Ռուսաստանի նախագահի կոմունիստ թեկնածուն սկանդալի կենտրոնում է հայտնվել

Ռուսաստանի նախագահի ընտրություններին մնացել է երկու շաբաթ, և դրանց շուրջ նոր սկանդալ է հասունացել, որի կենտրոնում կոմունիստների թեկնածու Պավել Գրուդինինն է՝ այս ընտրությունների թերևս ամենասկանդալային և իշխանությունների համար ամենաանցանկալի թեկնածուն, ում վարկանիշը, տարբեր տվյալների համաձայն, օրեցօր աճում է։ Երեկ Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Կինեևը ասել է, թե Գրուդինինը նախագահի թեկնածու գրանցվելու համար ներկայացրած փաստաթղթերում չի հայտարարել շվեյցարական բանկերում իր 11 հաշիվների մասին, որտեղ դեկտեմբերի 31-ի տվյալներով՝ կար ընդհանուր առմամբ 1 միլիոն դոլարի գումար ու 5․5 կիլոգրամ ոսկի։ Ռուսաստանի օրենքները պահանջում են, որ նախագահի թեկնածուն չունենա արտասահմանյան հաշիվներ։ Պավել Գրուդինինը հայտարարել էր, որ փակել է իր երկու հաշիվները շվեյցարական բանկում։ Իսկ Ռուսաստանի հարկային ծառայությունը պարզել է, որ Գրուդինինը չի հայտարարել ևս 11 հաշվների մասին։ Արդեն երկու օր է՝ ռուսական լրատվամիջոցների հիմնական թեմաներից մեկը Գրուդինինի 1 միլիոն դոլարն ու 5․5 կիլոգրամ ոսկին են։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մեկ այլ անդամ՝ Նիկոլայ Բուլաևը հայտարարել է, որ հանձնաժողովը մտադիր չէ դիմել Գերագույն դատարան Գրուդինինին ընտրություններից հանելու համար։ Կոմունիստական կուսակցության քարտուղար Սերգեյ Օբուխովը «հիմարություն» է որակել արտասահմանյան հաշիվների մասին տեղեկությունը և ասել է, որ ընտրություններից հետո իշխանությունները կհայտարարեն, թե տեղեկությունը չի հաստատվել, և նման հաշիվներ չկան։ Ինքը՝ Գրուդինինը, շվեյցարական հաշիվների մասին տեղեկությունը սուտ է որակում: «Սա հերթական անհիմն սենսացիան է: Արդեն երրորդ անգամ պատմում են նույն պատմությունը։ Արդեն ծիծաղելի չէ, պարոնա՛յք։ Ես ոչինչ չեմ թաքցրել։ Պարզապես ինչ-որ մեկին անհանգստացնում է ընդդիմադիր գործչի բարձր վարկանիշը»,-«Էխո Մոսկվի» ռադիոկայանի իր բլոգում գրել է նա։ Պավել Գրուդինինին այսօր քարկոծում են ռուսական հեռուստաընկերությունները, իշխանամետ թերթերն ու բլոգերները։ Քաղաքագետ Դմիտրի Օրեշկինը այսպես է բացատրում Գրուդինինի հաջողությունը՝ բարձր վարկանիշը․ «Այսօր ռուսաստանցիների մոտ հստակ կա արդարության պահանջ, և այն մարդիկ, որ ունեն ձախ հայացքներ, այսինքն՝ սոցիալ-դեմոկրատական, որ կարոտում են Սովետական Միությունը, այդ մարդիկ պատրաստ են այսօր իրենց ձայնը տալ ցանկացած նման թեկնածուի, այսինքն՝ Գրուդինինի պես թեկնածուն շուրջ 40 տոկոս ստանալու բոլոր շանսերն ունի»։ Ռուսաստանում թեկնածուների վարկանիշների մասին տվյալներ հրապարակում է միայն Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնը, և այդ կենտրոնի տվյալների համաձայն՝ Գրուդինինը ունի մոտ 8 տոկոս: Իրականում, պնդում են փորձագետները, Գրուդինինի վարկանիշը մի քանի անգամ ավելի բարձր է: Թեև Պավել Գրուդինինը կոմունիստների թեկնածուն է, իրականում նա պարզապես հաջողակ բիզեսմեն է, մեկ այլ հաջողակ բիզնեսմեն՝ Ադրբեջանի նախագահի նախկին խնամի Արազ Աղալարովի բիզնես գործընկերը: Տարբեր տվյալների համաձայն՝ Գրուդինինը Աղալարովին պատկանող՝ Ռուսաստանում ամենամեծ «Վեգաս» առևտրա-ժամանցային կենտրոնի բաժնետոմսերի 10 տոկոսի սեփականատերն