Սերժ Սարգսյանը որոշել է թաքուն-թաքուն դառնալ վարչապետ

Հայկական ժամանակ օրաթերթը գրում է. Հանրապետական բարձր մակարդակի մի շարք գործիչներ շարունակաբար հայտնում են «իրենց անձնական տեսակետն» առ այն, որ Սերժ Սարգսյանն իր անցած ուղիով, առկա հմտություններով և կարողություններով ուղղակի անփոխարինելի է երկրի ղեկավարի պաշտոնում: Նրանք միաժամանակ նշում են, որ ՀՀԿ շրջանակներում վարչապետի թեկնածուի հարցը դեռ չեն քննարկել: Թեև նրանց բոլորի թեկնածուն նույնն է՝ Սերժ Սարգսյանը, սակայն տարբեր են մոտեցումները: Մոտեցումներից մեկն այն է, որ ներկա մարտահրավերներին ծանոթ է և կարող է դիմագրավել միայն Սերժ Սարգսյանը: Մասնավորապես Մանվել Գրիգորյանը մարտի 5-ին Ծիծեռնակաբերդում իր լիարժեք աջակցությունը հայտնեց Սերժ Սարգսյանի վարչապետի թեկնածությանը, նշելով որ Սարգսյանն իր համար անփոխարինելի է: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը դեռևս փետրվարի 11-ին ասել էր, որ Սերժ Սարգսյանին տրվող քաղաքական գնահատականները՝ հատկապես անվտանգային և արտաքին քաղաքական ուղղություններին, «հիմնված են բացառապես ոլորտային հաջողությունների վրա»: Նա նաև նշել էր «տեսանելի այլընտրանքի բացակայության» մասին: Ինչ վերաբերվում է Սերժ Սարգսյանի անփոխարինելիությանը, ապա արդեն մարտի 3-ին ՀՀԿ փոխնախագահը հայտարարեց, որ այդ «թեզը բացարձակ կապ չունի պաշտամունքային ընկալումների հետ»:  Ուշագրավ է, որ Աշոտյանը, անդրադառնալով հասարակական հնարավոր բողոքին, չի բացառում, որ «տասնյակ հազարավոր մարդիկ... քաղաքական լուծումներին այդ ժամանակահատվածում համաձայն չեն լինի եւ կարող են օրենքով իրենց բողոքն արտահայտել»: Այս հարցում փոքր- ինչ տարբերվում է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի կարծիքը: Ընդդիմության օրակարգը՝ թույլ չտալ Սերժ Սարգսյանի վարչապետացումը,  նա համարում է կեղծ: Իսկ Սերժ Սարգսյանի վարչապետացման հարցով կիսում է նշված կուսակիցների կարծիքը: 2014 թ. էլ Սերժ Սարգսյանի արած հայտարարոթյունը, թե ինքը Սահմանադրական բարեփոխումներից հետո կառավարման խորհրդարանական մոդելի անցնելու պարագայում չի հավակնի նաեւ ՀՀ վարչապետի պաշտոնին, ՀՀԿ խոսնակը մեկնաբանում է հետևյալ կերպ. «Վարչապետ ու նաև նախագահ չլինելու մասին Սերժ Սարգսյանը հայտարարել է այլ ժամանակաշրջանում և այլ իրողությունների պայմաններում»։ Հիշեցնենք՝ անցյալ շաբաթ նույն Շարմազանովը, բացատրելով, թե ինչպես կարող է քաղաքական, պետական գործիչը ասել մի բան, հետո հրաժարվել իր խոսքերից, բերեց  Չերչիլի ու դը Գոլի օրինակները, ըստ էության զուգահեռներ անցկացնելով Սերժ Սարգսյանի եւ համաշխարհային այս երկու պատմական լիդերների միջեւ: Սա մի քիչ տարօրինակ է, որովհետեւ Շարմազանովը, օրինակ, լավ գիտակցում է, որ ինքը դեռ շատ հացուպանիր պետք է ուտի, որ Սերժ Սարգսյանի մակարդակի քաղաքական գործիչ դառնա: Այս մասին նա ասել էր «Հայկական ժամանակ»-ի թղթակցին տված հարցազրույցում: Իսկ Սերժ Սարգսյանը փաստորեն Չերչիլին եւ դը Գոլին հասնելու համար հացուպանրի կարիք չունի, նա արդեն նույն մակարդակի վրա է,  ինչի համար մնում է նրան  եւ Շարմազանովին միայն շնորհավորել: Ու քանի որ ՀՀԿ-ի շարքերում Սերժ Սարգսյանը միակն է, որ նման կալիբրի