Շրջապատիդ մեռնեմ...

Ազգային ժողովում Հայաստանի չորրորդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի առաջին բեմելից հետո դժվար ու նաեւ վտանգավոր է պատկերացնելը, թե ինչպես է այլեւս ՀՀ նախագահ Արմեն Սագսյանը ոչ ստանդարտ իրավիճակներում իրեն դրսեւորելու: Տխուր, տաղտկալի, առանց գրամ հումորի, առանց կրակի, սառը հայացքով ու նույնպիսի ձայնով նա չորս-հինգ ժամ Ազգային ժողովի ամիբիոնից ուղեղ սղոցեց: Տպավորություն էր, թե Արմեն Սարգսյանը մի քանի նախադասությունից ու արտահայտությունից այլ բան ընդունակ չէր արտաբերելու, ավելին, նա ասես չիպավորված ու մտքի ճկունության բացակայությամբ նույն արտահայտություններն  էր հնչեցնում, երբ ընդդիմադիր պատգամավորները տարբեր ձեւակերպումներով փորձում էին նրանից ստանալ իր քաղաքացիության հարցի վերաբերյալ սպառիչ պատասխան: Նրա դեմքին մի անբովանդակ ժպիտ էր քարացել ու որեւէ հարց նշույլ անգամ չէր փոխում դեմքի արտահայտությունը: Արմեն Սսարգսյանին այնքան խորթ էր այդ իրականությունը, այնքան չէին հուզում ընդդիմադիրների հարցերը ու այնպես կուզեր նա վայրկյան առաջ հեռանալ այդ բեմից, չէ՞ որ նրան չէր հուզում ոչ մի ելույթ, ոչ ծաղր, ոչ անարգանք, ոչ հեգնանք, նա եկել է իր կենսագրության մեջ կերտելու մի նոր էջ՝  ՀՀ նախագահի տիտղոս, ու թվում է՝  իր համար ոչինչ կարեւոր չէ, ոչ լիազորություն, ոչ կշիռ, մինչ նա կզբաղեցնի այդ պաշտոնը, հազար ու մի օրենքով խլում են նախագահի լիազորությունները, տալիս են վարչապետին, իսկ Արմեն Սարգսյանը օլիմպիական հանդարտությամբ լռում է ու հակառակ հայտարարություններ անում, տպավորություն է, որ նրան եթե լոկ մի փոքրիկ սենյակ էլ տային, ինքն  անխոնջ ու անտրտունջ համաձայնելու էլ կրել թագը թագուհու, թեկուզ հայկական: Արմեն Սարգսյանի փառասիրությունը այնքան մեծ է, որ նա ՝ իբր լինելով ուսյալ ու կրելով եվրոպական արժեհամակարգը, մի քանի դրվագներով խախտեց Սահմանադրությունը այդ պաշտոնին տիրանալու համար: Մինչդեռ, իշխանությունը սույն երեւելիի թեկնածությունը ներկայացնելիս ուղիղ եւ անուղղակի  ավետում էր, թե Հայաստանին մի նոր փրկիչ է գալիս՝ ուսյալ, գործող իշխանության արժեհամակարգից դուրս, եւ որ ամենակարեւորն է հակակշիռ Ռուսաստանին, քանզի Արմեն Սարգսյանին ներկայացնում էին Արեւմուտքի ներկայացուցչի, որը հզոր կապեր ունի եվրոպական հզոր տերությունների եւ, հատկապես, Մեծ Բրիտանիայի բարձրաստիճան երեւելիների հետ: Սակայն Արմեն Սարգսյանի կերպարի եւ նրա կապերի ու առհասարակ հեղինակության մասին փչած միֆը պայթեց շատ շուտ: Արմեն Սարգսյանն իր պահվածքով ցույց տվեց, որ մեկն է գործող օրինախախտ իշխանության ներկայացուցիչներից, որը հանուն փառքի թքած ունի Մայր օրենքի  վրա: Նրա իրական կերպարի բացահայտվեց նաեւ ընտրվելուց հետո: Դեռ չընտրված արեւմտամետ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ հղեց Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը, Հայաստանի իշխանությունների <<պապան>>, առանց որի դաբրոյի Հայաստանում ոչ միայն իշխանություն