Խոշոր ու ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. վարորդը տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում Opel Zafira մակնիշի 34 RM 282 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 29-րդ կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տաածքում, դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 40 մետր մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, ում դին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Չարենցավանի թիվ 47 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատարի տեղակալ Սերգեյ Մկրտչյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-դ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Չարենցավանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ Չարենցավանի ոստիկանապետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության և նույն վարչության Չարենցավանի քննչական բաժնի խումբը՝ մարզի քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանի և Չարենցավանի քննչական բաժնի պետ Ռուբեն Մկրտչյանի գլխավորությամբ։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Աշոտ Մելքումյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացած վարորդի ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենայում հայտնաբերվել է Հրազդան քաղաքի բնակիչ՝ 40-ամյա Մակաբե Մանուկյանի անվամբ վարորդական իրավունքի վկայական, ավտոմեքենայի տեխնիկական անձնագիր և նրա անվամբ անձնագիր։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են նաև, թե արդյո՞ք մահացածը հանդիսանում էր նա։ Փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիները դին մոտ 1 կմ ոտքով պատգարակով մոտեցրեցին շտապօգնության ավտոմեքենային, ինչից հետո դին տեղափոխվեց Չարենցավանի դիահերձարան: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Դատարանը կարճել է Արման Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու գործի վարույթը Գառնիկ Դանիելյանի ահազանգը․Սարսափելի վիճակ Նուբարաշենի աղբավայրում. 8 միլիոն տոննա աղբ է կուտակվել (video) Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին Պլանավորված պարտություն․ օր 25 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) Այսօր և վաղը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանումները երկար կաշխատեն Նիկոլենք խմբակային կալանավորումներ են անում․ լայքի համար թեկնածուի հորաքրոջ աղջկան դպրոցից հանում են (video) Թրամփը հերքել է իր առնչությունն Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի սահմանափակումներին Սարավանում իրանցի վարորդը «Hyundai»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին․ վիրավորը 11-ամյա երեխա է Փաշինյանը կորցնում է վերջին շանսը (video) Ստեփանավանի քաղաքապետի թեկնածուի, ավագանու 5 թեկնածուի նկատմամբ կիրառվել են կալանք ու տնային կալանք Հոգևորականների նշանակումն ու պաշտոնից ազատումը չեն կարող ենթարկվել դատարանների վերահսկողությանը Սաուդյան Արաբիայի օդանավակայաններից մեկի վրա հարձակման հետևանքով կա 1 զոհ, 8 վիրավոր 44-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ անհայտ անձը հարձակվել է իրենց տան վրա Հայտնաբերվել է համակարգչային հափշտակության, փողերի լվացման մեղադրանքով հետախուզվող 35-ամյա տղամարդը 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար. «Հրապարակ» Գեւորգ Թորոսյանի ծրագիրը դժգոհությամբ է ընդունվել իշխանական վերնախավի կողմից. «Հրապարակ» ՔՊ թիմում խոր անորոշություն է. «Հրապարակ» Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ» Վարչության պետի նշանածին են կալանավորել. «Հրապարակ» ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել Ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ» Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ» Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը Արտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am