Որքան են կազմել ճգնաժամերի կարգավորման ծախսերը վերջին 10 տարում
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը՝ Գլխավոր ասամբլեային ներկայացնելով իր «Խաղաղաշինությունը եւ խաղաղության պահապնումը» զեկույցը հայտնել է,որ միջազգային հանրակցությունը վերջին տասը տարում 233 միլիարդ դոլար է ծախսել ճգնաժամ ապրող երկրներում մարդասիրական եւ խաղաղապահ գործունեության, ինչպես նաեւ փախստականների ընդունման համար: Գուտերիշը երկրներին կոչ է արել հակամարտությունների հակազդման մարտավարությունից անցնելու նոր մոտեցման, որը նախատեսում է ճգնաժամային իրավիճակների կանխման ժամանակին արված քայլեր:
Նա հիշեցրել է 2005 թվականին ՄԱԿ-ի Խաղաղաշինության հիմնադրամի ստեղծման մասին, որը ֆինանսավորում է ճգնաժամերի շեմին հայտնված երկրների կայունացման ջանքերը: Այս պահին հիմնադրամի կանոնադրական կապիտալը կազմում է 250 միլիոն դոլար, եւ Գուտերիշը պետություններին կոչ է արել կրկնապատկելու այդ գումարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
