Դավադրությունը մոտենում է ավարտին.մանրամասնում է Ալեք Ենիգոմշյանը

Խոսելով հանրահավաքների օրակարգի և գաղափարի մասին, «Հանուն Հայաստան պետության» ճակատի նախաձեռնող խմբի անդամ Ալեք Ենիգոմշյանը «Փաստ»-ի հետ զրույցում նախ նշեց, որ «Հայկական վերածնունդ» սփյուռքյան կառույցը միացել է «Հանուն Հայաստան պետության» ճակատին:
Նա ընդգծեց՝ պարզ է, որ քաղաքացիների համար գաղտնիք չէ երկրում տիրող իրավիճակն ու այն, թե իշխանության հավերժացումն այդ առումով ինչ է խոստանում:
 «Սա գաղտնիք չէ և բացահայտելու խնդիր չկա: Բայց այդ ամենը քաղաքական համատեքստում ներկայացնելու խնդիր կա. համատեղ ուժերով պետք է փորձել կանխել իշխանության հավերժացման փորձն ու դրանով շարժել երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու քարը: Մենք բաց ենք Հայաստանում գործող և իրենց ընդդիմադիր համարող բոլոր ուժերի առաջ:
Մենք կարող ենք որոշակի հարցերում տարբեր դիրքորոշումներ ունենալ, բայց մենք բաց ենք բոլոր այն ուժերի առաջ, որոնք ամենաէական հարցերի շուրջ հստակ դիրքորոշում ունեն: Ամենաէական հարցերի մեջ է համակարգի փոփոխությունը, նաև իշխանության հավերժացման փորձերի կանխումը: Եթե այս հարցերի շուրջ համախոհություն կա, թող հանրահավաքի ժամանակ բոլորը ներկա լինեն: Այստեղ առաջնահերթության խնդիր չկա: Եթե «Հանուն Հայաստան» պետության ճակատն է նախաձեռնել այս հանրահավաքը, չի նշանակում, որ եթե ուրիշները ևս մասնակցության հայտ ներկայացնեն՝ առաջինի, երկրորդի կամ երրորդի խնդիր է լինելու: Մենք բացարձակապես նման խնդիր չունենք: Մենք կարևորում ենք այսօրվա ամենաէական խնդիրների շուրջ համախմբման և համագործակցության կարևորությունը»,-ասաց նա: Իսկ թե հասարակության մոտ առկա տրամադրությունների համատեքստում ինչ արդյունք են ակնկալում, Ալեք Ենիգոմշյանը նշեց. «Մենք բոլորս գիտենք և գաղտնիք չէ, որ առնվազն մեկ տարի է՝ ինչ Հայաստանում քաղաքացիների մոտ անզորության զգացում է տիրում, և դրանից օգտվել և օգտվում է այս իշխանությունը: Այդուհանդերձ պետք է խորապես ուսումնասիրել դրա պատճառները. վարչախմբի տարբեր մանիպուլյացիաները որքանո՞վ են հասցրել այս վիճակին, կամ ինքն իրեն ընդդիմություն համարող հատվածը ժողովրդի մոտ նման տրամադրություններ առաջացնելու առումով որքանո՞վ իր մեղքի բաժինն ունի: Համենայն դեպս, անկախ նրանից, թե այդ հանրահավաքի ժամանակ մեր քաղաքացիների արձագանքն ու ներկայությունը որքան կլինի, մենք, բնականաբար, ամեն ինչ անելու ենք, որ ակտիվ մասնակցություն լինի: Մենք այլընտրանք չունենք՝ մեր երկիրն է, մեր պետությունն է, մեր ապագա սերունդների ճակատագիրն է: Մենք պարտավոր ենք միշտ մտածել այն ուղիների մասին, որոնք կարող են բեկում մտցնել այս իրավիճակում և վերստին ակտիվացնել մեր հայրենակիցներին ու քաղաքացիներին»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Դատարանը կարճել է Արման Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու գործի վարույթը Գառնիկ Դանիելյանի ահազանգը․Սարսափելի վիճակ Նուբարաշենի աղբավայրում. 8 միլիոն տոննա աղբ է կուտակվել (video) Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին Պլանավորված պարտություն․ օր 25 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) Այսօր և վաղը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանումները երկար կաշխատեն Նիկոլենք խմբակային կալանավորումներ են անում․ լայքի համար թեկնածուի հորաքրոջ աղջկան դպրոցից հանում են (video) Թրամփը հերքել է իր առնչությունն Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի սահմանափակումներին Սարավանում իրանցի վարորդը «Hyundai»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին․ վիրավորը 11-ամյա երեխա է Փաշինյանը կորցնում է վերջին շանսը (video) Ստեփանավանի քաղաքապետի թեկնածուի, ավագանու 5 թեկնածուի նկատմամբ կիրառվել են կալանք ու տնային կալանք Հոգևորականների նշանակումն ու պաշտոնից ազատումը չեն կարող ենթարկվել դատարանների վերահսկողությանը Սաուդյան Արաբիայի օդանավակայաններից մեկի վրա հարձակման հետևանքով կա 1 զոհ, 8 վիրավոր 44-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ անհայտ անձը հարձակվել է իրենց տան վրա Հայտնաբերվել է համակարգչային հափշտակության, փողերի լվացման մեղադրանքով հետախուզվող 35-ամյա տղամարդը 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար. «Հրապարակ» Գեւորգ Թորոսյանի ծրագիրը դժգոհությամբ է ընդունվել իշխանական վերնախավի կողմից. «Հրապարակ» ՔՊ թիմում խոր անորոշություն է. «Հրապարակ» Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ» Վարչության պետի նշանածին են կալանավորել. «Հրապարակ» ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել Ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ» Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ» Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը Արտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am