Արձանագրությունները մահացան, երբ Էրդողանն այցելեց Բաքու. Աքչամ

«168 ժամ» թերթը գրում է. ««Դա իրական, անկեղծ և դրական քայլ էր երկու իշխանությունների համար՝ հայ-թուրքական հարաբերությունների առավել լավ ապագայի համար, ինչը անորոշ ժամկետով հետաձգվեց: Իմ մեկնաբանությունը՝ արձանագրությունները չեղարկելու Սարգսյանի որոշման վերաբերյալ, կարտահայտեմ թուրքական ասացվածքով. «Malumu ilam Etmek», ինչը նշանակում է՝ «Ասել կամ հայտարարել մի բան, որն արդեն հայտնի է ու ակնհայտ»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին է ասել ԱՄՆ Քլարքսի համալսարանի պրոֆեսոր, թուրք սոցիոլոգ և գիտնական, պատմաբան, Հայոց ցեղասպանության մասին փաստական գրքերի հեղինակ, կալանավորվելու սպառնալիքի պատճառով Թուրքիայից հեռացած Թաներ Աքչամը՝ անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունները չեղարկելու մասին ՀՀ նախագահի որոշմանը: Թաներ Աքչամը նշել է, որ արձանագրությունները մահացած էին դեռ այն ժամանակ, երբ Թայիբ Էրդողանն այցելեց Բաքու և ելույթ ունեցավ Ադրբեջանի Խորհրդարանում: «Իր խոսքում նա արդեն հայտարարել էր, որ Թուրքիան ավարտին չի հասցնի պահանջների իրականացման գործընթացը, քանի դեռ Հայաստանը չի հեռացել Ղարաբաղից, ուստի Սարգսյանի հայտարարությունը պարզորոշ կերպով արտահայտեց այն, ինչն արդեն հստակ էր»,- նման կարծիք հայտնեց Թաներ Աքչամը,- «հայկական կողմը բավականին ակտիվ քաղաքականություն է վարել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ընդառաջ, ինչն արդյունքներ չտվեց մի շարք պատճառներով: Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ճանապարհին Թուրքիան անհաղթահարելի խոչընդոտներ ստեղծեց և զարգացրեց նախապայմանների մի ամբողջ շարք, ինչն անընդունելի էր»,- ասել է Աքչամը»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար Մինչև ե՞րբ կգործի կենսաթոշակի հետվճարի համակարգը Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ Ուշադի՛ր եղեք․ Փաշինյանի ծրագրերը խառնվել են․ արտառոց հայտարարություն արեց ու ժամկետ ասաց․ Սասունյան (video) Դատարանը կարճել է Արման Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու գործի վարույթը Գառնիկ Դանիելյանի ահազանգը․Սարսափելի վիճակ Նուբարաշենի աղբավայրում. 8 միլիոն տոննա աղբ է կուտակվել (video) Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին Պլանավորված պարտություն․ օր 25 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) Այսօր և վաղը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանումները երկար կաշխատեն Նիկոլենք խմբակային կալանավորումներ են անում․ լայքի համար թեկնածուի հորաքրոջ աղջկան դպրոցից հանում են (video) Թրամփը հերքել է իր առնչությունն Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի սահմանափակումներին Սարավանում իրանցի վարորդը «Hyundai»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին․ վիրավորը 11-ամյա երեխա է Փաշինյանը կորցնում է վերջին շանսը (video) Ստեփանավանի քաղաքապետի թեկնածուի, ավագանու 5 թեկնածուի նկատմամբ կիրառվել են կալանք ու տնային կալանք Հոգևորականների նշանակումն ու պաշտոնից ազատումը չեն կարող ենթարկվել դատարանների վերահսկողությանը Սաուդյան Արաբիայի օդանավակայաններից մեկի վրա հարձակման հետևանքով կա 1 զոհ, 8 վիրավոր 44-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ անհայտ անձը հարձակվել է իրենց տան վրա Հայտնաբերվել է համակարգչային հափշտակության, փողերի լվացման մեղադրանքով հետախուզվող 35-ամյա տղամարդը 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար. «Հրապարակ» Գեւորգ Թորոսյանի ծրագիրը դժգոհությամբ է ընդունվել իշխանական վերնախավի կողմից. «Հրապարակ» ՔՊ թիմում խոր անորոշություն է. «Հրապարակ» Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ» Վարչության պետի նշանածին են կալանավորել. «Հրապարակ» ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am