Առեղծվածային դեպք Արարատի մարզում

Այս տարվա հունվարի 15-ին Արարատի մարզում տեղի ունեցած գողությունն այդպես էլ անասնատերերի համար մնում է անհասկանալի, քանի որ նրանք գիտեն՝ որտեղ են իրենց անասունները, ում մոտ են, սակայն չեն կարողանում ետ վերադարձնել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի բնակիչներ՝ Արման Ասատրյանի, Կարեն Հավնանյանի և Սուրեն Բաքոյանի՝ ընդհանուր հաշվով՝ 62 գլուխ ոչխարներին տիրացել է Վեդի քաղաքի բնակիչ, ոմն Դավիթը: Ֆոտոլրագրողի հետ զրույցում հուսահատ անասնատերերն ասում էին. «Հունվարի 15-ին ոչխարներին հովիվը տարել է մոտակայքում արածացնելու: Նրան է մոտեցել Դավիթը և խնդրել, որ ոչխարների մի մասը իրեն տա 2 օրով, տանի, վարկ ստանալու նպատակով խառնի իր ոչխարներին, գան, նայեն, որ վարկը հաստատեն: Իհարկե, հովիվը չի համաձայնվել, սակայն մթով եկել են և խաբեությամբ տարել: Դրանից հետո նրանք մեր մայր ոչխարները չեն վերադարձրել, բերել են Վեդիում գտնվող անասնագոմ, այնուհետև, այսպես ասած, իրենցով արել: Հովվի և այդ Դավիթի միջև պարտք ու պահանջ եղել է, սակայն դա չի նշանակում, որ հովվի պարտք գառների համար նրանք մեր մայր ոչխարներն էին տանելու: Այնուհետև մենք եկանք, պահանջեցինք, որ մեր ոչխարները ետ վերադարձնեն, սակայն մեկ ասում էին՝ Սիսիան են ուղարկել, մեկ այլ բան, այն դեպքում, երբ մենք մեր սեփական աչքերով տեսել էինք, որ դրանք Վեդիի անասնագոմում են: Այդպես գործը հասավ Ոստիկանություն, որտեղից էլ 1 ամիս հետո՝ Արարատի մարզային քննչական վարչություն: Արդեն 1 ամիս է, քննչականում է գործը, սակայն ոչ մի գործողություն չի արվում, քննիչը մեզ չի ընդունում, մեր զանգերին չի պատասխանում, դատախազն էլ ոչխարները պահ է տվել Դավիթին, որը վատ է վերաբերվում անասուններին, սատկում են»: Զրույցի ժամանակ մոտեցավ Դավիթի եղբայր Մելիքսեթը, ով չպատասխանեց ոչ մի հարցի և պահանջեց դադարեցնել նկարահանումը՝ ասելով, որ գործը քննչականում է. «Գնացեք, իրենք ձեր հարցերին կպատասխանեն»: Գյուղացիների միակ ապրուստի, օրվա սնունդ վաստակելու միջոց ոչխարները մինչև օրս գտնվում են Վեդիի այդ անասնագոմում, որը երևաց նաև լուսամուտից, սակայն նրանք այդպես էլ չգիտեն՝ ինչ է կատարվում իրականում, ով է կանգնած իրենց ոչխարներին տիրացողների թիկունքում: Նրանք խնդրեցին բարձրաստիճան իրավապահներին, որպեսզի իրենց գործին ընթացք տրվի, արդարություն հաստատվի և ոչխարները ետ վերադարձվեն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 65 անգամ
Լրահոս
Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար Մինչև ե՞րբ կգործի կենսաթոշակի հետվճարի համակարգը Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ Ուշադի՛ր եղեք․ Փաշինյանի ծրագրերը խառնվել են․ արտառոց հայտարարություն արեց ու ժամկետ ասաց․ Սասունյան (video) Դատարանը կարճել է Արման Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու գործի վարույթը Գառնիկ Դանիելյանի ահազանգը․Սարսափելի վիճակ Նուբարաշենի աղբավայրում. 8 միլիոն տոննա աղբ է կուտակվել (video) Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին Պլանավորված պարտություն․ օր 25 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) Այսօր և վաղը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանումները երկար կաշխատեն Նիկոլենք խմբակային կալանավորումներ են անում․ լայքի համար թեկնածուի հորաքրոջ աղջկան դպրոցից հանում են (video) Թրամփը հերքել է իր առնչությունն Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի սահմանափակումներին Սարավանում իրանցի վարորդը «Hyundai»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին․ վիրավորը 11-ամյա երեխա է Փաշինյանը կորցնում է վերջին շանսը (video) Ստեփանավանի քաղաքապետի թեկնածուի, ավագանու 5 թեկնածուի նկատմամբ կիրառվել են կալանք ու տնային կալանք Հոգևորականների նշանակումն ու պաշտոնից ազատումը չեն կարող ենթարկվել դատարանների վերահսկողությանը Սաուդյան Արաբիայի օդանավակայաններից մեկի վրա հարձակման հետևանքով կա 1 զոհ, 8 վիրավոր 44-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ անհայտ անձը հարձակվել է իրենց տան վրա Հայտնաբերվել է համակարգչային հափշտակության, փողերի լվացման մեղադրանքով հետախուզվող 35-ամյա տղամարդը 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար. «Հրապարակ» Գեւորգ Թորոսյանի ծրագիրը դժգոհությամբ է ընդունվել իշխանական վերնախավի կողմից. «Հրապարակ» ՔՊ թիմում խոր անորոշություն է. «Հրապարակ» Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ» Վարչության պետի նշանածին են կալանավորել. «Հրապարակ» ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am