Բացառիկ տեսանյութեր՝ Երևանում տեղի ունեցած 7 ավտոմեքենաների խոշոր ու շղթայական ավտովթարից

Տեսանյութ՝ Երևանում մարտի 3-ին տեղի ունեցած խոշոր ու շղթայական ավտովթարից, երբ Կոմիտաս պողոտայի և Գրիբոյեդով փողոցների խաչմերուկում բախվել էին 7 տրանսպորտային միջոց, իսկ մեկ այլ ավտոմեքենա էլ, ով «գոնկավատ էր եղել» վթարում հայտնված Mercedes-ի հետ, դիմել էր փախուստի։ Shamshyan.com-ի հաղորդմամբ‚ պարզվել է՝ Mercedes մակնիշի 39 GG 039 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի բնակիչ, 21-ամյա Կարեն Թադևոսյանը, Volkswagen մակնիշի 78 MN 008 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի բնակիչ, 32-ամյա Վահան Հովհաննիսյանը, Daewoo մակնիշի 25 ՍՍ 403 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի 16 թաղամասի բնակիչ, 45-ամյա Գարեգին Առաքելյանը: Mercedes մակնիշի 86 PP 868 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Հ. Էմին փողոցի բնակիչ, 26-ամյա Րաֆֆի Պետրոսյանը, Toyota մակնիշի 15 ԼX 015 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի բնակիչ, 29-ամյա Արմեն Հարությունովը, Toyota մակնիշի 35 NR 324 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Զ. Քանաքեռցու փողոցի բնակիչ, 29-ամյա Գոռ Մանուկյանը, Mitsubishi մակնիշի 34 CQ 720 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Բաղրամյան 2-րդ նրբանցքի բնակիչ, 28-ամյա Գոռ Գրիգորյանը: Վթարի հետևանքով Գ. Գրիգորյանը, ուղևոր, Երևանի բնակիչ, 24-ամյա Սերգեյ Բոյաղչյանը տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ Mercedes-ի վարորդ Կ. Թադևոսյանը՝ «Նաիրի» բժշկական կենտրոն: 3 հոգի, ովքեր տեղափոխվել էին հիվանդանոցներ, հրաժարվել են բժշկական օգնությունից և գնացել են տուն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Կ, Թադևոսյանը աշխատում է «Կաբինետ» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն, Toyota-ի վարորդ Ա. Հարությունովը աշխատում է «Ա. Հարությունյան» ԱՁ-ում՝ որպես տնօրեն, վարորդներից Գ. Գրիգորյանը աշխատում է «ԹԵԼ-ՍԵԼ» ՍՊԸ-ում՝ որպես զարգացման մենեջեր: Ըստ Ոստիկանության ստացած օպերատիվ տվյալների՝ վթարի մեղավորները եղել են Mercedes մակնիշի 39 GG 039 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Կ. Թադևոսյանը, ով մեկ այլ ռուսական համարանիշներով ավտոմեքենայի վարորդի հետ «»գոնկավատ են» եղել, ինչից հետո տեղի է ունեցել խոշոր ու շղթայական ավտովթարը: Ռուսական համարանիշներով ավտոմեքենայի վարորդը դիմել է փախուստի: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ առեղծվածային ռուսական համարանիշներով ավտոմեքենայի վարորդին և նրա ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար Մինչև ե՞րբ կգործի կենսաթոշակի հետվճարի համակարգը Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ Ուշադի՛ր եղեք․ Փաշինյանի ծրագրերը խառնվել են․ արտառոց հայտարարություն արեց ու ժամկետ ասաց․ Սասունյան (video) Դատարանը կարճել է Արման Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու գործի վարույթը Գառնիկ Դանիելյանի ահազանգը․Սարսափելի վիճակ Նուբարաշենի աղբավայրում. 8 միլիոն տոննա աղբ է կուտակվել (video) Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին Պլանավորված պարտություն․ օր 25 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) Այսօր և վաղը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանումները երկար կաշխատեն Նիկոլենք խմբակային կալանավորումներ են անում․ լայքի համար թեկնածուի հորաքրոջ աղջկան դպրոցից հանում են (video) Թրամփը հերքել է իր առնչությունն Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի սահմանափակումներին Սարավանում իրանցի վարորդը «Hyundai»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին․ վիրավորը 11-ամյա երեխա է Փաշինյանը կորցնում է վերջին շանսը (video) Ստեփանավանի քաղաքապետի թեկնածուի, ավագանու 5 թեկնածուի նկատմամբ կիրառվել են կալանք ու տնային կալանք Հոգևորականների նշանակումն ու պաշտոնից ազատումը չեն կարող ենթարկվել դատարանների վերահսկողությանը Սաուդյան Արաբիայի օդանավակայաններից մեկի վրա հարձակման հետևանքով կա 1 զոհ, 8 վիրավոր 44-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ անհայտ անձը հարձակվել է իրենց տան վրա Հայտնաբերվել է համակարգչային հափշտակության, փողերի լվացման մեղադրանքով հետախուզվող 35-ամյա տղամարդը 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար. «Հրապարակ» Գեւորգ Թորոսյանի ծրագիրը դժգոհությամբ է ընդունվել իշխանական վերնախավի կողմից. «Հրապարակ» ՔՊ թիմում խոր անորոշություն է. «Հրապարակ» Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ» Վարչության պետի նշանածին են կալանավորել. «Հրապարակ» ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am