Նախկին զինծառայողին փոխհատուցում կտրամադրի պաշտպանությա՞ն, թե՞ ֆինանսների նախարարությունը

2018 թ. մարտի 5-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց նախկին զինծառայողին վնասի փոխհատուցում տրամադրելու գործով որպես համապատասխանող ներգրավել նաեւ ՀՀ պաշտպանության նախարարությանը: Նա զինծառայությանը սահմանափակումով պիտանի է ճանաչվել եւ զորակոչվել 2015 թ. հունվարի 29-ին, իսկ նույն թվականի սեպտեմբերի 15-ին զինծառայության ժամանակ հիվանդություն ձեռք բերելու հիմքով զինծառայությանը ոչ պիտանի է ճանաչվել եւ վաղաժամ զորացրվել: ՀՔԱՎ հաղորդագրության համաձայն, նախկին զինծառայողն ու նրա ներկայացուցիչ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը դատարանում պատճառված վնասի փոխհատուցում են պահանջում Հայաստանի Հանրապետությունից՝ ի դեմ ՀՀ ֆինանսների նախարարության: Աշխատունակության կորստի համար ՀՀ-ից, հօգուտ նախկին զինծառայողի, պահանջում են բռնագանձել 2015թ. սեպտեմբերի 5-ից յուրաքանչյուր ամսվա համար աշխատունակության կորստի աստիճանին համապատասխան չափով գումար: Երեկ կայացած դատական նիստի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչը միջնորդեց որպես համապատասխանող ներգրավել նաեւ ՀՀ պաշտպանության նախարարությանը: Միջնորդության դեմ առարկեց հայցվորի ներկայացուցիչ Ս. Սողոմոնյանը: Նա նշեց, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ նման գործերով փոխհատուցում տալիս է Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմ ՀՀ ֆինանսների նախարարության: Պաշտպանության նախարարությունը փոխհատուցման պարտականություն կարող է կրել միայն օրենքով սահմանված դեպքերում: Տվյալ դեպքում չկա իրավական դրույթ, որի համաձայն՝ զինվորական ծառայության ընթացքում անձի առողջությանը պատճառված վնասը պետք է փոխհատուցի պաշտպանության նախարարությունը: ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչը պնդեց իր միջնորդությունը եւ պատճառաբանեց, որ Պաշտպանության նախարարությունը ունի համապատասխան վարչություն, որին տրվում է ֆինանսավորում պետական բյուջեի հաշվին, եւ խնդիրը կարող էր լուծվել հայցվորի կողմից պաշտպանության նախարարությանը դիմելու արդյունքում: Դրան ի պատասխան՝ հայցվորի ներկայացուցիչը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարությանը 2016 եւ 2017 թվականներին ներկայացված դիմումները, որով նախկին զինծառայողը խնդրել է փոխհատուցում տրամադրել: Սակայն պաշտպանության նախարարությունը պատասխան գրությամբ մերժել է դիմումի պահանջի բավարարումը՝ պատճառաբանելով, որ ՀՀ պետական բյուջեով նմանատիպ դեպքերի համար փոխհատուցման համար նախատեսված ֆինանսական միջոցներ չկան: Հայցվոր կողմի այս փաստարկը անակնկալի բերեց Ֆինանսների նախարարության ներկայացուցչին: Այնուամենայնիվ նա պնդեց, որ Պաշտպանության նախարարությունն ունի համապատասխան վարչություն եւ պետք է ներգրավվի որպես համապատասխանող: Դատարանը միջնորդությունը բավարարեց: Հաջորդ դատական նիստը 2018 թվականի մայիսի 18-ին է՝ ժամը 10.00-ին:

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար Մինչև ե՞րբ կգործի կենսաթոշակի հետվճարի համակարգը Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ Ուշադի՛ր եղեք․ Փաշինյանի ծրագրերը խառնվել են․ արտառոց հայտարարություն արեց ու ժամկետ ասաց․ Սասունյան (video) Դատարանը կարճել է Արման Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու գործի վարույթը Գառնիկ Դանիելյանի ահազանգը․Սարսափելի վիճակ Նուբարաշենի աղբավայրում. 8 միլիոն տոննա աղբ է կուտակվել (video) Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին Պլանավորված պարտություն․ օր 25 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) Այսօր և վաղը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանումները երկար կաշխատեն Նիկոլենք խմբակային կալանավորումներ են անում․ լայքի համար թեկնածուի հորաքրոջ աղջկան դպրոցից հանում են (video) Թրամփը հերքել է իր առնչությունն Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի սահմանափակումներին Սարավանում իրանցի վարորդը «Hyundai»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին․ վիրավորը 11-ամյա երեխա է Փաշինյանը կորցնում է վերջին շանսը (video) Ստեփանավանի քաղաքապետի թեկնածուի, ավագանու 5 թեկնածուի նկատմամբ կիրառվել են կալանք ու տնային կալանք Հոգևորականների նշանակումն ու պաշտոնից ազատումը չեն կարող ենթարկվել դատարանների վերահսկողությանը Սաուդյան Արաբիայի օդանավակայաններից մեկի վրա հարձակման հետևանքով կա 1 զոհ, 8 վիրավոր 44-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ անհայտ անձը հարձակվել է իրենց տան վրա Հայտնաբերվել է համակարգչային հափշտակության, փողերի լվացման մեղադրանքով հետախուզվող 35-ամյա տղամարդը 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար. «Հրապարակ» Գեւորգ Թորոսյանի ծրագիրը դժգոհությամբ է ընդունվել իշխանական վերնախավի կողմից. «Հրապարակ» ՔՊ թիմում խոր անորոշություն է. «Հրապարակ» Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ» Վարչության պետի նշանածին են կալանավորել. «Հրապարակ» ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am