գործիչների հետ ոտք է մեկնում, ապա ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն, ըստ ՀՀԿ խոսնակի անձնական կարծիքի, նա էլ պետք է լինի: Եվ այնուամենայնիվ Շարմազանովը  «Ազատության» եթերում ասում էր,  որ դա իր կարծիքն է, իսկ ՀՀԿ-ում հարցը կքննարկեն ապրիլի 9-ից հետո եւ մեկ շաբաթվա ընթացքում որոշում կկայացնեն: Դա փոքր- ինչ հակասության մեջ է մտնում ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանի կարծիքի հետ, ըստ որի՝ մինչև ապրիլի 9-ը Դաշնակցությունը «ներքին կարգով» տեղյակ կլինի, թե ով է կոալիցիայի թեկնածուն: Այս մասին Արմեն Ռուստամյանն ասաց երեկ առավոտյան ԱԺ ճեպազրույցների ժամանակ: Նա ասաց, որ իրենք ներքին կարգով տեղյակ կլինեն, թե ով է լինելու ՀՀԿ-ի թեկնածուն, սակայն պաշտոնապես հարցը կքննարկեն ապրիլի 9-ից հետո: Եթե ՀՀԿ-ում հարցը քննարկելու են միայն ապրիլի 9-ից հետո, ինչպե՞ս է մինչեւ այդ կոալիցիոն գործընկերը ներքին կարգով տեղյակ լինելու:   Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 6-ի համարում:

դիտվել է 69 անգամ
Լրահոս
Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար Մինչև ե՞րբ կգործի կենսաթոշակի հետվճարի համակարգը Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ Ուշադի՛ր եղեք․ Փաշինյանի ծրագրերը խառնվել են․ արտառոց հայտարարություն արեց ու ժամկետ ասաց․ Սասունյան (video) Դատարանը կարճել է Արման Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու գործի վարույթը Գառնիկ Դանիելյանի ահազանգը․Սարսափելի վիճակ Նուբարաշենի աղբավայրում. 8 միլիոն տոննա աղբ է կուտակվել (video) Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին Պլանավորված պարտություն․ օր 25 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) Այսօր և վաղը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանումները երկար կաշխատեն Նիկոլենք խմբակային կալանավորումներ են անում․ լայքի համար թեկնածուի հորաքրոջ աղջկան դպրոցից հանում են (video) Թրամփը հերքել է իր առնչությունն Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի սահմանափակումներին Սարավանում իրանցի վարորդը «Hyundai»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին․ վիրավորը 11-ամյա երեխա է Փաշինյանը կորցնում է վերջին շանսը (video) Ստեփանավանի քաղաքապետի թեկնածուի, ավագանու 5 թեկնածուի նկատմամբ կիրառվել են կալանք ու տնային կալանք Հոգևորականների նշանակումն ու պաշտոնից ազատումը չեն կարող ենթարկվել դատարանների վերահսկողությանը Սաուդյան Արաբիայի օդանավակայաններից մեկի վրա հարձակման հետևանքով կա 1 զոհ, 8 վիրավոր 44-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ անհայտ անձը հարձակվել է իրենց տան վրա Հայտնաբերվել է համակարգչային հափշտակության, փողերի լվացման մեղադրանքով հետախուզվող 35-ամյա տղամարդը 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար. «Հրապարակ» Գեւորգ Թորոսյանի ծրագիրը դժգոհությամբ է ընդունվել իշխանական վերնախավի կողմից. «Հրապարակ» ՔՊ թիմում խոր անորոշություն է. «Հրապարակ» Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ» Վարչության պետի նշանածին են կալանավորել. «Հրապարակ» ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am