Միջադեպ Վայքում. ոստիկանները կաշառք են պահանջել թմրանյութ տեղափոխող վարորդից

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, նրանց կաշառք տալու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործությունների առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 312-րդ հոդվածի 2-րդ մասով և 309-րդ հոդվածի 2-րդ մասով: Այսպես, Գյումրի քաղաքի բնակիչ Հ. Մ.-ն ահազանգել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ ԼՂՀ-ից հետ վերադառնալիս ոստիկանության Վայքի բաժնի աշխատակիցները կանգնեցրել են իր ազգականի` Գ. Մ.-ի վարած ավտոմեքենան, որի մեջ թմրամիջոց են հայտնաբերել: Վարորդին քրեական պատասխանատվության չենթարկելու դիմաց հիշյալ բաժնի ոստիկանները նրանից որպես կաշառք պահանջել են խոշոր չափերով` 241.175 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար: Կատարվում է նախաքննություն: Մյուս քրեական գործը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է Արմավիրի մարզի բնակիչ Վ. Ս.-ի հաղորդման հիման վրա: Մասնավորապես, վերջինս հայտնել է, որ 2018 թվականի փետրվարի 7-ին՝ ժամը 02:35-ի սահմաններում, Երևանում գործող «Բուգատտի» ակումբից դուրս գալու ժամանակ իրեն են մոտեցել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները, այնուհետև առանց որևէ պատճառի ոլորել են իր ձեռքերն ու նստեցրել ծառայողական ավտոմեքենան: Երբ փորձել է դուրս գալ ավտոմեքենայից, ոստիկանության ծառայողներից մեկը քաշքշել է իրեն ու հարվածել դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք: Կատարվում է նախաքննություն:

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Դատարանը կարճել է Արման Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու գործի վարույթը Գառնիկ Դանիելյանի ահազանգը․Սարսափելի վիճակ Նուբարաշենի աղբավայրում. 8 միլիոն տոննա աղբ է կուտակվել (video) Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին Պլանավորված պարտություն․ օր 25 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) Այսօր և վաղը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանումները երկար կաշխատեն Նիկոլենք խմբակային կալանավորումներ են անում․ լայքի համար թեկնածուի հորաքրոջ աղջկան դպրոցից հանում են (video) Թրամփը հերքել է իր առնչությունն Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի սահմանափակումներին Սարավանում իրանցի վարորդը «Hyundai»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին․ վիրավորը 11-ամյա երեխա է Փաշինյանը կորցնում է վերջին շանսը (video) Ստեփանավանի քաղաքապետի թեկնածուի, ավագանու 5 թեկնածուի նկատմամբ կիրառվել են կալանք ու տնային կալանք Հոգևորականների նշանակումն ու պաշտոնից ազատումը չեն կարող ենթարկվել դատարանների վերահսկողությանը Սաուդյան Արաբիայի օդանավակայաններից մեկի վրա հարձակման հետևանքով կա 1 զոհ, 8 վիրավոր 44-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ անհայտ անձը հարձակվել է իրենց տան վրա Հայտնաբերվել է համակարգչային հափշտակության, փողերի լվացման մեղադրանքով հետախուզվող 35-ամյա տղամարդը 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար. «Հրապարակ» Գեւորգ Թորոսյանի ծրագիրը դժգոհությամբ է ընդունվել իշխանական վերնախավի կողմից. «Հրապարակ» ՔՊ թիմում խոր անորոշություն է. «Հրապարակ» Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ» Վարչության պետի նշանածին են կալանավորել. «Հրապարակ» ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել Ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ» Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ» Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը Արտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am