Կառավարությունը ներդրումների թիվն ավել է գրել. Հրանտ Բագրատյան

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.«2017-ի ԱՎԾ վիճակագրական տվյալների վերլուծությունը մտահոգում է։ Նորից դիմել են կեղծիքների։ Մի շարք մակրոտնտեսական թվեր չեն համընկնում։ Այսպես, անհասկանալի է 7,5% տնտեսական աճի պայմաններում 36 հազ. մարդու արտագաղթը։ 2017-ի դեկտեմբերին գրանցվել է 240 հազ դրամ միջին աշխատավարձ, նույն թվում մասնավոր հատվածում՝ 278 հազ դրամ։ Ի՞նչու մարդիկ դա չեն նկատում։Եվ ընդհանրապես, 2007-ի համեմատ միջին աշխատավարձն աճել է 220%-ով (3.2 անգամ) 48.2% գնաճի պայմանններում, ի՞նչու է 300 հազ մարդ լքել Հայաստանը։ Մի՞թե այդքան ապերախտ են լինում։ Կամ աշխատավարձի նման աճի պայմաններում այդ ի՞նչու է աշխատավարձի տեսակարար կշիռը ՀՆԱ-ում կտրուկ անկում ապրել։ Հիմա 2017-ի մասին։ Անշուշտ, կառավարությունը ջանքեր է թափել։ Ինչ-որ աճ կա։ Այդ մասին խոսել ենք։ Բայց պարզ մակերեսային վերլուծությունը նոր վիճակագրական խեղաթյուրումներ ու հավելագրումներ է վեր հանում։ Խոսենք ներդրումների և ՀՆԱ դեֆլյատորի մասին։Կառավարությունը դեռ տարեսկզբին հայտարարեց 850 մլն դոլար ներդրումների մասին։ Տարեվերջին հրապարակվեց փաստացի կատարողականը՝ 856.5 մլն դոլար (http://www.gov.am/u_fi…/file/documents/INVESTMENTS_28_02.pdf) կամ 415.9 մլրդ դրամ՝ իբրև ներդրումներ հիմնական կապիտալի վրա։ Սկզբից ոչ-ոք կառավարությանը չէր հավատում։ Պարզապես չէին հասկանում։ Կառավարությունը հո չէր խոստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների մասին։ Խոսքը հիմնական կապիտալի տարրերի վրա կատարվող ներդրումների մասին էր։Ի վերջո, կառավարությունը խոստացածը «կատարեց». 415,9 մլրդ դրամ։ Սակայն թիվը 2016-ի թվից պակաս էր։ Այդ տարի եղել էր 410,6 մլրդ դրամ (http://www.cisstat.ru/)։ Բայց 2017-ին 2,6 տոկոս ՍԱԳ, 3.2% արդյունաբերական և 6.7% շինարարական գների աճ կա։ Ուրեմն, 2017-ի ներդրումները զգալիորեն պակաս են 2016-ից։ Ավելացնենք նաև, որ այդ նույն ներդրումները 2015-ին եղել են 481,5, 2014-ին՝ 463.9, 2013-ին՝ 453.4, 2012-ին՝ 479.4, 2011-ին՝ 504.8, 2010-ին՝ 588.8, 2009-ին՝ 579.7, 20 2008-ին՝ 858.7 և 2007-ին՝ 671 մլրդ դրամ։ Հիմա նայենք թե հիմնական կապիտալի ի՞նչ ներդրումների հետ գործ ունենք։Կառավարության նշված կայքում թվարկած է 58 ծրագիր։ Անդրադառնանք առաջին 12-ին։ 1. «Մանկատների և խնամքի կենտրոնների վերանորոգում և հիմնանորոգում» - 0,36 մլն դոլար։ Սխալ է։ Վերանորոգումը չի կարող ներդրում լինել։ 2. «Սոցիալական ոլորտի բարեփոխումների ծրագրեր»։ 2.8 մլն դոլար։ Ներդրումներ չկան։ 3. «Բժշկական կենտրոնների վերանորոգում, սարքավորումների ձեռքբերում և նոր ծառայությունների հիմնում»։ 24.4 մլն դոլար։ Ներդրումներ են միայն սարքավորումների ձեռք բերումը։ 4. «Նոր կառուցվող մարզային լաբորատորիաների ապահովում սարքավորումներով»։ 6.9 մլն դոլար։ Ներդրում է։ 5. «Էլեկտրոնային մոնիթորինգի սարքավորումների փորձարկում ՔԿՀ պիլոտային ստորաբաժանումներում»։ 0.04 մլն դոլար։ Ներդրում է։ 6. «Քրեակատարողական հիմնարկներում էներգախնայողության միջոցառումներ իրականացում»։ 2,4 մլն դոլար։ Ներդրում չէ։ 7. «Օրենսդրության կատարելագործման և իրավական հետազոտությունների կենտրոնի ստեղծում»։ 0.09 մլն դոլար։ Պարզ չէ։ 8. «Աջակցություն Հայաստանի Կառավարությանը հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման գործում՝ ընդլայնելու