատասխան, խիստ տարօրինակ է: Ի վերջո, այսօր նույնիսկ ամենաչնչին մակարդակում քաղաքականացված անձը կես խոսքից կարող էր հասկանալ, թե խոսքն իրականում ինչի մասին է: Իրականում պարզ է ,որ կոալիցիոն գործընկերները գնալով ոչ այնքան անտանելի են դառնում, որքան որ կորցնում են չափի զգացողությունը: Արդեն մի քանի ամիս է, ապրիլյան նոր կառավարության ձեւավորմանն ընդառաջ Դաշնակցությունում պարբերաբար նման նոպաներ են գրանցվում: Երբեմն քննադատության տակ է վերցվում տնտեսական քաղաքականությունը, երբեմն սոցիալական, հաճախ էլ բոլորը միասին ու հնչում են կոշտ հայտարարություններ: Հասկանալի է, որ ՀՅԴ-ում հենց այնպես թթու խոսք չեն նետում այն առվականին, որտեղից սնվում են արդեն մեկ տարուց ավելի,կա օբյեկտիվ մտահոգություն, որ կարող են զրկվել այդ աղբյուրից, քանի որ խոսք է գնում Ծառուկյան դաշինքի մասին, որը հավակնություններ ունի նոր կոալիցիայի անդամ դառնալ: Այդուհանդերձ, նման պահվածք, նման հայտարարություններ անելու համար կամ պետք է ինքնին անփոխարինելի լինել, կամ էլ առնվազն հաշված լինել Սերժ Սարգսյանի ատամները: Պարզ է, որ իշխող ուժը խորհրդարանում պարզ մեծամասնության խնդիր գրեթե չունի, սակայն սահմանադրական նոր իրողության պայմաններում որոշակի հարցերում, անշուշտ, անուրանալի է լինում ՀՅԴ-ի թեկուզ փոքրաթիվ, բայց աջակցությունը: Հատկապես, որ ՀՀԿ օլիգարխիան հուսալի երաշխիք չի տալիս կայուն քվեարկություններ ապահովելու հարցում, նրանցից ոմանք հաճախ բացակայում են ոչ միայն նիստից, այլեւ Հայաստանից ու այս պարագայում է, որ ՀՅԴ-ն ապահովում է իշխող ուժի անդորրը: Սակայն, մի՞թե սա բավարար արգումենտ է իշխանության եւ հատկապես Սերժ Սարգսյանի հետ խոսել ոչ միայն շանտաժի, այլեւ վիրավորանքի լեզվով: Ի վերջո, Սերժ Սարգսյանն անձամբ այս խորհրդարանում մեծ հաշվով խնդիր չունի քվե ապահովելու հարցում: Հարկ եղած դեպքում խորհրդարանում առկա մյուս խմբակցություններից նա մի զանգով կարող է առնվազն յոթ յուրային քվե ապահովել: Կարծես թե չի մոռացվել, թե ինչպես մի քանի օրվա ընթացքում նախորդ գումարման ժամանակ նա <<պոկեց>> Ծառուկյանի թիմի գործարար թեւը եւ բացահայտ բերեց իր ազդեցության ներքո: Այնպես որ ճիշտ ժամանակ է ՀՅԴ-ին հասկանալու, որ այսպես շարունակվելու դեպքում ոչ միայն սալյուտն է ներսից խփելու, այլ Սերժ Սարգսյանը նռնակ է դնելու ՀՅԴ-ի մարմնի հարմարավետ հատվածում: Ի դեպ, եփած հավի ծիծաղն է գալիս, երբ ՀՅԴ-ում սկսում են խոսել բարոյականությունից, խոսքից հետ կանգնելուց, կամ խոսքի ու գործի հակասությունից: Ի վերջո, կա՞ մեկը, որ մոռացել է ՀՅԴ-ի հրապարակած հայտնի յոթ կետերը, որոնց ամբողջական կատարումն էր համարվում ցանկացած կոալիցիայի նախապայմանը, դրանք չէին կատարվել առնվազն մեկ կետով՝ հայ-թուրքական արձանագրությունները չեղարկելու որոշումով չէ՞ որ կայացավ օրերս, սակայն դա չխանգարեց, որ ՀՅԴ-ն կոալիցիա կազմի ՀՀԿ-ի հետ: Անի Սահակյան

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye Աշխարհի 3 ամենահզոր միջուկային տերությունների առաջնորդները պետք է խոսեն միմյանց հետ․ Ռուբիո Ո՞վ է ստանալու Ոսկե գնդակը․ աշխարհում միայն մեկ մարդ գիտի 2026 թվականի դափնեկրի անունը Ռուսաստանի բանակը վերահսկողության տակ է վերցրել Զապորոժիեի մարզի Տիմոշևկա բնակավայրը. ՊՆ Ալիևին ու Էրդողանին մեր պատասխանը. Արամ Համբարյան ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքով Հայաստանի համար գազի գինը կարող է աճել 69%-ով Ո՞վ է որոշում, թե քաղաքական որ ուժն է ժողովրդավարական, իսկ որը՝ հակաժողովրդավարական. Սուրենյանց Հոր և որդու կալանավորումը հայի գեն չէ․ վստահ եմ՝ սրա միջով էլ կանցնենք՝ արժանապատվորեն․ Զառա Բադալյան ԵԱՏՄ երկրները կարող են Միությանը Հայաստանի անդամակցությունը կասեցնելու մասին որոշում ընդունել Մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ՝ հայ ժողովուրդը քրիստոնեական իր հավատքով ու լավատեսությամբ հաղթահարել է դարերի փորձությունները. Վեհափառ Հայրապետ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ են պահում քաղաքական խնդիր լուծելու նպատակով․ Մեսրոպ Մանուկյան Էրդողանը ճնշում է զգում Թրամփի կողմից Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու հարցում․ Forbes «TRIPP+» զարգացման հիմնադրամի տնօրենը մտադիր է Հայաստանից պղնձի մատակարարումներն ուղղել դեպի ԱՄՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am