է։ Գրուդինինն իրեն համարում է նախևառաջ գյուղատնտես, և պաշտոնապես նա Լենինի անվան սովխոզի տնօրենն է։ Բանն այն է, որ այդ սովխոզը Մոսկվայի անմիջապես հարևանությամբ է, և սովխոզի հաջողության աղբյուրը, տարբեր ուսումնասիրությունների տվյալների համաձայն, ոչ թե ելակն ու կաթն են, այլ շատ թանկ մերձմոսկովյան հողը, որը Գրուդինինը կա՛մ վարձով է տալիս, կա՛մ վաճառում: Ինքը՝ նախագահի թեկնածուն, այս տեղեկությունը, ի դեպ, չի հերքում։ Հավելենք՝ Գրուդինինը հետևել է գործող նախագահ Վլադիմիր Պուտինի օրինակին և նույնպես չի մասնակցում նախընտրական հեռուստաբանավեճերին։ Ռուսաստանի նախագահի ընտրությունները մարտի 18-ին են, թեկնածուները 8-ն են։ Փորձագետների տվյալներով՝ Պուտինը հաղթելու է այս ընտրությունների արդեն առաջին փուլում։ Լիբերալ դաշտը ներկայացնող Գրիգորի Յավլինսկու և Քսենիա Սոբչակի վարկանիշները մեկ տոկոսի սահմաններում են, եթե հավատանք Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնին։ Փորձագետները նաև համոզված են, որ Պավել Գրուդինինի իրական նպատակն է աշնանը հաղթել Մոսկվայի մարզի նահանգապետի ընտրություններին: Ազատություն

դիտվել է 84 անգամ
Լրահոս
Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար Մինչև ե՞րբ կգործի կենսաթոշակի հետվճարի համակարգը Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ Ուշադի՛ր եղեք․ Փաշինյանի ծրագրերը խառնվել են․ արտառոց հայտարարություն արեց ու ժամկետ ասաց․ Սասունյան (video) Դատարանը կարճել է Արման Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու գործի վարույթը Գառնիկ Դանիելյանի ահազանգը․Սարսափելի վիճակ Նուբարաշենի աղբավայրում. 8 միլիոն տոննա աղբ է կուտակվել (video) Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին Պլանավորված պարտություն․ օր 25 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) Այսօր և վաղը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանումները երկար կաշխատեն Նիկոլենք խմբակային կալանավորումներ են անում․ լայքի համար թեկնածուի հորաքրոջ աղջկան դպրոցից հանում են (video) Թրամփը հերքել է իր առնչությունն Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի սահմանափակումներին Սարավանում իրանցի վարորդը «Hyundai»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին․ վիրավորը 11-ամյա երեխա է Փաշինյանը կորցնում է վերջին շանսը (video) Ստեփանավանի քաղաքապետի թեկնածուի, ավագանու 5 թեկնածուի նկատմամբ կիրառվել են կալանք ու տնային կալանք Հոգևորականների նշանակումն ու պաշտոնից ազատումը չեն կարող ենթարկվել դատարանների վերահսկողությանը Սաուդյան Արաբիայի օդանավակայաններից մեկի վրա հարձակման հետևանքով կա 1 զոհ, 8 վիրավոր 44-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ անհայտ անձը հարձակվել է իրենց տան վրա Հայտնաբերվել է համակարգչային հափշտակության, փողերի լվացման մեղադրանքով հետախուզվող 35-ամյա տղամարդը 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար. «Հրապարակ» Գեւորգ Թորոսյանի ծրագիրը դժգոհությամբ է ընդունվել իշխանական վերնախավի կողմից. «Հրապարակ» ՔՊ թիմում խոր անորոշություն է. «Հրապարակ» Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ» Վարչության պետի նշանածին են կալանավորել. «Հրապարակ» ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am