օրենսդրական և կարգավորող դաշտը ազդարարների արդյունավետ պաշտպանության համակարգին աջակցելու նպատակով» դրամաշնորհային ծրագիր։ 0.04 մլն դոլար։ Ներդրում չէ։ 9. «Պահպանվող տարածքների աջակցման, ԲՀՊՏ-ների կարողությունների զարգացման ծրագրեր, «Ջերմուկ» ազգային պարկի ստեղծման ծրագիր»։ 1.6 մլն դոլար։ Ներդրում չի երևում։ 10. «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ծրագիր»։ 1 մլն դոլար։ Ներդրում չի երևում։ 11. « Քաղաքային կանաչ լուսավորության ծրագիր»։ 0.5 մլն դոլար։ Ներդրում չի երևում։ 12. «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացումը և քիմիկատների կայուն կառավարման շրջանակներում կայուն օրգանական աղտոտիչներով (POPs) աղտոտված տարածքների խնդիրների կարգավորման ծրագիր»։ 0.6 մլն դոլար։ Ներդրում չէ։ Այսպես շարունակ։ 40 մլն-ից հազիվ կեսը ներդրում լինի։ Այսպիսով, ընդհանուրի նկատմամբ մոտ 300-350 մլն դոլարի «ներդրում» է հավելագրած։ԱՎԾ մյուս քայլը ՀՆԱ դեֆլյատորն է։ 2017-ի առաջին եռամսյակում դեֆլյատորը եղել է 1.2%, երկրորդում՝ 0.4%, երրորդում՝ -0.01% և չորրորդում՝ ….6,3%։ Հայտնի հնարք. Նույն բանն ԱՎԾ-ն արել էր 2012-ին, երբ 7.2% տնտեսական աճ էր նկարել։ Այնպես որ ժողովուրդը ապերախտ չէ. եթե իրական աճ լիներ, մասսայաբար Հայաստանը չէր լքի»։

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար Մինչև ե՞րբ կգործի կենսաթոշակի հետվճարի համակարգը Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ Ուշադի՛ր եղեք․ Փաշինյանի ծրագրերը խառնվել են․ արտառոց հայտարարություն արեց ու ժամկետ ասաց․ Սասունյան (video) Դատարանը կարճել է Արման Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու գործի վարույթը Գառնիկ Դանիելյանի ահազանգը․Սարսափելի վիճակ Նուբարաշենի աղբավայրում. 8 միլիոն տոննա աղբ է կուտակվել (video) Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին Պլանավորված պարտություն․ օր 25 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) Այսօր և վաղը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանումները երկար կաշխատեն Նիկոլենք խմբակային կալանավորումներ են անում․ լայքի համար թեկնածուի հորաքրոջ աղջկան դպրոցից հանում են (video) Թրամփը հերքել է իր առնչությունն Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի սահմանափակումներին Սարավանում իրանցի վարորդը «Hyundai»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին․ վիրավորը 11-ամյա երեխա է Փաշինյանը կորցնում է վերջին շանսը (video) Ստեփանավանի քաղաքապետի թեկնածուի, ավագանու 5 թեկնածուի նկատմամբ կիրառվել են կալանք ու տնային կալանք Հոգևորականների նշանակումն ու պաշտոնից ազատումը չեն կարող ենթարկվել դատարանների վերահսկողությանը Սաուդյան Արաբիայի օդանավակայաններից մեկի վրա հարձակման հետևանքով կա 1 զոհ, 8 վիրավոր 44-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ անհայտ անձը հարձակվել է իրենց տան վրա Հայտնաբերվել է համակարգչային հափշտակության, փողերի լվացման մեղադրանքով հետախուզվող 35-ամյա տղամարդը 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար. «Հրապարակ» Գեւորգ Թորոսյանի ծրագիրը դժգոհությամբ է ընդունվել իշխանական վերնախավի կողմից. «Հրապարակ» ՔՊ թիմում խոր անորոշություն է. «Հրապարակ» Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ» Վարչության պետի նշանածին են կալանավորել. «Հրապարակ» ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am