չի փոխվում, այլեւ շարքային նախարար: Սարգսյանին շնորհավորողների թիվը դեռ ստվար չէ: Նրանց շարքում է Ղազախստանի նախագահը, նախագահի պաշտոնական էջի փոխանցմամբ, նա անձամբ իր, ինչպես նաև Ղազախստանի ժողովրդի անունից շնորհավորել է Արմեն  Սարգսյանին: «Համոզված եմ, որ ձեր  մասնագիտական հմտություններն ու կյանքի փորձը թույլ կտան բարեկամ Հայաստանին  հասնել նոր հաջողությունների՝ դինամիկ զարգացման ճանապարհին»,-նշել է նա: Շնորհավորական հեռագիր է ուղարկել նաեւ Բելոռուսի նախագահը.«Իր կամարտահայտությամբ Հայաստանի խորհրդարանն աջակցեց երկրի՝ կայունությանն ու տնտեսական զարգացման քաղաքականությանը: Համոզված եմ, որ Ձեր փորձն ու  հեղինակությունը կնպաստեն հայ-բելառուսական հարաբերությունների խորացմանը, որոնք հիմնված են վստահության, հարգանքի ու մեր ժողովուրդների բարեկամության վրա»,-ասված է շնորհավորական խոսքում: Լուկաշենկոն Արմեն Սարգսյանին մաղթել է  ամուր առողջություն, երջանկություն ու հաջողություններ պետական պատասխանատու գործում: Ասել է թե Պուտինի արբանյակներն են միայն շնորհավորել հզոր կապեր ունեցող Արմեն Սարգսյանին, միակ բացառությունը թերեւս Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն շնորհավորանքն է: Մինչդեռ սպասելի էր, որ Արմեն Սարգսյանին պետք է առաջինը շնորհավորեր արքայազնը, որի եւ մեր նախագահի կապի մասին Հայաստանում արդեն լեգենդներ են հյուսվում, իսկ իրականությունը բոլորովին այլ է, որին նայելիս չես կարող չասել՝ մեռնեմ շրջապատիդ: Անի Սսահակյան

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye Աշխարհի 3 ամենահզոր միջուկային տերությունների առաջնորդները պետք է խոսեն միմյանց հետ․ Ռուբիո Ո՞վ է ստանալու Ոսկե գնդակը․ աշխարհում միայն մեկ մարդ գիտի 2026 թվականի դափնեկրի անունը Ռուսաստանի բանակը վերահսկողության տակ է վերցրել Զապորոժիեի մարզի Տիմոշևկա բնակավայրը. ՊՆ Ալիևին ու Էրդողանին մեր պատասխանը. Արամ Համբարյան ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքով Հայաստանի համար գազի գինը կարող է աճել 69%-ով Ո՞վ է որոշում, թե քաղաքական որ ուժն է ժողովրդավարական, իսկ որը՝ հակաժողովրդավարական. Սուրենյանց Հոր և որդու կալանավորումը հայի գեն չէ․ վստահ եմ՝ սրա միջով էլ կանցնենք՝ արժանապատվորեն․ Զառա Բադալյան ԵԱՏՄ երկրները կարող են Միությանը Հայաստանի անդամակցությունը կասեցնելու մասին որոշում ընդունել Մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ՝ հայ ժողովուրդը քրիստոնեական իր հավատքով ու լավատեսությամբ հաղթահարել է դարերի փորձությունները. Վեհափառ Հայրապետ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ են պահում քաղաքական խնդիր լուծելու նպատակով․ Մեսրոպ Մանուկյան Էրդողանը ճնշում է զգում Թրամփի կողմից Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու հարցում․ Forbes «TRIPP+» զարգացման հիմնադրամի տնօրենը մտադիր է Հայաստանից պղնձի մատակարարումներն ուղղել դեպի ԱՄՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am