Կարեն Կարապետյանը նշանակումներ է արել
Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Ավագ Ավանեսյանը նշանակվել է Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ։Վարչապետի մեկ այլ որոշմամբ Տիգրան Խաչատրյանը նշանակվել է Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի առաջին տեղակալ՝ ազատվելով Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնից։
