«Անվտանգության աշխատակիցները քաղաքականությունը դարձնում են վտանգավոր, ինչպես Պուտինը». Նարինե Դիլբարյան (video)
Նարինե Դիլբարյանը նշում է,որ Պուտինի վերջին հայտարարությունը միջուկային զենքի շուրջ, պատասխանն է ԱՄՆ-ի վերջին սանկցիաներին: «Կա մի բան, որին պետք է ուշադրություն դարձնել. որքան էլ ռուսական հասարակությունը միավորվում է, մեկ է ակնհայտ է՝ Ռուսաստանի հենարանը ռազմական ուժն է, իսկ տնտեսությունը չի զարգանում»: Նարինե Դիլբարյանը, նկատի ունենալով Պուտինի կենսագրությունը, այն համոզմանն է, որ անվտանգության աշխատակիցների մուտքը քաղաքականություն միշտ շատ վտանգավոր է. «Նման մարդիկ քաղաքականություն բերում են այլ մեթոդներ և այն վերածում են շատ վտանգավոր գործընթացի» : Եզրափակելով խոսքը՝ Նարինե Դիլբարյանը նշեց. «Որքան էլ Պուտինը խոսում է զենքի մասին, իրավիճակը ցույց է տալիս, որ այսօր զենքով չեն պատերազմում, պատերազմում են այլ տեխնոլոգիաներով»: Մանրամասները՝ տեսանյութում.
