Ովքեր են Forbes-ի «Միլիարդատերեր-2018»-ի հայազգի երեք գործարարները
Ամերիկյան Forbes հանդեսի կազմած «Միլիարդատերեր-2018» վարկանիշում աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային ցուցակում ընդգրկվել է ծագումով հայ երեք գործարար. Ռուսաստանում գործունեություն ծավալող «Մագնիտ» ցանցի հիմնադիր, «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի նախագահ Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) 4 միլիարդ դոլար կարողությամբ զբաղեցնում է 550-րդ հորիզոնականը, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ Սամվել Կարապետյանը 3,7 միլիարդ դոլար կարողությամբ ընդգրկվել է 606-րդ հորիզոնականում: 2,7 մլրդ դոլար կարողությամբ արգենտինահայ գործարար, Հայաստանի ազգային հերոս Էդուարդո Էռնեկյանը զբաղեցնում է 887-րդ տեղը: «Միլիարդատերեր 2018» վարկանիշի առաջատարներն են Amazon-ի սեփականատեր Ջեֆ Բեզոսը (112 մլրդ դոլար), Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը (90 մլրդ դոլար) եւ ամերիկացի ներդրող Ուորեն Բաֆեթը (84 միլիարդ դոլար):
