Պահանջվում է Քոչարյանի «գլուխը». ինչո՞ւ հիմա

«Ժամանակ». «Գրությամբ դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին՝ Ռոբերտ Քոչարյանին «Մարտի 1-ի» սպանությունների գործով հարցաքննության կանչելու համար»,- այս մասին Ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ասել է ԱԺ «Ելք» խմբակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը: «Պահանջում եմ, որ Գլխավոր դատախազը միջոցներ ձեռնարկի, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը հարցաքննվի»,- ասել է Փաշինյանը: «Ելք» խմբակցության ղեկավարի դիմումը խիստ տրամաբանական է հենց Մարտի 1-ի ոճրագործության բացահայտման համատեքստում: Սակայն խիստ ուշագրավ է Փաշինյանի նախաձեռնության ժամանակը եւ ներքաղաքական համատեքստը: «Ելքը» Մարտի 1-ի թեմայով նախաձեռնել էր խորհրդարանական լսումներ, որից հետո Հանրապետական մեծամասնությունը անակնկալ պաշտպանեց այս հարցը ԱԺ օրակարգում ներառելու ընդդիմության նախաձեռնությունը: Ավելին` ԱԺ Մարտի 1-ի հարցերով զբաղվող նախկին ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը հրապարակավ հայտարարեց Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության կանչելու անհրաժեշտության մասին: Ակնհայտ էր, որ ՀՀԿ-ն նախաձեռնությունն ինչ-որ իմաստով խլեց «Ելքից». թե ինչո՞ւ հենց այս պահին Սերժ Սարգսյանին անհրաժեշտ եղավ Մարտի 1-ի «զենքն» օգտագործել Ռոբերտ Քոչարյանի դեմ` վերլուծելու միանգամայն այլ թեմա է: Ամենահավանական վարկածը թերեւս այն է, որ Սարգսյանը Մարտի 1-ի գործոնը մտադիր է օգտագործել համակարգային տրանսֆորմացիայի բազմաշերտ գործընթացում` իշխանությունը Քոչարյանի կադրերից վերջնականապես մաքրելու համար: Երբ հասարակությունը եւ ընդդիմությունը կորցրել են իրենց սուբյեկտությունը, դժվար է պատկերացնել, որ Մարտի 1-ի ոճրագործությունն ամբողջական եւ լիարժեք բացահայտման շանս ունի, ավելի շուտ ակնհայտ է, որ այն` որպես համակարգաստեղծ գործոն, ծառայեցվելու է համակարգային նոր ստատուս-քվո ձեւավորելու հարցում: Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղերձն, հետեւաբար, չի կարող գոնե այս պահին նպաստել քննության օբյեկտիվությանը որակապես նոր քաղաքական իրավիճակ ստեղծել երկրում: Այն ավելի շուտ միտված է նրան, որ Սերժ Սարգսյանը զրկվի մանեւրելու հնարավորությունից եւ Ռոբերտ Քոչարյանի դրվագն օգտագործի ոչ թե ֆրագմենտալ խնդիր լուծելու, այլ` ավելի երկարաժամկետ խորքային կտրվածքով: Նիկոլ Փաշինյանն, ինչ-որ իմաստով, մեսիջ է հասցեագրել Սերժ Սարգսյանին: Ռոբերտ Քոչարյանի «գլուխը» այսօր պահանջում են ոչ միայն հասարակության եւ ընդդիմության մեծ մասը, այլ նաեւ` իշխանության շատ սեգմենտներ, որոնք ուզում են վերջապես ազատվել Մարտի 1-ի բեռից: Մարտի 1-ը Քոչարյանի վրա «դուրս գրելը» ոչ միայն էապես կփոխի իշխանության բնույթը, այլ նաեւ կսրող է որոշակի կենսունակություն հաղորդել «Ելքին»` դառնալով իշխանություն – ընդդիմություն նոր հարաբերությունների մեկնարկ: Առնվազն հարթակ կարող է ձեւավորվել իշխանության եւ ընդդիմության երկխոսության համար»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար Մինչև ե՞րբ կգործի կենսաթոշակի հետվճարի համակարգը Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ Ուշադի՛ր եղեք․ Փաշինյանի ծրագրերը խառնվել են․ արտառոց հայտարարություն արեց ու ժամկետ ասաց․ Սասունյան (video) Դատարանը կարճել է Արման Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու գործի վարույթը Գառնիկ Դանիելյանի ահազանգը․Սարսափելի վիճակ Նուբարաշենի աղբավայրում. 8 միլիոն տոննա աղբ է կուտակվել (video) Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին Պլանավորված պարտություն․ օր 25 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) Այսօր և վաղը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանումները երկար կաշխատեն Նիկոլենք խմբակային կալանավորումներ են անում․ լայքի համար թեկնածուի հորաքրոջ աղջկան դպրոցից հանում են (video) Թրամփը հերքել է իր առնչությունն Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի սահմանափակումներին Սարավանում իրանցի վարորդը «Hyundai»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին․ վիրավորը 11-ամյա երեխա է Փաշինյանը կորցնում է վերջին շանսը (video) Ստեփանավանի քաղաքապետի թեկնածուի, ավագանու 5 թեկնածուի նկատմամբ կիրառվել են կալանք ու տնային կալանք Հոգևորականների նշանակումն ու պաշտոնից ազատումը չեն կարող ենթարկվել դատարանների վերահսկողությանը Սաուդյան Արաբիայի օդանավակայաններից մեկի վրա հարձակման հետևանքով կա 1 զոհ, 8 վիրավոր 44-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ անհայտ անձը հարձակվել է իրենց տան վրա Հայտնաբերվել է համակարգչային հափշտակության, փողերի լվացման մեղադրանքով հետախուզվող 35-ամյա տղամարդը 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար. «Հրապարակ» Գեւորգ Թորոսյանի ծրագիրը դժգոհությամբ է ընդունվել իշխանական վերնախավի կողմից. «Հրապարակ» ՔՊ թիմում խոր անորոշություն է. «Հրապարակ» Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ» Վարչության պետի նշանածին են կալանավորել. «Հրապարակ» ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am